Չի կարելի մեղադրել բոլոր հրեաներին, որ Իսրայելը զենք է մատակարարել Ադրբեջանին. Ռիմա Վարժապետյան

Հանդիպում

Իսրայելի տարածքում ապրում է մոտ 10 հազար հայ։ Իսրայելի այն շրջանները, որոնք հրթիռակոծվում են ՀԱՄԱՍ խմբավորման կողմից, ապրում է 3500 հայ։ Տարբեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ այս պահին մեր հայրենակիցների շրջանում զոհեր չկան: Նշենք, որ հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության կողմից կազմակերպված Թել Ավիվ-Երեւան հատուկ չվերթով Իսրայելից Հայաստան է տեղափոխվել թվով 149 ՀՀ քաղաքացի եւ ազգությամբ հայ: Նախնական տվյալներով` մեկնելու ցանկություն հայտնել էր 190 անձ, իսկ չվերթին ներկայացել ու մեկնել է 149-ը: Նշվում է նաեւ, որ թվով ավելի շատ հայեր չեն վերադարձել Հայաստան, քանի որ Իսրայելում հայտարարվել է, թե զինադադար է լինելու: Հասկանալու համար` ինչ իրավիճակում են գտնվում մեր հայրենակիցներն Իսրայելում, «Իրավունք»-ը զրուցել է Հայաստանի հրեաների համայնքի ղեկավար ՌԻՄԱ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԻ հետ:

— Տիկի՛ն Վարժապետյան, Իսրայելում այսօր ի՞նչ իրավիճակում են գտնվում մեր հայրենակիցները:

— Հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ Թել Ավիվ-Երեւան չվերթով ժամանել են Հայաստան, փառք Աստծո, մեր հայրենակիցներն այստեղ են եւ անվտանգ: Գիտեք, ինձ համար ինչ-որ առումով հաճելի է, որ նրանք հայրենասեր են ու ակնկալում են Իսրայելում խաղաղություն, սպասում են այն պահին, թե երբ են կրկին վերադառնալու Իսրայել: Այո՛, նրանք երջանիկ են, որ հայրենի հողում են, հարազատների մոտ, խաղաղության մեջ, բայց այդուհանդերձ, որքանով ես եմ շփվել նրանց հետ, ցանկանում են, իհարկե, վերադառնալ ու խաղաղություն Իսրայելում:

— Տվյալներ ունե՞ք, թե Իսրայելում մեր հայրենակիցներն ինչպիսի վնասներ են կրել:

— Փառք Աստծո, զոհվածների եւ վիրավորների վերաբերյալ նման տվյալներ չունենք: Եթե լինեին, կտեղեկանայինք դրա մասին: Ունենք մեկ հոգի, մեր մոտ ընկերոջ՝ Եվրասիական հրեական կոնգրեսի գլխավոր տնօրենի որդին է առաջին իսկ օրը մահացել, իսկ մնացած զոհերի համար ցավում ենք ու անհանգստանում: Մենք ամեն րոպե շուրջօրյա կապի մեջ ենք Իսրայելի գործընկերների հետ: Անձամբ իմ կարծիքը կասեմ` ես ապշած եմ ռուսական տեղեկատվական գործակալությունների աշխատանքից, որոնք նշում են, թե հանցագործները եւ ագրեսորը Իսրայելն է` այն պարագայում, երբ բոլորս էլ գիտենք, որ ագրեսիան սկսվել է ՀԱՄԱՍ-ի կողմից: Այս իրավիճակը մշտական բնույթ է կրում: Բաց տեքստով ատելություն է սերմանվում Իսրայելի նկատմամբ:

— Հայկական սոցհարթակներում եւս կարելի է նկատել կոչեր, որոնք հակաիսրայելական են: Կան ե՛ւ ցավակցական բնույթի, ե՛ւ ոչ այնքան բարյացակամ խոսքեր: Ի՞նչ կասեք այս մասին:

Երեւանում միանշանակ կան թերթեր, կան հեռուստաալիքներ, որոնք չարախնդում են Իսրայելում տիրող իրավիճակի վրա, բայց ես ոչ մի կերպ չեմ կարող ասել, որ հայերը ուրախանում են այդ առիթով, որ հայերը չեն ցավակցում Իսրայելի ժողովրդին: Ոչ մի կերպ չեմ կարող մեղադրել բոլոր հայերին կամ ամբողջ Հայաստանը նման բաներում: Բայց, բնականաբար, միշտ էլ գտնվում են չարախնդացողներ, որոնց, ցավոք, մենք հետեւում ենք ու վերջ: Այստեղ մեծ ռուս-հրեական համայնք կա, եւ ես ոչ մեկից չեմ լսել վատ բառ հայերի հասցեին ու ոչ մի կերպ չեմ կարող ասել, թե ամեն քայլին մեղադրում են միանշանակ Իսրայելին: Բայց ոչ բոլորն են հասկանում Իսրայելի կողմից զենքի մատակարարումը Ադրբեջանին, եւ այդ առիթով մարդիկ վիրավորանքներ ու ատելություն են զգում Իսրայելի նկատմամբ: Գիտեք, պետք չէ եւ չի կարելի մեղադրել բոլոր հրեաներին, որ Իսրայելը զենք է մատակարարել Ադրբեջանին:

— Միգուցե բնակա՞ն են էմոցիոնալ  խոսքերը…

— Ես ոչ ոքի չեմ ցանկանում վիավորել, բայց նման մարդիկ այնքան էլ խելացի չեն: Նման իրադարձությունները, ում կողմից էլ լինի, պատերազմ է, կորուստներ են, դժբախտություն, այն սարսափելի է, ինչպե՞ս է հնարավոր ուրախանալ: Ես` իբրեւ հրեա, հրեական համայնքի ներկայացուցիչ, կարծում եմ` նման բան անելն անթույլատրելի է, պետք է ցավակցել նման պարագայում: Եթե ինչ-որ մեկը ցանկություն ունի, պետք է  խորանա փաստերի մեջ եւ ինչ-որ առումով ըմբռնումով մոտենա այդ ամենին: Հայերը խելացի ժողովուրդ են, հայերը եւ հրեաները կարող էին գտնել ընդհանուր լեզու: Այդ չարությունը, չարախնդալը այնքան նվաստացուցիչ է մեր հայ ժողովրդի համար, որ համարում եմ սխալ: Ինչ վերաբերում է ցավակցություններին, այն կա, ես իմ շրջապատում տեսնում եմ մարդկանց, ովքեր ի սրտե ցավում են այս ամենի համար: Անգամ կան կարծիքներ, որ պետք է վերջ տալ այն ամենին, ինչը տարիներով շարունակվում է այս երկու երկրների միջեւ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ