Ծափերը միակ բանն է, որ Փաշինյանը կստանա. դրանից հետո վախենալու ու դժվար ժամանակներ են գալիս. Գրիգորյան

Տեսանյութեր

Ստրասբուրգում` Եվրոպական խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանի ելույթն արժանացավ եվրապատգամավորների ծափերին: «Իրավունք TV»-ի տաղավարում ՀՀԿ խորհրդի անդամ ՄԻՔԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հիշեցրեց, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւս արժանացել ու շարունակում է արժանանալ եվրապատգամավորների ծափերին, բայց այդ ծափերից հետո վախենալու ու դժվար ժամանակներ են գալիս:

— Նիկոլ Փաշինյանը ջանք չէր խնայում, որպեսզի ցույց տար եվրոպացի իր գործընկերներին, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտականությունները: Նա ուղիղ տեքստով ասում էր, որ Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորումը չկատարեց իր վրա դրված պարտականությունները, եւ արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք այսօր: Սա լավ բանի մասին չի խոսում, որովհետեւ ունենք Ուկրաինայի օրինակը, երբ նույն կերպ ելույթներ էր ունենում Վլադիմիր Զելենսկին, եւ տեսնում ենք, թե ինչ է կատարվում հիմա այդ երկրում` հարյուրհազարավոր մահեր, գրեթե երկու տարի տեւող պատերազմ, եւ պարզ չէ, թե երբ է այդ ամենն ավարտվելու: Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Հայաստանում նման իրավիճակ լինի, բայց ինքը ծափերի արժանանա, ապա ճիշտ ճանապարհ է ընտրել, թող շարունակի, թեպետ այդ ծափերը միակ բանն է, որ կստանա:

— Բայց իշխանությունը կարողացել է նույնպիսի հակառուսական տրամադրություններ ձեւավորել նաեւ հանրության շրջանում, եւ հիմա Փաշինյանի ասածներից շատ չեն տարբերվում նաեւ, օրինակ, արցախցիների կարծիքը ռուս խաղաղապահների մասին:

— ՌԴ նախագահը, ԱԳ նախարարը, բոլորն ասում են, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի դուրս է եկել  2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների շրջանակից եւ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրա պատճառով էլ ունենք այս վիճակը: ՌԴ ղեկավարությունը հարց է բարձրացնում` մենք այստեղ ի՞նչ անելիք ունենք, եթե ՀՀ վարչապետն ասում է, թե ամեն ինչ կարգին է, տարածքային ամբողջականություն է ճանաչում եւ այլն: Ինչքան էլ Ռուսաստանը լինի մեր ռազմավարական դաշնակիցն ու դարավոր բարեկամը, ոչինչ չի կարող անել, եթե ՀՀ ղեկավարությունը նման կերպ է մտածում: Պարզապես, մեղքն ուրիշի վրա բարդելը Փաշինյանի այցեքարտն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում