Բաքվեցի ՔՊ-ական պատգամավորը միություն է ստեղծել

Ներքաղաքական

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր ՎԻԼԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ստեղծել է «Գարդման-Շիրվան-Նախիջեւան» անունով համահայկական միություն` Ադրբեջանի իշխանությունների կողմից բռնության ենթարկված հայության իրավունքների պաշտպանության, փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրների վերհանման եւ հայ փախստակաների խնդիրների արդարացի ու շուտափույթ կարգավորմանը նպաստելու նպատակով: Համենայնդեպս, այսպես նա ներկայացրեց` հանդես գալով որպես վերոնշյալ միության նախագահ:

«Թե՛ որպես Բաքվում ծնված անձ, թե՛ որպես ԱԺ պատգամավոր, ես ե՛ւ ունեմ պարտականություն` որպես պետական պաշտոնյա, ե՛ւ որպես Բաքվից փախստական ինքս էլ ունեմ այդ իրավունքների պահանջատիրությունը: Հենց այդտեղ եմ ես անձնապես հասկացել, որ կան որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծել եւ խոչընդոտները հաղթահարել, որոնք թույլ չեն տալիս դաշտի լիարժեք կոնսոլիդացիա», - ասուլիսի ժամանակ հայտարարեց Գաբրիելյանը:

Ի դեպ, հատկանշական է այն, որ «Գարդման-Շիրվան-Նախիջեւան» միության նախագահի տեղակալներ են դարձել Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը եւ Գերագույն խորհրդի պատգամավոր, գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանը: Հետաքրքիր է` նրանք հիշո՞ւմ են, որ դեռեւս ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, ով սոցցանցերում հանդես էր գալիս Նավակ Ճոճող անունով, 2014 թվականին Անաստաս Միկոյանի անունը կրող փողոցի ցուցանակի վրա գրել էր` ԷնվերԵվ, ի վերջո, ճշտե՞լ են իրենց ղեկավար Վիլեն Գաբրիելյանից` հիմա Նիկոլ Փաշինյանի հետ միասին գնում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմա՞ն, թե՞ բռնության ենթարկված հայության իրավունքների պաշտպանության:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում