«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Եվ­րո­պա­կան խորհր­դա­րա­նի նա­խա­գահ ՌՈ­ԲԵՐ­ՏԱ ՄԵ­ՑՈ­ԼԱՆ Ստ­րաս­բուր­գում հա­յե­րիս գլխի տակ դրեց հեր­թա­կան փա­փուկ բար­ձը. «Հա­յաս­տա­նը կար­ևո­րա­գույն գոր­ծըն­կեր է մեզ հա­մար՝ Եվ­րա­միութ­յան ար­ևել­յան հար­ևա­նութ­յան շրջա­նա­կում: Եվ մենք ան­վե­րա­պահ ա­ջակ­ցութ­յուն ենք հայտ­նում Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յա­նը և­ ինք­նիշ­խա­նութ­յա­նը, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յա­նը և սահ­ման­նե­րի ան­խախ­տե­լիութ­յա­նը: Նա­խորդ լիա­գու­մար նիս­տի ըն­թաց­քում, եր­կու շա­բաթ ա­ռաջ, մենք բա­նաձև ըն­դու­նե­ցինք, ո­րով դա­տա­պար­տե­ցինք Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի նկատ­մամբ հար­ձա­կու­մը: Այժմ մեր ու­շադ­րութ­յու­նը պետք է կենտ­րո­նաց­նենք ազ­նիվ և­ ար­դար խա­ղա­ղութ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րի վերսկս­ման վրա: Կոչ ենք ա­նում հար­գել հա­յե­րի ի­րա­վունք­նե­րը և­ անվ­տան­գութ­յու­նը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում: Մի­ջազ­գա­յին հան­րութ­յան ակ­տիվ մաս­նակ­ցութ­յու­նը, մի­ջազ­գա­յին ե­րաշ­խիք­նե­րը կա­րող են օգ­նել խա­ղա­ղութ­յա­նը և հաշ­տեց­մա­նը: Հա­վա­տա­րիմ ենք մնում բո­լոր այն ջան­քե­րին, ո­րոնց նպա­տակն է հաս­նել Ադր­բե­ջա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի նոր­մա­լաց­մա­նը՝ հիմ­քում ու­նե­նա­լով Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ինք­նիշ­խա­նութ­յան, սահ­ման­նե­րի ան­խախ­տե­լիութ­յան, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան փո­խա­դարձ ճա­նա­չու­մը»: Զար­մա­նա­լի է, որ շա­տե­րը, հատ­կա­պես նի­կո­լա­կան քա­րոզ­չութ­յան սպա­ռող­նե­րը, հրճված և հու­սա­վառ են այդ խոս­քից: Մինչ­դեռ «մի­ջազ­գա­յին ե­րաշ­խիք­ներն» ա­վե­լի քիչ ար­ժեն, քան այն թուղ­թը, ո­րի վրա գրված են:

Իսկ ի­րա­վա­պաշտ­պան ՌՈՒ­ԲԵՆ ՄԵ­ԼԻ­Ք­ՅԱ­ՆԸ գու­ժում է, որ Ստ­րաս­բուր­գում կա­պի­տուլ­յան­տը զար­մա­նա­լիո­րեն թշնա­մուն հրա­վի­րեց մեր տուն. «Մեծ խելք պետք չի հաս­կա­նա­լու հա­մար, որ ազ­գա­կոր­ծա­նի այ­սօր­վա եվ­րոե­լույ­թը ոչ այլ ինչ էր, ե­թե ոչ՝ թշնա­մուն ուղղ­ված ու­ղիղ հրա­վեր՝ հար­ձակ­վե­լու Հա­յաս­տա­նի վրա։ Դե իսկ «կիրթ» թշնա­մին էլ դժվար թե այդ հրա­վե­րը մեր­ժի՝ մի տե­սակ, ան­քա­ղա­քա­վա­րի կլի­նի մեր­ժե­լը։ Այս ծանր վի­ճա­կից կա միայն մեկ ելք–Եր­ևա­նի կենտ­րո­նում շտապ հրա­վի­րել հուժ­կու հան­րա­հա­վաք՝ մի­նի­մում 3–4 հա­զար մաս­նակ­ցով, 8–10 բո­ցա­շունչ ե­լույ­թով, հետ­մի­տին­գա­յին հուժ­կու եր­թով–բա­նով, և վճ­ռա­կա­նո­րեն պա­հան­ջել դա­վա­ճա­նի հրա­ժա­րա­կա­նը։ Ես այլ ելք չեմ տես­նում»։ Բայց ախր քա­նիցս դրա տաս­նա­պա­տիկ քա­նա­կով հան­րա­հա­վաք­ներ ու եր­թեր են ե­ղել, սա­կայն գլխա­վոր գե­րա­գույն դա­վա­ճանն իր տե­ղում է: Ախր դա այն տե­սակն է, ում հա­մար իշ­խա­նութ­յու­նը պահ­պա­նե­լը գո­յա­բա­նա­կան գերխն­դիր է, հա­նուն ո­րի, ա­ռանց աչք թար­թե­լու, հա­յութ­յա­նը կտա­նի նոր ցե­ղաս­պա­նութ­յան, միայն թե մնա թե­կուզ թուր­քա­կան վի­լա­յե­թի մե­նե­ջե­րի պաշ­տո­նով...

­Ռե­ֆոր­միստ­ներ կու­սակ­ցութ­յան նա­խա­գահ ՎԱ­ՀԱՆ ԲԱ­ԲԱ­ՅԱՆՆ էլ ար­ձա­նագ­րել է, թե ինչ­պես ո­մանք, զար­մա­նա­լիո­րեն մնա­լով «ժո­ղովր­դա­վա­րա­կան բաս­տիո­նի» մա­սին կա­պի­տուլ­յան­տի ստրաս­բուրգ­յան բար­բա­ջան­քի տակ, տար­բեր տրա­մա­չա­փի իշ­խա­նա­կան թու­թակ­ներ «վա­տա­ցել են» Սերժ Սարգս­յա­նի վեր­ջին հար­ցազ­րույ­ցից. «Ն­րանք ըն­կել են ցնցում­նե­րի մեջ, և հատ­կա­պես ի­րենց կա­պի­տուլ­յան­տա­կան բջիջ­նե­րը սկսել են ան­կա­նոն ստա­տուս­ներ գրել «ժո­ղովր­դա­վա­րութ­յան» վե­րա­բեր­յալ Սերժ Սարգս­յա­նի այ­սօր­վա ակ­նար­կից հե­տո: Հա­վա­նա­բար, ստա­նա­լով ֆաս հրա­մա­նը, փոր­ձում են ի ցույց դնել նախ­կի­նում ժո­ղովր­դա­վա­րութ­յան վի­ճա­կը, իբր այն հա­մե­մա­տե­լով այ­սօր­վա «ժո­ղովր­դա­վա­րութ­յան» բաս­տիոն կոչ­վա­ծի հետ»: Այ­նու­հետ Բա­բա­յա­նը փաս­տում է. «Ե­թե Սերժ Սարգս­յա­նը ժո­ղովր­դա­վար չէր, դուք ո՞նց եք հիմ­նել ձեր գրան­տա­կեր ՀԿ–նե­րը ու տա­րի­ներ շա­րու­նակ ա­նար­գել վայ­րա­հա­չել նա­խա­գա­հի դեմ: Մի խոս­քով, ոնց հաս­կա­ցանք, ինչ­քան Սերժ Սարգս­յա­նը խո­սի, էն­քան դուք վա­տա­նա­լու եք, ու գու­ցե խնդրենք նա­խա­գա­հին` հա­ճախ խո­սի, որ ձեզ էս վի­ճա­կում տես­նենք»: Բայց ե­թե սրանք հա­ճախ վա­տա­նան, գար­շա­հո­տից շնչել չի լի­նի:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան