Նախկին դատավորն ու նախկին դատախազը այսուհետ միասին են իրականացնելու իրավունքի պաշտպանություն. Գուրգեն Ներսիսյանը նոր աշխատանքի է անցել
Իրավական
Արցախի ժողովրդի բռնի տեղահանումից հետո Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Գուրգեն Ներսիսյանը, ով նախկինում զբաղեցնում էր Արցախի գլխավոր դատախազի պաշտոնը, սկսել է զբաղվել փաստաբանությամբ:
«Իրավունքի» տեղեկություններով Գուրգեն Ներսիսյանը աշխատանքի է անցել LSA փաստաբանական գրասենյակում / https://legalservices.am /: Նշված գրասենյակը ղեկավարում է նախկին դատավոր, տարբեր հանրահայտ գործերով աչքի ընկած փաստաբան Արսեն Սարդարյանը: Այսպիսով Նախկին դատավորն ու նախկին դատախազը միացել ու իրականացնելու են իրավունքի պաշտպանություն:
Մենք կապ հաստատեցինք հիշյալ փաստաբանական գրասենյակ, որտեղ հաստատեցին այդ տեղեկությունը, նշելով, որ արդեն մեկ շաբաթ է Գուրգեն Ներսիսյանը ներգրավված է գրասենյակի աշխատանքներին:
https://iravunk.com/sim/?p=268033&l=am/