«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արցախը և Հայաստանն անվտանգ ու ամուր պահող նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, շինծու գործերով տարբեր դատարաններում են, իսկ իրենց Հայրենիքը` թշնամու ոտքի տակ. Արտակ Զաքարյան

Հրապարակախոսություն
Երկիրը ձախողման հասցրած ազգակործան պատուհասն այսօր Ստրասբուրգում հայտարարել է, որ «...պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջшնցիների անցման անվտանգությունը ՀՀ տարածքով»:
Ու նրա ընտրազանգվածը չի հարցնում, բա ու՞ր է 2021թ. հունիսին քո խոստացած և ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված`
• Արցախն ու նրա ինքնորոշման իրավունքի համար` ԵԱՀԿ ՄԽ շրջանակում տարվող պայքարը,
• Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցում Հայաստանի երաշխավորումները,
• խաղաղության օրակարգը և այլն:
Հայաստանով անվտանգ անցնող ադրբեջանցիների էյֆորիկ առաջնորդը երեկ Ստեփանակերտում տրորում էր հայ ժողովրդի արժանապատվության դրոշը: Իսկ այսօր, Նիկոլի ստրասբուրգյան ելույթին զուգահեռ, Ալիևը հայտարարել է, որ «ադրբեջանցիները վերադառնալու են Զանգեզուր ոչ թե տանկերով, այլ մարդատար ավտոմեքենաներով»:
Այսպես սինխրոն, ՔՊ դավադիրների հետ ձեռք-ձեռքի տված խաբեցին, հայրենազրկեցին, պատվազուրկ և ունեզուրկ դարձրեցին մի ողջ ժողովրդի:
Դե ինչ, դիմավորե´ք ադրբեջանցիներին ծաղիկներով, ծափերով և զեյնաբ խանլարի երգերով: Իսկ պետությունը, նրա քաղաքացիների անվտանգությունն ու արժանապատվությունը պահած ազգային ուժերին ձերբակալեք, զրպարտեք ու մեղադրեք բոլոր անհավանական մեղքերի մեջ: Արցախը և Հայաստանն անվտանգ ու ամուր պահող նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, շինծու գործերով տարբեր դատարաններում են, իսկ իրենց Հայրենիքը` թշնամու ոտքի տակ ընկած:
Եվ սա կոչվում է խաղաղության դարաշրջան, որը բերելու է նոր բախումներ, ագրեսիաներ ու տարածքային կորուստներ:
Նիկոլի ընտրազանգված, Աստված է վկա, սա ձեր ընտրությունն է, դուք եք տերը և հեղինակը այս ստորացուցիչ ողբերգությունների:
Հազար ափսոս այն հայորդիներին, երկրապահներին, ովքեր ընկան ձեր կյանքն ու ազգային արժանապատվությունը պաշտպանելիս: Նրանք չգիտեին, որ զոհվել են հանուն ադրբեջանական բեռների անվտանգ տեղափոխման ու Հայաստանում թշնամու ազատ ելումուտի:
Հետաքրքիր է, այս ամենից հետո ի՞նչ են զգում ՀՀ ԶՈւ ծառայող մեր հայրենակիցները, երկրապահ կամավորները, բիզնեսով զբաղվող «հայրենասերները», ԱԺ ՔՊ մեծամասնության պատգամավորները, կարմիր ու սև բերետավորները, քաղաքական պատվեր կատարող քննիչներն ու դատավորները` հպարտությու՞ն, թե՞...

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան