Տարբեր ռուբինյանները սադրում են Ադրբեջանի հետ բախում. Հայկ Բաբուխանյան

Տեսանյութեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում բավական կոշտ ելույթ ունեցավ` բարձրաձայնելով ադրբեջանական ցեղասպան ռեժիմի եւ նրանց կողմից Արցախում իրականացված էթնիկ զտման մասին: Նիկոլ Փաշինյանը եւս հիմա բոլորովին այլ դիրքերից է հանդես գալիս, մասնավորապես Եվրոպական խորհրդարանում հնչեցրած իր ելույթում մատնանշելով, որ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների զոհ է դարձել ավելի քան 100 հազար հայ: Ի՞նչ է փոխվել իշխանության հռետորաբանության մեջ, «Իրավունք TV»-ի տաղավարում հետաքրքրվեցինք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՑ:

Ոչ մի հակասություն նախկինում իրենց արված հայտարարությունների եւ այսօրվա ելույթների մեջ փնտրել պետք չէ: Հայաստանը չի վարում քաղաքականություն, հայաստանյան իշխանություն կոչեցյալները թելադրանքի տակ են, որը հիմա հետեւյալն է` սադրել նորանոր բախումներ: Եթե հիշում եք, երբ Նիկոլը եկավ իշխանության, սկսեց հայտարարել, որ Արցախը Հայաստան է, եւ միամիտ մարդը կարող էր ենթադրել, որ Նիկոլն ազգային տղա է: Իսկ իրականում Նիկոլը սադրում էր պատերազմ, որպեսզի Ադրբեջանը կարողանա զավթել Արցախի ամբողջ հանրապետությունը: Եվ հիմա նորից իրենց պետք է պատերազմ, որպեսզի Ադրբեջանը զավթի, այսպես կոչված, «անկլավները» եւ «Զանգեզուրի միջանցքը»: Այսօր տարածաշրջանային երկու պետությունները` Ռուսաստանն ու Իրանը, շատ բարդ իրավիճակում են, բայց երկուսն էլ այսօր ջանքեր են գործադրում, որպեսզի Սյունիքը պահեն: Օրինակ, երկու պետություններն էլ հյուպատոսություններ են բացում Կապանում: Վերջերս էլ ՀՀ-ում ՌԴ դեսպանն էր այցելել Կապան: Եվ հիմա ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի արագ հանձնեն «անկլավներն» ու «Զանգեզուրի միջանցքը», ինչպես հանձնեցին Արցախի տարածքները, ժողովրդին էլ արագ հանեցին այնտեղից: Սա դավաճանական քայլ էր, ինչի մասին բարձրաձայնել ենք բազմիցս: Հիմա Արեւմուտքին շատ պետք է, որպեսզի Ռուսաստանը կամ Իրանը ներգրավվեն բախման մեջ: Ու այսօր Իրանը, ինչպես եւ Ռուսաստանը, գտնվում են ծանր կացության մեջ` ներգրավվեն` լավ չէ, չներգրավվեն` էլի լավ չէ, որովհետեւ եթե կա կոնֆկլիկտ, պետք է անես կա՛մ առաջինը, կա՛մ երկրորդը: Եվ այս պարագայում` Ադրբեջանը կարող է հերթական անգամ օգտվել նրանց նեղ իրավիճակից:

Ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանին, քանի՞ հայ եք ճանաչում, որ Թուրքիայում բարձրագույն կրթություն է ստացել: Ես, ճիշտն ասած, միայն Ռուբեն Ռուբինյանին գիտեմ: Իմ շրջապատում շատ մարդիկ կան, ովքեր հնարավորություն ունեն գնալ Թուրքիայի ծովափերը` հանգստանալու, բայց ասում են` քանի այն Թուրքիա է, չենք գնա, որովհետեւ զզվում ենք, ավելի շատ կլարվենք, քան կհանգստանանք: Մարդիկ չեն ուզում մեկ շաբաթ հանգստանան, իսկ Ռուբինյանն այդտեղ բարձրագույն կրթություն է ստացել: Պատկերացրեք Ռուբինյանի ներքին համոզմունքներն ու մտածելակերպն ինչպիսին են: Հետեւաբար, սպասել, որ Ռուբինյանը` Նիկոլի թիմի ամենակարկառուն դեմքերից մեկը, կարող է հանդես գալ ազգային դիրքերից, իհարկե, միամտությունն է: Էլի եմ ասում` Ռուբինյանն իրականում սադրում է Ադրբեջանի հետ բախում, որովհետեւ իրենց տերերին պետք է այդ բախումը: Պետք է, որպեսզի Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա` «Զանգեզուրի միջանցքը» եւ «անկլավները» վերցնելու նպատակով: Դրա համար այսօր հանձնարարված է տարբեր ռուբինյաններին տարբեր հարթակներում սադրել Ադրբեջանին: Հենց սա է պատճառը, որ Նիկոլը չգնաց Բիշքեք` ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում