Մանիպուլյացիա է «անկլավներ» կոչվող գյուղերի ադրբեջանական լինելը. Գառնիկ Դանիելյան

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ գնահատմամբ` Նիկոլ Փաշինյանը ժողովրդի մեջ թյուրըմբռնում է տարածում, թե «անկլավներ» կոչվող գյուղերը ադրբեջանական են, եւ իբր տարիներ շարունակ դրանք ադրբեջանցիներով բնակեցված են եղել։

— Խնդիրն այն է, որ Խորհրդային միության քարտեզներում, որ նախնական կազմվել են 20-30-ական թվականներին, այսպես կոչված, «անկլավ» հասկացություն չի եղել: Բոլոր այդ գյուղերը եւ Արծվաշենը գտնվել էին Խորհրդային Հայաստանում: Առաջին մանիպուլյացիան այն է, որ այդ անձնավորության շուրթերով ընդունվում է դրանց ադրբեջանական լինելը: Այդ տարածքները ստրատեգիական նշանակություն ունեցող տարածքներ են: Այն մարդկանց համար, որոնք պատկերացում չունեն նշված տարածքների մասին` ասեմ, որ միջպետական ճանապարհներն այնտեղով են անցնում, Հայաստանը Վրաստանին կապող մայրուղին անցնում է այդ տարածքով, Հայաստան մտնող գազամուղը անցնում է այդ հատվածով: Շատ կարեւոր արձանագրում է նաեւ այն, որ այդ տարածքները գերիշխող դիրք ունեն, որոնց նկատմամբ Ադրբեջանը ցանկանում է իր վերահսկողությունը սահմանել` հաջորդ ագրեսիան կազմակերպելու համար: Ադրբեջանը ցանկանում է այնտեղ ստեղծել ամուր հենակետեր, տեղակայել զինտեխնիկա եւ անցակետեր, որտեղ լինելու են հատուկ նշանակության «Յաշմա» կոչվող ջոկատները: Հնարավոր կատարվելիքը կարելի է համեմատել Գորիս-Կապան ճանապարհի եւ Արցախում կատարվածի հետ: Իսկ Տիգրանաշենի մասով ընդգծեմ, որ այն բոլորիս հայտնի Երեւան-Սյունիք ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Իրանի հետ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում