«Հրապարակ». Ի՞նչ պայմաններում է ստորագրվել Արցախի գոյությունը դադարեցնելու հրամանագիրը
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ գործընթաց է սկսում նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը չեղարկելու դեմ, նրա հայտարարությունների հիմքով քրեական գործ է հարուցվել` զինվորական պաշտոնեական անփութության եւ «մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու» հոդվածներով։
Մեղադրյալներ այս պահին չկան: ՀՀ իշխանություններն այս գործը սրի պես կախած կպահեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գլխին, որպեսզի որեւէ մեկի մտքով չանցնի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ գործողություններ սկսել։
Իրականում այն պարտադրված է ստորագրվել` Ալիեւի սպառնալիքների ներքո, որ Ադրբեջանի զինուժը չմտնի Ստեփանակերտ, եւ բնակչությանը թույլ տան հեռանալ։ Իսկ Ալիեւի ինչի՞ն է պետք մի որոշում, որն իրավական ուժ չունի: Մեզ ասացին` քարոզչական նպատակներով օգտագործելու համար: Այն, փաստորեն, նաեւ Փաշինյանն ու իր թիմն է օգտագործում քարոզչական նպատակներով` Արցախի հանձնումը գցելով Շահրամանյանի եւ մյուսների «գրպանը»։
Հիմա, երբ Արցախի իշխանության ներկայացուցիչները հավաքվում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում, Փաշինյանը, վախենալով հնարավոր զարգացումներից, նրանց դեմ նոր զենքեր է գործի դնում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

