Ինչու է կատաղել ԳՇ պետը

Թեմա

«Իրավունք» թերթի հավաստի աղբյուրը փոխանցեց, որ մոտ 10 օր է ինչ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը մի տարօրինակ ներքին հրաման է իջեցրել ՊՆ աշխատակիցների համար։ Բանն այն է, որ վերոնշյալ համակարգի քաղծառայողների եւ զինծառայողների համար հատկացված են թվով 13 հատ հատուկ ավտոբուսներ, որոնցով առավոտյան եւ երեկոյան ժամերին սպասարկում են վերջիններիս։ Այս գործառույթը պատկանում է ԳՇ-ին, սակայն անհայտ պատճառներով պրն Ասրյանը ներքին հրաման է տվել, որպեսզի այդ ավտոբուսները երեկոյան ՊՆ շենքին մոտենան ոչ թե ժամը 18։00-ին, այլ 18։30-ին։ Այս մոտեցումը զայրույթ է առաջացրել աշխատակիցների կողմից, ովքեր մեզ փոխանցեցին, որ իրենց աշխատանքային ժամն ավարտվում է ուղիղ 18։00-ին եւ իրենք ստիպված են լինում եւս կես ժամ սպասել։ Բանն այն է, որ նրանց մեջ կան մարդիկ, ովքեր մարզերի բնակիչներ են եւ իրենց ընդհանրապես ձեռք չի տալիս այդ ժամին աշխատանքից դուրս գալը։ Ներքին կարգով փորձել են հասկանալ, արդյո՞ք աշխատաժամերի մեջ եղել են փոփոխություններ, սակայն պրն․ Ասրյանի հրամանով շրջաբերական է իջեցվել, որտեղ հատուկ նշվել է, որ աշխատաժամերը սկսվում են առավոտյան 09։00-ին եւ ավարտվում 18։00-ին, բայց ավտոբուսների ուշ մոտենալու համար որեւէ բացատրություն չի տրվել։ ՊՆ շենքում զինվորականները ստիպված են եղել ասելու, որ պարտավոր են ենթարկվել հրամանին, իսկ ահա քաղծառայողները այդպես էլ չեն հասկանում, թե ինչու պետք է հավելյալ կես ժամ ստիպված լինեն մնալ այդ շենքում։

Սա դեռ ամենը չէ։ Պարզվում է ԳՇ պետը մեկ այլ անհասկանալի ներքին հրաման է տվել նշելով, որ շենքի ներսում գտնվող երկու լիֆտերից մեկից որեւէ մեկը իրավունք չունի օգտվելու։ Այդ հատուկ լիֆտի պահերով պրն Ասրյանը թեթեւ նամյոկ է արել, որ, երբ նա այդ շենք է մտնում չպետք է սպասի լիֆտին, այն պետք է միշտ բաց դռներով իրեն դիմավորի։

Դե եկ ու հասկացի, ինչո՞ւ է կատաղել ԳՇ պետը։   

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին