Ալիեւը Ստեփանակերտում բարձրացնում է Ադրբեջանի դրոշը, դուք ֆեյսբուքում` Արցախինը. Զոհրաբյան

Ներքաղաքական

Արցախի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի վրա բարձրացվեց Ադրբեջանի դրոշը, իսկ Ալիեւը այլեւս շրջում է նախագահական նստավայրով: Անդրադառնալով ողջ հայության համար այս ցավալի դրվագին` «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, նախկին պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ ընդգծեց, որ միայն Ստեփանակերտի վրա չբարձրացավ Ադրբեջանի դրոշը, այլ նաեւ Երեւանի ու մեզնից յուրաքանչյուրի տան վրա, յուրաքանչյուրի երեխայի օրորոցի վրա, ՀՀ բոլոր բնակավայրերի վրա:

— Ովքեր սա չեն հասկանում եւ շարունակում են սոցիալական ցանցերով պատերազմել այս ողբերգության դեմ` իրական պատերազմը, ներքին եւ արտաքին թշնամիներին մի կողմ թողած, ինչ ասեմ, շարունակեք այդպես: Թող Ալիեւը Ստեփանակերտում, հայկական բնակավայրերում ու քաղաքներում բարձրացնի Ադրբեջանի դրոշը, դուք Ֆեյսբուքում շարունակեք բարձրացնել հայկական, Արցախյան դրոշը: Այնուհետեւ Ալիեւը ադրբեջանական դրոշը կբարձրացնի Սյունիքում, բայց ոչինչ, չընկճվեք, չհուսահատվեք, շարունակեք Ֆեյսբուքում բարձրացնել հայկական դրոշը, հետո Ալիեւը Ադրբեջանի դրոշը կբարձրացնի Գեղարքունիքում, Տավուշում, Վայոց Ձորում, Եղեգնաձորում, շարունակեք նույն համառությամբ, նույն ջանասիրությամբ, ֆեյք պաթոսով եւ հայրենասիրությամբ Ֆեյսբուքում բարձրացնել Հայաստանի դրոշը: Միայն մի բան է ինձ հետաքրքիր` երբ Ալիեւը գա Երեւան եւ բարձրացնի Ադրբեջանի դրոշը, որտեղ եք ազատ սրճարան գտնելու, որ ձեր կապուչինոն խմելով` ֆեյսբուքյան էջերում բարձրացնենք Հայաստանի դրոշը եւ ասեք` Երեւան, մենք վերադառնալու ենք: Դուք հասկանո՞ւմ եք` թշնամին հստակ ճանապարհային քարտեզով իրականացնում է իր պատմական երազանքը, հիմա զավթելու է նաեւ Հայաստանը, իսկ մենք շարունակում ենք ֆեյք, անիմաստ, անամոթ, ռաբիս, անմակարդակ ֆեյսբուքյան հայրենասիրությամբ հիբրիդային այս պատերազմում փորձել հակազդել իրական թշնամու իրական գործիքներին:

— Նոր եք վերադարձել Ֆրանսիայից, կմանրամասնե՞ք, թե ինչ առաքելությամբ էիք այնտեղ:

— Թե՛ Փարիզում, թե՛ Ստրասբուրգում տարբեր միջազգային ինստիտուտներում հանդիպումներ եմ ունեցել, Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ հարցեր եմ բարձրացրել, ինչպես նաեւ` հայ ռազմագերիների վերաբերյալ: Մինչեւ այս պահը ճշտված չէ, այդ թվում սեպտեմբերյան արցախյան պատերազմից քանի՞ գերեվարված անձ ունենք Ադրբեջանում: Ամեն օր ինձ դիմում են ծնողներ, ասում են` իմ որդին ո՛չ զոհերի մեջ է, ո՛չ վիրավորների: Խոսքը Արցախյան երրորդ պատերազմի մասին է: Ծնողների կողմից ինձ փոխանցված եւ իմ ունեցած բոլոր տվյալները փոխանցել եմ եվրոպական կառույցներին: Մինչ այս պահը որեւէ հուսադրող բան չկա, որովհետեւ թե՛ ԵԽ նախարարների կոմիտեն, թե՛ եվրոպական մյուս կառույցները չեն կարողանում Ադրբեջանից ստանալ տեղեկատվություն, թե որքան է վերջին պատերազմում գերեվարված մեր զինվորների եւ քաղաքացիական անձանց թիվը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում