Իշխանությունը 18-ամյա արցախցու մորն է պատժում` թույլ չտալով տեսակցել իր որդուն. Արսեն Բաբայան

Հանդիպում

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժեց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի կալանավորված քրոջ` Տաթեւիկ Վիրաբյանի պաշտպանների ներկայացրած բողոքը։ Տաթեւը կշարունակի մնալ բանտարկված: Իսկ 18-ամյա արցախցի Մարատ Հակոբյանի կալանքի գործով Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց գրավոր ընթացակարգը վերափոխել բանավորի: Դատական նիստը նշանակվեց երկուշաբթի օրը` ժամը 14:00-ին: Փաստաբան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ գնահատմամբ` ժողովրդավարության սկզբունքները, որոնց մասին այդքան խոսում են բարձր ամբիոններից, ոչնչացվել են: Ըստ նրա` այս իշխանության կողմից ժողովրդավարական բոլոր հնարավոր կառուցակարգերը ոչնչացված են, դրանք մնացել են միայն գեղեցիկ ելույթների համար, իսկ դրա հիմքում աշխատանքը , որ իրականացնում են, ամբողջությամբ հակասում է ժողովրդավարության բոլոր հայտնի ու անհայտ կանոններին:

— Նման կերպ հնարավո՞ր է լռեցնել այն քաղաքացիներին, ակտիվիստներին, ովքեր իրոք մտահոգ են այն ամենից, ինչ կատարվում է երկրում: Արդյո՞ք սրանով էլ ավելի չեն գրգռի նրանց:

— Գիտեք, իրենք փորձում են զսպել դժգոհության այդ ալիքը, ես օբյեկտիվորեն չեմ բացառում, որ որոշ դեպքերում դա կստացվի իրենց մոտ, մասնավորապես անչափահաս կամ նոր 18 տարեկանը լրացած տղաների ընտանիքներում, որոնք ուղղակի կուզենան գլուխներն ազատել այս տեսակ դժվարություններից, հնարավոր է` որոշ դեպքերում սա ազդի այդ մարդկանց վրա: Բայց ակնհայտ է, եւ մենք տեսնում ենք, որ հիմնական դժգոհություն ունեցող հատվածի վրա այս կերպ հնարավոր չէ ազդեցություն ունենալ, մանավանդ Հայաստանում, կարծես թե, քիչ են մնացել մարդիկ, ովքեր բանտարկությունից կվախենան: Քրեական պատասխանատվությունը, որ պետք է  լուրջ զսպող միջոց լինի` անձի վատ վարքը կանխելու, տպավորություն է, որ դարձել է սովորական: Վստահ եմ, որ այս տեսակ միջոցները, որ իրականացվում են, բերելու է , այո՛, հասարակության էլ ավելի ընդվզման, ու հասարակությունը շատ ավելի ագրեսիվ գործողությունների կարող է դիմել: Բայց սրա մասին թող իրենք մտածեն, թող իրենց գործողություններին հաշիվ տան, որովհետեւ, ի վերջո, ապագայում իրենք էլ պատասխան են տալու այս ամեն ինչի համար:

— ՄԻՊ-ին դիմել էիք` կալանքի տակ գտնվող Տաթեւիկ Վիրաբյանի առողջական վիճակի հետ կապված: Ի՞նչ արձագանք եք ստացել, առհասարակ ինչպիսի՞ն պետք է լիներ ՄԻՊ-ի գործողությունները` այս կալանավորումների հետ կապված:

— Բարեբախտաբար, ՄԻՊ-ի հետ աշխատանքը վերջին` սեպտեմբերի 19-20-ի իրադարձություններով, բարեհաջող ստացվում է, եւ անհրաժեշտության դեպքում արագ արձագանք եմ ստանում: Արագ արձագանքման շրջանակներում, կարող եմ ասել, որ գոհացուցիչ աշխատանք է  իրականացվում: Կարծում եմ` անհրաժեշտ է  առնվազն այս կալանավորումներին արձագանքել: ՄԻՊ-ը պետք է արձագանքի` հաշվի առնելով, որ մենք բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ ունենք: Խափանման միջոց կալանավորումները կիրառվում են` առանց այլընտրանքային միջոցների հնարավորությունները հաշվի առնելու, եւ դրանք արձանագրված են դատական ակտերում: Այս պահին չունենք, բայց հույս ունեմ, որ ապագայում կունենանք ՄԻՊ համապատասխան զեկույցը կամ հորդորը, որ իսկապես կալանքը դարձել է մահակ, իսկապես կալանքը կիրառվում է որպես պատիժ, որովհետեւ այս բոլոր գործերում, երբ ուսումնասիրում ես նյութերը, տեսնում ես, որ կալանքը ոչ թե խափանման միջոց է կիրառվել, այլ` որպես պատժիչ գործողություն: Մենք դեպք ունենք նույնիսկ, որ 18 տարեկան արցախցու մորն են պատժում` թույլ չտալով տեսակցել իր որդուն: Ակնհայտ է, որ մայրը, ով 9 ամիս գտնվել էր շրջափակման մեջ, որեւէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ նախաքննության վրա, բայց չէ, հաշվի առնելով, թե ինչում է մեղադրվում եւ ինչ գործողություններում, եւ ո՞ւմ դեմ է դժգոհում 18-ամյա Մարատ Հակոբյանը, իշխանությունը պատժում է նաեւ նրա մորը` թույլ չտալով տեսակցել որդուն:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում