Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերը» սոցցանցերում հրապարակել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարներն ու կատարել գրառում, որը կարող է ակնարկ լինել նոր պայմանագիր կնքելու մասին։
«Ուշադրություն, գնացքը մոտենում է»,- լուսանկարներին կից գրել է «Ինտերի» մամուլի ծառայությունը։
Վերջին շրջանում իտալական մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Ինտերը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Հենրիխ Մխիթարյանի հետ: 34-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը: