Զախարյանի լավագույն ելույթը չէր. «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ
Սպորտ«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը մեկնաբանել է կիսապաշտպան Արսեն Զախարյանի խաղը «Մալյորկայի» դեմ Լա լիգայի 10-րդ տուրի խաղում:
«Զախարյանն անում էր այն, ինչ խնդրել էի նրանից, Արսենին նայում էի ոչ թե որպես անհատ, այլ ընդհանուր թիմի ֆոնին: Նա պահեր ուներ ստանդարտների խաղարկման ժամանակ և տուգանային հրապարակի մատույցներում: Արսենի լավագույն ելույթը չէր, բայց նա դեռ կառաջադիմի»,- մասնագետի խոսքն է մեջբերում Marca-ն:

