Ինձագին Մխիթարյանի համար «Ինտերում» նոր դեր է պատրաստում
ՍպորտՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին InterTV-ի հետ զրույցում ասել է, որ Հենրիխ Մխիթրայանին դիտարկում է նաև որպես կենտրոնական հարձակվող.
«Այժմ դիտարկում եմ Մխիթարյանին կենտրոնական հարձակվողի դերում հանդես գալու տարբերակը, որովհետև մեր հարձակման գծում ռոտացիան կրճատվել է: Հենրիխի տարբերակը կգնահատեմ հաջորդ խաղերում»:
Մխիթարյանը կարիերայի ընթացքում 4 խաղ է անցկացրել կենտրոնական հարձակվողի դիրքում: Երկու անգամ Հայաստանի հավաքականի կազմում Դանիայի ընտրանու դեմ խաղերում, 2 անգամ էլ «Ռոմայի» կազմում:

