Կրակոցներ Աշտարակի ձորում. վիրավորներից մեկը Աշտարակի քաղաքապետի տեղակալն է․Shamshyan.com

Հասարակություն

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտու ճանապարհին մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել  են կրակոցներ և կան վիրավորներ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտում հանդիպել են Արագածոտնի մարզի բնակիչ 65-ամյա Գալուստ Գ.-ն, նրա որդին՝ Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Հայկ Գ.-ն, և Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար, Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Թովմաս Շ.-ն, ինչից հետո նրանք հողային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որտեղ էլ Գալուստ և Հայկ Գ.-երը պարզաբանումներ ստանալու ընթացքում ասֆալտապատ ճանապարհով անցնելիս հայհոյանքներ են հնչեցրել և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել, ապա մոտ 40-50 հոգի քարերով և ջրով լցված շշերով մոտեցել են ու սկսել են նետել Գալուստ և Հայկ Գ.-երի ուղղությամբ:

Այդ ամենին ականատես են եղել ոստիկանության ծառայողները: Դրանից հետո ինչ-որ անձինք մոտեցել են Գալուստ Գ.-ին, նրան քաշել, գցել գետնին, ապա քարերով, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին: Այդ ժամանակ Հայկ Գ.-ն իր մոտ եղած ինքնաձիգից մի քանի կրակոց է արձակել քաղաքացիների ուղղությամբ: Կրակոցների հետևանքով Արագածոտնի մարզի բնակիչներ 52-ամյա Վարդան Ս.-ն, ով Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալն է, և 26-ամյա Գոռ Պ.-ն հրազենային վնասվածքներ են ստացել և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել  է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված կրակված պարկուճներ, արնանման հետքեր, դանակներ, երկաթե և փայտե ձողեր, հողային աշխատանքներ կատարող տեխնիկա, որի դիմապակին և կողային ապակիները կոտրված էին, ձեռնափայտ, ժամացույց և այլ կասկածելի իրեր:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին