Երրորդ աշխարհամարտի ռիսկը երբեք այսքան ռեալ չի եղել

Վերլուծություն

­Հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված Մոսկ­վա­յի տես­լա­կա­նը հաս­կա­նա­լի է՝ ա­րա­գաց­նել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» եւ դրան ա­ծանց­յալ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի թե­ման (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=267561&l=am): Իսկ ի՞նչ է մտա­ծում այդ մա­սին Ա­րեւ­մուտ­քը:

Ա­րեւ­մուտ­քի ներ­կա ծրագ­րե­րի մա­սին պարզ ակ­նարկ կա­րե­լի է տես­նել Զե­լենս­կու վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից մե­կում: Այս­պես, Ուկ­րաի­նա­յի նա­խա­գահն ա­ռաջ է տա­նում այն թե­զը, թե՝ Վ­րաս­տա­նը պետք է պա­տե­րազմ սկսի Աբ­խա­զիա­յի եւ Հա­րա­վա­յին Օ­սիա­յի դեմ: Ն­րա խոս­քով՝ «Անվ­տան­գութ­յան նոր հե­ռան­կար­ներ կհայտն­վեն Սեւ ծո­վի հա­րե­ւան հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում փո­փո­խութ­յուն­նե­րի շնոր­հիվ… Ռու­սա­կան ագ­րե­սիա­յից մեր պաշտ­պա­նութ­յան շնոր­հիվ Վ­րաս­տա­նի հա­մար նոր հե­ռան­կար­ներ կբաց­վեն՝ վե­րա­կանգ­նե­լու իր տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը»: Ի­հար­կե, ա­ռա­ջին հա­յաց­քից այն տպա­վո­րութ­յունն է, որ Զե­լենս­կին այդ­պի­սով փոր­ձում է վրա­ցի­նե­րին ներ­քա­շել պա­տե­րազ­մի մեջ, դրա­նով շե­ղել ռուս­նե­րի ու­շադ­րութ­յու­նը եւ թե­թե­ւաց­նել Ուկ­րաի­նա­յի վի­ճա­կը: Մա­սամբ՝ այդ­պես էլ կա, միայն թե հարցն այն է, թե դա միայն Զե­լենս­կու ծրա­գի՞րն է:

Վ­րա­ցա­կան ներ­կա իշ­խա­նութ­յուն­նե­րը, ի­հար­կե, հաս­կա­նում են, թե ի­րենց հա­մար ին­չի կվե­րած­վի նման պա­տե­րազ­մը, դեմ են դրան: Դ­րա հա­մար շրջա­նառ­վում է Վ­րաս­տա­նում նոր «գու­նա­վոր հե­ղաշրջ­ման» գա­ղա­փա­րը: Բայց ե­թե հա­ջող­վի Վ­րաս­տա­նին ներ­քա­շել պա­տե­րազ­մի մեջ, է­լի դրա­նից Ուկ­րաի­նա­յին օ­գուտ չկա. այս պա­հին Աբ­խա­զիա­յում եւ Հվ.Օ­սե­թիա­յում գտնվող ռու­սա­կան ու­ժե­րը լիո­վին բա­վա­կան են ո­րե­ւէ լուրջ բա­նակ չու­նե­ցող Վ­րաս­տա­նի հարցն ա­րա­գո­րեն լու­ծե­լու հա­մար: Ուկ­րաի­նա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի վրա ազ­դե­լու հա­մար պետք է ա­վե­լի մեծ պա­տե­րազմ, եւ հենց այն­պես չէ, որ հնչեց­վեց Բ­լին­քե­նին վե­րագր­վող հայ­տա­րա­րութ­յուն՝ Հա­յաս­տան Ադր­բե­ջա­նի ներ­խուժ­ման հա­վա­նա­կա­նութ­յան մա­սին: Այդ դեպ­քում ար­դեն ռուս­նե­րին շե­ղել կկա­րո­ղա­նան: Միայն թե դա Զե­լենս­կու ծրա­գի­րը չէ: Իսկ ո՞ւմն է՝ Վա­շինգ­տո­նի՞­նը, թե՝ լոն­դոն­յան օ­ֆիս­նե­րի­նը:

­Պետ­քար­տու­ղա­րութ­յու­նը հե­տո հեր­քեց, թե Բ­լին­քե­նը նման բան է ա­սել: Ու դա կա­րե­լի է հաս­կա­նալ, հաշ­վի առ­նե­լով այն ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, ո­րոնք այ­սօր ծա­վալ­վում են Իս­րա­յե­լի շուրջ:

­Փաստ է, որ դեռ հա­զիվ էին սկսվել Իս­րա­յե­լի հետ ՀԱՄԱՍԻ այս նոր բա­խում­նե­րը, որ Վա­շինգ­տո­նը շտա­պեց հայ­տա­րա­րել, թե չու­նի հիմ­քեր, որ դա կազ­մա­կեր­պել է Ի­րա­նը: Ու սա այն դեպ­քում, երբ բրի­տա­նա­կան աղբ­յուր­նե­րը նույն պա­հին ակ­տի­վո­րեն մե­ղադ­րում էին Թեհ­րա­նին: Բ­լին­քե­նը եւս, մեկ­նե­լով տա­րա­ծաշր­ջան, շա­րու­նա­կեց Ի­րա­նին մե­ղադ­րանք­նե­րի տա­կից հա­նե­լու նույն թեզն ակ­տի­վո­րեն ա­ռաջ տա­նել՝ դրա­նով ո­րո­շա­կի հա­կա­սութ­յան մեջ մտնե­լով ոչ միայն Բ­րի­տա­նիա­յի, այլ նաեւ՝ իս­րա­յել­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի հետ:

­Սա­կայն այն բա­նից հե­տո, երբ Իս­րա­յե­լը վերջ­նա­գիր ներ­կա­յաց­րեց Գա­զա­յի բնակ­չութ­յա­նը, թե ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա է սկսե­լու, Ի­րա­նը ՄԱԿ-ի մի­ջո­ցով նա­խազ­գու­շա­կան ու­ղերձ է հղել՝ կմի­ջամ­տի: Ում էր դա ուղղ­ված, ե­թե ոչ Վա­շինգ­տո­նին. ե­թե չեք կա­րո­ղա­նում կանգ­նեց­նել Իս­րա­յե­լին, մե­զա­նից մի պա­հան­ջեք՝ չխառն­վել: Արդ­յուն­քում, թեեւ սահ­ման­ված ժամ­կե­տում ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիան չե­ղավ, բայց այն ա­մե­նե­ւին էլ չե­ղարկ­ված չէ: Այ­սինքն, սպա­սում են ԱՄՆ-ի վերջ­նա­կան խոս­քին:

Տ­պա­վո­րութ­յունն այն է, որ ԱՄՆ-ում ի սկզբա­նե էին պարզ գի­տակ­ցում, թե ինչ հե­տե­ւանք­ներ կա­րող է ու­նե­նալ Գա­զայում` Իս­րա­յե­լի բա­նա­կի ցա­մա­քա­յին ներ­խու­ժու­մը: Նախ, ՀԱՄԱՍ-ը միան­շա­նակ կպա­տաս­խա­նի, ա­պա, գրե­թե միան­շա­նակ է, որ Հզ­բո­լա­հը եւս կներ­քաշ­վի պա­տե­րազ­մի մեջ, եւ այդ դեպ­քում կտրուկ ա­ճում է Ի­րա­նի (եւ մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ` այլ երկր­նե­րի եւս) մի­ջամ­տութ­յան հա­վա­նա­կա­նութ­յու­նը: Այս ի­րա­վի­ճա­կում ԱՄՆ-ն ս­տիպ­ված է լի­նե­լու մի­ջամ­տել, քա­նի որ Իս­րա­յե­լին ան­գամ մի­ջու­կա­յին զի­նա­նո­ցը կա­րող է չփրկել: Իսկ թե դա ինչ է նշա­նա­կում, ինչ գլո­բալ ռիս­կեր են ա­ռա­ջա­նում, հաս­կա­նում են բո­լո­րը: Պու­տինն էլ ա­վե­լորդ ան­գամ հի­շեց­րեց՝ Ա­րեւ­մուտ­քի եւ Ռու­սաս­տա­նի թեժ հա­կա­մար­տութ­յու­նը կլի­նի բո­լո­րո­վին այլ պա­տե­րազմ:

Այն, որ այս պա­հին Իս­րա­յե­լը Գա­զա­յի դեմ կի­րա­ռում է Ար­ցա­խի դեմ օգ­տա­գործ­ված ռազ­մա­վա­րութ­յան մո­դեռ­նի­զաց­ված տար­բե­րա­կը, պարզ ցույց է տա­լիս, որ առ­կա են MI6-ի «ա­կանջ­նե­րը»: Ու նաեւ չմո­ռա­նանք, թե ի­րա­կա­նում ում է են­թարկ­վում նոր պա­տե­րազմ հրահ­րող Զե­լենս­կին: Հու­սով են, թե ԱՄՆ-ի մի­ջո­ցով բո­լո­րին վա­խեց­նե­լով, կկա­րո­ղա­նա՞ն նույն հա­ջո­ղութ­յա­նը հաս­նել: Եվ արդ­յոք դրա բաղ­կա­ցու­ցիչ չէ՞ր նաեւ Հա­յաս­տա­նի հետ կապ­ված Բ­լին­քե­նին մտքեր վե­րագ­րե­լը, ո­րը նույն­պես կա­րող է վերջ­նարդ­յուն­քում վե­րած­վել Ի­րա­նին հար­վա­ծե­լու օ­պե­րա­ցիա­յի՝ Պա­ղես­տի­նի հետ այս պա­տե­րազ­մի ֆո­նին: Միա­ժա­մա­նակ, այս ամ­բողջ պատ­մութ­յու­նը նաեւ Նե­թան­յա­հու­ի վար­չա­կազ­մին է կանգ­նեց­րել նե­րիս­րա­յել­յան ճգնա­ժա­մի, պաշ­տո­նան­կութ­յան եւ այդ դեպ­քում՝ բանտ գնա­լու հե­ռան­կա­րի շե­մին, եւ փոր­ձում են պա­տե­րազ­մա­կան թե­զը մին­չեւ վերջ ա­ռաջ տա­նել: Պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում նրա դեմ ներ­քին 500 հա­զա­րա­նոց հան­րա­հա­վա­քը, ի­հար­կե, մռայլ մտքեր են ներշն­չե­լու:

­Բայց նաեւ նման է նրան, որ Վա­շինգ­տո­նը սկսել է չհա­վա­տալ, թե այս ան­գամ սպառ­նա­լով, մյուս­նե­րին կկանգ­նեց­նի: Ի­րա­նի ռեակ­ցիան միան­շա­նակ էր՝ ե­թե մեծ պա­տե­րազ­մի գնաք, «մա­տա­ղա­ցու ոչ­խա­րի» կեր­պար չենք ըն­դու­նի, կպա­տաս­խա­նենք, ան­կախ նրա­նից, որ դա Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին է նշա­նա­կում: Նույն ազ­դա­կը նա ստա­ցավ ա­րա­բա­կան երկր­ներ շրջայ­ցից: Սաուդ­յան գա­հա­ժա­ռան­գը Բ­լին­քե­նին ստի­պեց մի ամ­բողջ գի­շեր սպա­սել հան­դիպ­ման, ո­րը շատ պարզ ցու­ցիչ է: Վեր­ջա­պես, Չի­նաս­տա­նը մտավ խա­ղի մեջ՝ հայ­տա­րա­րե­լով, որ միակ լու­ծու­մը կա­րող է լի­նել Պա­ղես­տի­նի ինք­նիշ­խա­նութ­յան ֆիք­սու­մը: Մ­յուս կող­մից, դաշ­նա­կից­նե­րի հետ մեծ հույ­սեր կա­պել չի լի­նի. Եվ­րո­պա­յում հա­կաիս­րա­յել­յան այն­պի­սի մասշ­տա­բա­յին մի­ջո­ցա­ռում­ներ են, որ եվ­րո­պա­կան դաշ­նա­կից­նե­րը լիո­վին կաշ­կանդ­ված վի­ճա­կում են հայտն­վել:

Արդ­յուն­քում, Վա­շինգ­տո­նը կա՛մ պետք է պատ­րաստ լի­նի ԱՄՆ-ի ներգ­րավ­մամբ մեծ պա­տե­րազ­մի՝ միան­գա­մայն ա­նո­րոշ հե­տե­ւանք­նե­րով, ե­թե բա­նը չհաս­նի մի­ջու­կա­յին զեն­քի: Կա՛մ պետք է կա­րո­ղա­նա Նե­թան­յա­հո­ւին հա­մո­զել՝ գնալ բանտ: Թե­րեւս, ար­դեն այ­սօր-վա­ղը պարզ կլի­նի:

Ինչ վե­րա­բե­րվում է Ա­լիե­ւին, ա­պա նա այն­քան խելք ու­նի, որ զերծ կմնա ա­վե­լորդ ռիս­կե­րից, եւ Պու­տի­նի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը նաեւ դրա ցու­ցիչն էր:

­Նի­կո­լի մա­սին բան ա­սել չենք կա­րող. նրա­նից ա­մեն ինչ սպա­սե­լի է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=267562&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը