Քաղաքում արդեն ոստիկանություն չկար,քաղաքը թալանվում էր,կեղտոտվում,զանգվածային անկարգություններ էր տիրում. Շուշեցի Ալյոնան Արցախի վերջին օրերի մասին
ՀասարակությունՇուշեցի մեր հայրենակցուհի, գաղթի ճանապարհը կրկնակի ճաշակած Ալյոնա Սարգսյանը գրում է.
Կազմակերպված տարհանում՞..
_Գուցե՞ Ձեր ընտանիքները նախորոք տարհանելու մասին եք հիշել..
Ստեփանակերտում գտնվող քաղաքացիներին ոչ ոք կազմակերպված չի տարհանել,հերիք է ստեք։
Եթե այդպես լիներ հարյուրավոր հայրենակիցներ բենզինի ցիստերնի պայթյունից չէին մահանա կամ վիրավորվեին ...
Սկզբից բացարձակ չէին գրանցում,ամենավերջին օրերին գրանցում էին օրվա մեջ x քանակության մարդկանց թիվ։Ավտոբուսների գալու օրը կամ ժամը ոչ ոք չէր նշում։Պետք է ենթադրություններով և հաշվարկներով պարզեիր։
Չէր վերահսկվում ովքեր են մտնում ավտոբուսները,հավանական էր որ կարող էիր ուղակի չհասցնել,պետք է գիշերեիր կառավարության աղբանոցի վերածված շենքում որ հանկարծ նշված ավտոբուսը բաց չթողեիր։
Քաղաքում արդեն ոստիկանություն չկար,քաղաքը թալանվում էր,կեղտոտվում,զանգվածային անկարգություններ էր տիրում։
Ադրբեջանական ոստիկանությունը մտել էր Ստեփանակերտ ....
Ահ ու սարսափի մեջ անցկացրած ամեն րոպեն առայսօր ուղեկցում է ինձ....
Միայն մի քանի համայնքապետեր են իրենց քաղաքացիներին կազմակերպված տարհանել,սեփական նախաձեռնությամբ դիմելով կառավարությանը։
Մնացածները թող հեքիաթներ չպատմեն,պաշտոնի մասին հիշում են միայն երբ իրենց է ձեռնտու։
Կյանքը բումերանգ է ,մի մոռացեք....

