Վերաքննիչ քրդատարանն ինչ որոշում է կայացրել 18-ամյա արցախցու` Մարատի վերաբերյալ. փաստաբանը փակագծեր է բացում

Ներքաղաքական
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր գրավոր քննությամբ պետք է որոշում կայացներ, թե արցախցի 18-ամյա Մարատ Հակոբյանը, որն արդեն 29 օր է գտնվում է բանտում, ազատ կարձակվի՞, թե՞ կշարունակի մնալ ապօրինի բանտարկված։ Սակայն, «Իրավունքի» հետ զրույցում Մ. Հակոբյանի պաշտպան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ տեղեկացրեց, որ որոշում կայացնելու փոխարեն` դատարանը որոշել է գրավոր քննությունից անցնել բանավորի:
 
«Քիչ առաջ ինձ տեղեկացրեցին, որ դատավորը որոշել է գրավոր քննությունից անցնել բանավորի: Երկուշաբթի օրը, ժամը 14:00–ին, նշանակվեց դատական նիստ», - ասաց փաստաբանը:
 
Հիշեցնենք, որ 18-ամյա արցախցուն մեղադրում են զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ, մինչդեռ, ըստ Արսեն Բաբայանի, Մարատը սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակ էր եկել զուտ տեղեկանալու, թե ինչ վիճակ է Արցախում, ուր հենց այդ օրը պատերազմ էր, որին մասնակցում էր նաեւ նրա հայրը, իսկ դրանից առաջ, շուրջ 9 ամիս, Մարատի մայրն ու քույրերը գտնվում էին շրջափակված Արցախում։
 
«Սեպտեմբերի վերջերին վերջապես գտնվեց Մարատի հայրը, ում մասին ընտանիքը տեղեկություն չուներ պատերազմը սկսվելու օրվանից։ Մարատի ընտանիքը տեղափոխվեց Երեւան։ Մայրը գալիս էր որդուն տեսնելու մեծ սպասումով։ Սակայն հասնելով Երեւան` պարզեց, որ նորից չի կարող տեսնել նրան, քանի որ որդուն ապօրինի բանտարկել էին», - ավելի վաղ գրել էր Արսեն Բաբայանը:
 
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում