ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացառիկ ձայնագրություն․ Սամվել Բաբայանի հակասական հայտարարությունները.ArmLur.am
ՀասարակությունArmlur.am-ի աղբյուրները մեզ են փոխանցել մի բացառիկ ձայնագրություն, որը կատարվել էր 2023թ. օգոստոսի 4-ին։ Այնտեղ Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սամվել Բաբայանը կտրուկ դեմ է արտահայտվում Աղդամի ճանապարհը բացելուն և կողմ արտահայտվում շարունակաբար դիմանալու մոտեցմանը: Բայց ինչպես միշտ, Սամվել Բաբայանը հրապարակային այլ բան է խոսել, ներսում՝ այլ:
Իրականում, սակայն, խնդիրը նրանց իշխանության գալու միակ թեզի ոչնչացման մեջ էր: Ի վերջո ժողովուրդը հոգնել էր շրջափակման հետևանքով ստեղծված վիճակից և այդ պահին կարող էր իշխանության գալ միայն այն անձը, ով պատրաստ էր զիջումների հաշվին բացել ճանապարհները, ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ, ինչը թուլացած ժողովրդին կտար շնչելու, սնունդ, դեղորայք, վառելիք ձեռք բերելու հնարավորություն, իսկ իշխանությունների կողմից այդ քայլին գնալը փակում էր Սամվել Բաբայանի բոլոր ճանապարհները:
Իշխանության համար կռվողներից բարձր գտնվեց միայն Ադրբեջանը, ով լուռ հետևում էր այդ ամենին ու զարմանում նրա վրա, թե ինչպես են իշխանատենչ այդ սուբյեկտները կարծում, որ Աղդամի ճանապարհը բացվելուց հետո խնդիրները կհամարվեն լուծված և արցախահայությունը կվերադառնա մինչբլոկադյան կյանքին: Չէր լինելու այլևս դա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Նյութի աղբյուր` https://armlur.am/1309996/

