Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Ստրումիցա քաղաքում կայացած նախախաղային ասուլիսում խոսել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման մասին։
«Խոսքեր գտել եմ իմ խաղացողներին տրամադրելու համար, նրանք պատրաստ են վաղվա խաղին: Մենք դիտել ենք Հյուսիսային Մակեդոնիայի մասնակցությամբ հանդիպումները: Դժվար է որևէ բան առանձնացնելը, մրցակիցը կազմակերպված է և միշտ վտանգավոր է գործում, շատ լավ ֆուտբոլիստներ ունի հատկապես հարձակման գծում»,- նշել է ուկրաինացի մասնագետը։
Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 17-ին Ստրումիցայի «Բլագոյ Իստատով» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին։