Ընենց մենք մեզ դարձանք հոգեկան հիվանդ ու ինչ կար տարանք տվեցինք իրենց հա՞. ԱՀ պատգամավորի պատասխանը Սամվել Բաբայանի հնչեցրած մեղադրանքներին

Հանդիպում

Լաչինի ադրբեջանական անցակետն անխոչընդոտ հատած Բաբայանը Երևան հասնելուն պես իրավապահներին հորդորել է քրեական գործ բացել Արցախի իշխանությունների դեմ՝ այդ թվում Շահրամանյանին ընտրած 22 ատգամավորների դեմ, «Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար»։

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Բաբայանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է հարուցվել: Ճիշտ է, դեռ մեղադրյալներ չկան, սակայն, հաշվի առնելով, որ 22 պատգամավորներից մեկը, օրինակ ԱՀ անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանն է, փորձեցինք պատգամավորից հետաքրքրվել արդյո՞ք մտավախություն չունի, որ կարող է առաջիկայում հայտվել հնարավոր մեղադրյալների ցանկում: Եվ ահա պատգամավորը նկատում է.

-Բացարձակ որեւէ մտավախություն չունեմ, երբեւիցէ չեմ էլ ունեցել: Ճիշտն ասած ես շատ վաղուց եմ ծանոթ այն օրենսդրական կարգավորմանը, որը իրավունք է տալիս իրավապահ համակարգին, այս դեպքում ՀՀ դատախազությանը՝ վարույթ սկսել ռադիոյով, մամուլով, հեռուստատեսությամբ և այլ հարթակներում հնչեցված նախնականորեն հանցագործության հատկանիշներ պարունակող հայտարարության հիման վրա։  Ուղղակի ծանոթ լինելով նաև ՀՀ քրեական դատավարության նորմերին գիտեմ, որ պարոն Բաբայանը ստիպված է լինելու ներկայացնելու փաստական հիմքեր, և եթե կան այդպիսիք, ապա ես միայն ուրախ կլինեմ որ մեղավորները պատժվեն, նաև զրպարտությամբ զբաղվողները։ Իսկ իմ մասով բացարձակ երևէ մտավախություն չունեմ, քանի որ իմ գործողություններով քայլերով ( չհաշված ՃԵԿ մի քանի վարույթները) և առհասարակ առիթ չեն հանդիսացել իմ վրա քրեական գործեր հարուցելու, իսկ թե յուրաքանչյուր պատգամավոր ինչպիսի լիազորություններ ունի, ապա խորհուրդ կտամ «անչափ շատ, ամենա շատ, ծովից ծով մեծության հայրենասերներին» կամ կրկին կարդալ Սահմանադրությունը և հետադարձ հայացք քցեն իրենց հանրային֊քաղաքական և կամ պատգամավորական գործունեության, հետո նոր փորձեն բոլորին և ամեն ինչում մեղադրել։ Նախ անհրաժեշտ է հայելու մեջ նայել, որպեսզի տեսնեն սեփական աչքի գերանը։

Պատգամավորը փաստում է.

-Ի լրումն ասեմ, որ ՀՀ դատախազությանը կողմից հարուցված վարույթը ունի կոնկրետ հոդվածներ և ժամանակը ցույց կտա կա՞ր արդյոք հանցակազմ , թե՞ չկա։ Սրանից դուրս մնացածը քաղաքականության պրիզմայով է անհրաժեշտ նայել այն էլ բազմաստառ և կեղտոտ քաղաքականության պրիզմայով։ Ավելացնելու բան շատ կա , բայց դեռևս ժամանակը չէ, որովհետև հիմա մեր հայրենակիցների բազմաթիվ խնդիրները լուծելու պահն է , ու եթե բոլորը հիմա մեղավոր են, ապա ո՞ւր մնաց Ադրբեջանի ղեկավարության գործողությունները և պահանջները, ընենց մենք մեզ դարձանք հոգեկան հիվանդ ու ինչ կար տարանք տվեցինք իրենց հա՞։

https://iravunk.com/sim/?p=267487&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ