«Արցախը ընկավ, երբ Արցախից ավտոբուսներով գալիս էին Երևան Սերժ Սարգսյանին մերժելու, երբ լուռ էին Մանվելին խաչելու ժամանակ…». Շարմազանով

Թեմա

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարտության, հայրենազրկման ու Արցախի հանձնման անունն է Նիկոլ Փաշինյան։

Գիտեք՝ Արցախը ե՞րբ ընկավ…

Երբ Արցախից ավտոբուսներով գալիս էին Երեւան Սերժ Սարգսյանին մերժելու։

Երբ Նիկոլն Արցախի առաջին նախագահ Քոչարյանին կալանավորում էր, իսկ Ստեփանակերտում՝ ծափերով Նիկոլ էին դիմավորում։

Երբ Նիկոլն ասեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ Ստեփանակերտի հրապարակը ցնծում էր։

Երբ լուռ էին Մանվելին խաչելու ժամանակ։

Երբ Գյումրիում Բակո Սահակյանին «Արցախի մարզպետ» անվանեցին։

Երբ 2020-ի հոկտեմբերի 19-ին Նիկոլը հրաժարվեց պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկից, որի համաձայն Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։

Երբ աղետալի պատերազմից հետո չհամարձակվեցին Նիկոլին մերժել։

Երբ Արցախի ղեկավարությունը 2021-ի ընտրություններին եկավ ոչ թե Արցախ ազատագրողի, այլ՝ Արցախ հանձնողի շտաբ։

Երբ Նիկոլը Ալիեւի հրամանով դադարեց Արցախ գնալ։

Երբ Նիկոլը հանձնեց Լաչինն ու Աղավնոն։

Երբ 2022-ի ապրիլին Նիկոլն առաջարկում էր նշաձող իջեցնել։

Երբ Նիկոլը սկսեց բանակցել ոչ թե ռուսական ,այլ բրյուսելյան ու արեւմտյան հարթակներում։

Երբ Նիկոլը Պրահայում, Բրյուսելում, Ռեկյավիկում, Երեւանում ու Գրանադայում ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։

Երբ ՀՀ իշխանություններն ու իրենց վեցնոցներն արցախցիներին ինտեգրման կոչեր էին անում։

Երբ 2023-ի սեպտեմբերի 13-ին Նիկոլն ուղիղ եթերում ասեց,որ ինքը չի ներքաշվելու Ադրբեջանի Արցախի դեմ ցեղասպան պատերազմ իրականացնելու մեջ։

Երբ Նիկոլը դիտորդ էր, երբ Արցախում կոտորած էր։

Երբ Արցախը վերջին լքող Բաբայան Սամոն, միայնակ թողնելով իր հազարավոր հայրենակիցներին, առաջիններից մեկը լքեց Արցախը։

Երբ փորձ արվեց Արցախի հանձնման մեղքը գլխավոր մեղավոր Նիկոլից դնել 10 օրվա նոր իշխանության վրա։

Երբ խառնակիչ կապիտուլյանտների կամակատարները հայտնվեցին Հ1-ի եթերում։

Երբ կա գոնե մեկ արցխախցի, ով փորձում է արդարացնել Նիկոլին։

Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան ու հաճախորդներ»։

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ