ՍԻՄ կուսակցության անդամները` Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ այցելեցին եւ իրենց աջակցությունը փոխանցեցին արցախահայ ընտանիքներին. Տեսանյութ

Տեսանյութեր

Արցախից բռնի տեղահանված Մասիս խոշարացված համայնքի Դարակերտ համայնքում ապաստանած ընտանիքներին տեսակցելու էին գնացել ՍԻՄ  կուսակցության անդամները` կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ`  իրենց հետ տանելով  քաղցրավենիքներ,  տաք հագուստ, առաջին անհրաժեշտության իրեր և հիգիենայի պարագաներ:

ՍԻՄ կուսակցության նախագահին համայնքում դիմավորեցին Դարակերտ համայնքի ղեկավար Դանիել Պետրոսյանը եւ Դարակերտի առողջության առաջնային պահպանման կենտրոնի Էռնեստ Բալույանցը: Կուսակցության նախագահին ներկայացվեց արցախահայ մեր հայրենակիցների առաջնային խնդիրները եւ, թե ինչ արվում համայնքի կողմից այդ խնդիրների լուծման նպատակով:

Համայնքի ղեկավարը նշում է, որ ընդհանուր առմամբ Մասիս խոշորացված համայնքը իր հարկի տակ ընդունել է շուրջ 11 հազար արցախահայ ընտանիք, որից 11-ը ապաստան են գտել Դարակերտ համայնքում: Այստեղ ապաստանած ընտանիքներից մեկը Արցախից բռնի տեղահանվել է սեպտեմբերի 24-ին, երբ Մարտակերտում այլեւս վխտում էին թշնամու զինված հրոսակախմբերը, ովքեր մորթում, ամենադաժան ձեևով սպանում էին միայնակ կանանց` չխնայելով անգամ մանուկներին:

Երեք անչափահաս երեխաների մայր` Անին շատ է կարոտում իր հայրենի Մարտակերտը: Արցունքն աչքերին է վերհիշում իրենց երջանիկ ընտանիքը եւ չարաբաստիկ սեպտեմբերի 19-ը, երբ ժամերի ընթացքում քաղաքը վերածվեց ռազմի դաշտի. «Վազում էինք ով ուր հասներ, ոտաբոբիկ, մի տապչկայով, մենակ  թե հասցնեինք մեր երեխաներին ապաստարաններ: Տղամարդիկ առաջնագծում էին, մի մասն էլ` քաղաքն էր պաշտպանում, բայց սեպտեմբերի 24-ից հետո այլեւս պայքարն անիմաստ էր, թշնամին հասել էր մեր տները: Մարտակակերտի վարչական ղեկավարը մեզ թույլ չտվեց գոնե մի արժեքավոր իր մեր տներից վերցնենք, ասեց, որ թույլ չեն տալու Հակարի կամրջից անցկացնելը, անգամ անձնական փաստաթղթերը մեզ խորհուրդ տվեց լուսանկարել` մտավախություն ունենալով, որ դա էլ կվերցնեն ձեռքներիցս»:

Անին թեեւ շատ է կարոտում հայրենի քաղաքը, բայց վերադարձի մասին էլ, ցավոք չի կարող մտածել, վստահեցնում է. «Քանի Արցախը Ադրբեջանի կազմում է, մեր վերադարձն անհնար է»:

Մանրամասները «Իրավունք TV»-ի ռեպորտաժում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում