ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆ. «ԵՐԱԶԱՆՔՍ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼՆ Է»

Սպորտ

Վերջերս Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության ժամանակ Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Մ23 Աշխարհի չեմպիոն, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ 77 կգ քաշային կարգում հանդես եկող, 24-ամյա ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԸ, երկրորդ անգամ դարձավ բրոնզե մեդալակիր։

Iravunk.com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել բրոնզե մեդալ ու Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Մալխասի հետ։ Նա այսպես մեկնաբանեց մրցաշարը. «Պայքարը սկսել էի 1/16 եզրափակչից, որտեղ վաղաժամ 9։0 հաշվով պարտության մատնեցի Լիտվայի ներկայացուցիչ Պաուլիուս Գալկինասին։ 1/8 եզրափակչում 9։1 հաշվով հաղթեցի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջոնի Բարիին։ Քառորդ եզրափակչում 3։1 հաշվով հաղթել եմ Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, ազգությամբ սերբ Վիկտոր Նեմեշին։ Ափսոս, կիսաեզրափակչում 0։5 հաշվով պարտվեցի ադրբեջանցի մրցակցիս։ Եզրափակչում էլ հաղթեցի Ղազախստանի ներկայացուցչին։ Նշեմ, որ երազանքս  Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալն է։ Այժմ ուղեգիր ունեմ արդեն ու իմ երազանքի ճանապարհին եմ, պիտի շարունակեմ տքնաջան պարապել, որ հասնեմ ոսկուն» ։

- Հիասթափված չե՞ք նման պարտությունից։

- Չեմ հիասթափվում, այլ մտածում եմ միայն առաջ գնալու մասին։ Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը ինձ արդեն ուրախացնում է։ Սպորտը իմ լավագույն ուսուցիչն է, այն դաստիարակում է, սովորեցնում։ Լավ մարզիկ դառնալու համար առաջին հերթին պիտի լինել լավ մարդ։ Հաջողության և հաղթանակի հասնելու համար հարկավոր է ցանկություն ու նպատակ։ Սպորտի շնորհիվ սովորել եմ ամեն գնով հաղթահարել դժվարություններն ու երբեք չընկճվել, երբեք չեմ ցանկացել թողնել սպորտը։ Միշտ էլ գնացել եմ իմ նպատակի հետևից։ Հնարավոր չէ միշտ հաղթել։ Պատահում են նաև անհաջողություններ, լինում պարտություններ։ Հարկավոր է այդ ամենը հաղթահարելու ուժ և ցանկություն ունենալ։

—Տարվա ընթացքում այլ մրցաշարեր էլ են եղել։ Ո՞րը կհամարես ամենահիշարժանը։

- Հիշարժան գոտեմարտ կարող եմ համարել այս տարվա Եվրոպայի առաջնությունը, գոտեմարտի վերջին 10 վայրկյանում առավելության հասա ու 6։4 հաշվով հաղթեցի  ազգությամբ սերբ Վիկտոր Նեմեշին ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակվեցի։ Ցավոք, վերջերս կորցրինք Արցախը ամբողջությամբ, մարդիկ տարիների ստեղծածը կորցրին, հիմա բռնագաղթել են ու շատ ծանր վիճակում են գտնվում, զոհեր, վիրավորներ ունեցանք, շատ մեծ ցավ եմ ապրում ։

- Շնորհակալություն, Մալխաս, մեզ ժամանակ տրամադրելու, բացառիկ զրույցի համար։

- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում