Բայրամովը Հայաստանին կոչ է անում բաց չթողնել եզակի հնարավորությունը
ՄիջազգայինԱդրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը փոխադարձ ճանաչման և միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա կծառայի ոչ միայն երկու երկրների շահերին, այլև կզարգացնի համագործակցության և առաջընթացի ներկայումս չօգտագործված ներուժը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը «3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափով առաջին նախարարական հանդիպմանը։
«Մենք Հայաստանից ակնկալում ենք փոխադարձ քայլեր և կառուցողական մոտեցում՝ խաղաղության համաձայնագրի շրջանակներում հարցերը արագ լուծելու համար և հուսով ենք, որ այս բացառիկ հնարավորությունն այլևս բաց չի թողնի»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։

