ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ՊԵԿԻՆԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑԻՆ, ՈՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԿԳՆԱՆ

Վերլուծություն

­Մեկ բան է հաս­տատ. թե որ ուղ­ղութ­յամբ կգնան մեր տա­րա­ծաշր­ջա­նում ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=267656&l=am), մե­ծա­պես կախ­ված են ու­ժե­րի այն փոխ­հա­րա­բե­րութ­յու­նից, որն այ­սօր ձե­ւա­վոր­վում է աշ­խար­հում, եւ ո­րի ին­դի­կա­տորն է դար­ձել Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ի­րա­վի­ճա­կը:

Այս հար­ցում նախ­նա­կան ցու­ցիչ կա­րե­լի է հա­մա­րել նա­խօ­րեին Գա­զա հու­մա­նի­տար օգ­նութ­յուն ու­ղար­կե­լու հետ կապ­ված ՄԱԿ-ի ԱԽ-ում կա­յա­ցած ռու­սա­կան բա­նա­ձե­ւի քվեար­կութ­յու­նը: Փաս­տաթղ­թին ա­ջակ­ցել են Ռու­սաս­տա­նը, Չի­նաս­տա­նը, ԱՄԷ-ն, Գա­բո­նը եւ Մո­զամ­բի­կը: Դեմ՝ ԱՄՆ-ն, Մեծ Բ­րի­տա­նիան, Ֆ­րան­սիան եւ Ճա­պո­նիան:

Բ­նա­կա­նա­բար, ռուս-չի­նա­կան ոչ պաշ­տո­նա­կան դա­շին­քին պետք է ա­վե­լաց­նել Ի­րա­նին, ա­րա­բա­կան, ա­վե­լի կոնկ­րետ՝ իս­լա­մա­կան աշ­խար­հին, որ­տեղ շա­տե­րը թեեւ ու­նեն Ա­րեւ­մուտ­քի ուղ­ղութ­յամբ սերտ շփում­ներ, սա­կայն Պա­ղես­տի­նի հար­ցում նրանց խա­ղե­րը դառ­նում են սահ­մա­նա­փակ:

Ա­մե­րիկ­յան բլո­կին էլ պետք է ա­վե­լաց­նել հիմ­նա­կա­նում եվ­րո­պա­կան երկր­նե­րին, սա­կայն այս­տեղ խնդիր­ներ կան: Օ­րի­նակ, նա­խօ­րեին Լե­հաս­տա­նում կա­յա­ցած ընտ­րութ­յու­ննե­րում թեեւ իշ­խող «Օ­րենք եւ ար­դա­րութ­յուն» կու­սակ­ցութ­յու­նը ստա­ցավ մյուս­նե­րի հետ հա­մե­մա­տած ա­մե­նա­շատ ձայ­նե­րը՝ 35,38%-ը, բայց ընդ­դի­մա­դիր ե­րեք կու­սակ­ցութ­յուն­ներն ու­նեն միաս­նա­կան 53,71 տո­կոս, եւ փոր­ձա­գետ­նե­րի գնա­հատ­մամբ, այս­տեղ կլի­նի իշ­խա­նա­փո­խութ­յուն: Այն դեպ­քում, երբ ընդ­դի­մութ­յու­նը հիմ­նա­կա­նում գոր­ծում էր թեեւ կա­յուն ա­րեւմտ­յան, բայց նաեւ՝ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի եւ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սով ներ­կա իշ­խա­նութ­յուն­նե­րի քա­ղա­քա­կա­նութ­յու­նը կտրուկ փո­խե­լու դիր­քե­րից: Նույն ներ­քին պատ­կերն է Գեր­մա­նիա­յում, Ֆ­րան­սիա­յում, թեեւ Մակ­րո­նը մինչ հա­ջորդ ընտ­րութ­յուն­նե­րը դեռ բա­վա­կան ժա­մա­նակ ու­նի: Ա­մեն դեպ­քում, Լե­հաս­տա­նում հեր­թա­կան ան­գամ ֆիքս­վեց, որ հան­րա­յին կար­ծի­քը դեմ է գոր­ծող քա­ղա­քա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի մո­տե­ցում­նե­րին: Դ­րան էլ գու­մար­վում են իս­րա­յել­յան պա­տե­րազ­մից ա­ռա­ջա­ցող վա­խե­րը, որ այն կա­րող է ողջ Եվ­րո­պա­յով մեկ ներ­քին պայթ­յուն­ներ ա­ռաջ բե­րել, հաշ­վի առ­նե­լով իս­լա­մա­կան, այդ թվում՝ ծայ­րա­հեղ իս­լա­մա­կան տար­րի քա­նա­կը: Եվ այս ա­ռու­մով, ԱՄՆ-ը հա­մար Եվ­րո­պան մնում է ոչ այն­քան հու­սա­լի դաշ­նակ­ցի դե­րում:

Խն­դիր­ներ, ի­հար­կե, կան նաեւ ռուս-չի­նա­կան ա­ռանց­քում, այդ թվում՝ Ուկ­րաի­նա­յում Ռու­սաս­տա­նի կաշ­կանդ­վա­ծութ­յան փաս­տը, սա­կայն Չի­նաս­տա­նի եւ Ի­րա­նի պո­տենց­իա­լը դա նկա­տե­լիո­րեն կոմ­պեն­սաց­նում է: Միա­ժա­մա­նակ այն, որ Պետ­դու­ման սկսեց Մի­ջու­կա­յին հա­մա­պար­փակ հա­մա­ձայ­նագ­րի վա­վե­րա­ցու­մը չե­ղար­կե­լու ըն­թա­ցա­կար­գը, դա էլ իր հեր­թին հու­շում է, որ Ռու­սաս­տա­նը մին­չեւ վերջ ձեր­բա­զատ­վում է ի­րեն կաշ­կան­դող մի­ջազ­գա­յին գոր­ծիք­նե­րից, որն էլ իր հեր­թին է լու­ծում Ուկ­րաի­նա­յում կաշ­կանդ­ված լի­նե­լուց բխող շատ հար­ցեր: Բա­ցի այդ, Պու­տի­նի ե­րեկ մեկ­նար­կած այ­ցը Չի­նաս­տան եւ հան­դի­պու­մը նա­խա­գահ Սիի հետ, CNN-ի գնա­հատ­մամբ՝ «Կընդգ­ծեն նրանց ընդ­հա­նուր տես­լա­կա­նը նոր մի­ջազ­գա­յին կար­գի վե­րա­բեր­յալ, որ­տեղ այ­լեւս չի տի­րի Միաց­յալ Նա­հանգ­նե­րի եւ նրա դաշ­նա­կից­նե­րի գե­րիշ­խա­նութ­յու­նը»:

­Միա­ժա­մա­նակ, պետք է նաեւ հաշ­վի առ­նել, որ Պու­տի­նի այ­ցը «Մեկ գո­տի՝ մեկ ճա­նա­պարհ» ծրագ­րի եր­րորդ հա­մա­ժո­ղո­վին մաս­նակ­ցութ­յան նպա­տակ էր հե­տապն­դում, եւ այն, որ այս մի­ջո­ցառ­ման ժա­մա­նակ ՌԴ նա­խա­գա­հի ե­լույթն ան­մի­ջա­պես հա­ջոր­դեց Չի­նաս­տա­նի նա­խա­գա­հի ե­լույ­թին, իր հեր­թին է ցույց տա­լիս այն կա­րե­ւո­րութ­յու­նը, ո­րը Պե­կի­նը տա­լիս է Մոսկ­վա­յին: Գու­մա­րած դրան, չմո­ռա­նանք, որ չի­նա­կան այդ նա­խագ­ծի հիմ­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րի թվում է Ի­րան-­Հա­րա­վա­յին Կով­կաս ուղ­ղութ­յու­նը, եւ այս մի­ջո­ցա­ռումն իր հեր­թին ե­կավ հու­շե­լու, որ կով­կաս­յան հար­թակն Ա­րեւ­մուտ­քին հանձ­նե­լու միտք ան­գամ ռուս-չի­նա­կան հար­թա­կում չի դի­տարկ­վում:

Այս­պի­սով, ու­նենք նման պատ­կեր: Ձե­ւա­վոր­վել է եր­կու այն­պի­սի հզոր եր­կու դա­շինք, ո­րոնց բա­խու­մը կնշա­նա­կի բո­լո­րի ոչն­չա­ցում: Ընդ ո­րում, կող­մե­րը շա­րու­նա­կում են ցու­ցա­բե­րել մաք­սի­մալ վճռա­կա­նութ­յուն, թե­րեւս դրա­նով փոր­ձե­լով հա­կա­ռա­կոր­դին զի­ջում­ներ պար­տադ­րել, սա­կայն նկա­տե­լի չէ, որ ո­րե­ւէ մե­կը պատ­րաստ­վում է նա­հան­ջել: Այ­սինքն, չպետք է բա­ցա­ռել, որ դեռ կշա­րու­նա­կեն մի փոքր էլ կռվել՝ ձգտե­լով դա պա­հել լո­կալ բա­խում­նե­րի կար­գա­վի­ճա­կում: Ա­սենք, Իս­րա­յե­լի հար­ված­նե­րը ՀԱՄԱՍ-ին, մի­գու­ցե բա­խում­ներ լի­նեն նաեւ Հեզ­բո­լա­հի հետ, ո­րը շատ ա­վե­լի լուրջ փոր­ձութ­յուն կլի­նի: Բայց ե­թե բա­նը հա­սավ, ա­սենք, Ի­րա­նի դեմ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րին, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, ա­մեն ինչ միան­գա­մից կպայ­թի: Մինչ այս գոր­ծել են մե­խա­նիզմ­ներ, ո­րոնք նման ի­րա­վի­ճա­կում միան­գա­մից սեղ­մել են ար­գե­լակ­նե­րը: Ի­հար­կե, ե­րաշ­խա­վոր­ված չէ, որ այս ան­գամ դրանք ան­պայ­մա­նո­րեն կգոր­ծեն: Սա­կայն մի­ջու­կա­յին պայ­մա­նագ­րից դուրս գա­լու ՌԴ-ի քայլն այս պա­հին հենց այն նա­խազ­գու­շա­ցումն է, ո­րը Վա­շինգ­տո­նը չի կա­րող ան­տե­սել: Այս ա­ռու­մով, շատ ա­վե­լի ռեալ տեսք ու­նի այն տար­բե­րա­կը, որ ար­գե­լակ­նե­րը, ա­մեն դեպ­քում, կաշ­խա­տեն, եւ խո­շոր­նե­րը կփոր­ձեն գնալ լե­զու գտնե­լու ուղ­ղութ­յամբ: Ինչ պայ­ման­նե­րով, ի­հար­կե, դժվար է ա­սել: Բայց մեկ բան հաս­տատ է. կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նը Մոսկ­վան, աս­ենք նաեւ՝ Ի­րա­նը ոչ մի դեպ­քում չեն տա: 

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=267657&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը