Ինչպես Լարիսա Ալավերդյանի դուստրը հայտնվեց Մարությանի ցուցակում

Տեսանյութեր

Ինչպե՞ս ստացվեց, որ արմատական ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի դուստրը հայտնվեց Հայկ Մարությանի լիբերալ քաղաքական թիմի նախընտրական ցուցակում, «Իրավունք TV»-ի տաղավարում պարզեցինք հենց նրանից` այլեւս Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նորընտիր ավագանու անդամ ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆԻՑ:

— Շատ կարեւորում եմ արմատականությունը: Ինձ միշտ համարել եմ ընդդիմություն եւ միշտ կատակել եմ, որ եթե անգամ մի օր լինենք իշխանություն, անպատճառ ես էլի կլինեմ ընդդիմություն: Մենք նույնպես ընդդիմադիր ենք, բայց դեռեւս նոր ենք, եւ կարծում եմ` ոչ այնքան արմատական: Այն թիմը, ում հետ այսօր պատիվ ունեմ աշխատելու, բարեբախտաբար, լավ մասնագետներից եւ որակյալ փորձագետներից է բաղկացած, որը մեծ ներդրում է ունեցել ժամանակին եւ այսօր էլ կշարունակի Երեւանի ընդհանուր զարգացման ուղղությամբ աշխատանքները: Ինչ վերաբերում է, թե ինչպես ստացվեց, ապա դեռեւս 2018 թ.-ից հետո որոշ բարեփոխումների ծրագրեր հաջողվեց իրականացնել քաղաքապետարանի շրջանակներում` հենց շնորհիվ Հայկ Մարությանի, ով այդ ժամանակ քաղաքապետ էր: Իսկ այսօր ոչ միայն չունենք այդպիսի աջակցություն քաղաքապետարանում, այլ նման ծրագրերը բացարձակապես այլ հունով են գնում: Այդ է պատճառը, որ միավորվեցինք` հանուն մեր մայրաքաղաքի:

Բայց չէ՞ որ Հայկ Մարությանն էր ժողովրդին «սեւերի ու սպիտակների» բաժանողը, 2018-ին Փաշինյանի հետ իշխանափոխություն անողը, որի հետեւանքները տեսնում ենք հիմա: Այս առումով Ձեր եւ Ձեր մայրիկի միջեւ հակասություններ չե՞ն եղել:

— Հիմա, իհարկե` ոչ: Հայկ Մարությանի անցած այդ ճանապարհի մասին մանրամասն չգիտեմ էլ, բայց միանշանակ կարող եմ ասել, որ Հայկ Մարության գործիչը տարիներ շարունակ պայքարել է նաեւ փողոցում: Ես չեմ տեսել մի շարժում, որտեղ մեր կազմակերպությունը, իմ կամավորները, այդ թվում իմ մայրը եղել են, եւ նա չի եղել: Մենք կարողացել ենք պայքարել` հասնելով ինչ-որ նպատակների: Ես տեսել եմ այդ մարդուն ամեն տեղ` ազնիվ մղումներով օգնելով մեր քաղաքացիներին: Այո՛, հետեւողականորեն ներկայիս իշխանությունը դեպի տապալում տարավ հասարակական կյանքի զարգացման, պետական կառավարման շատ ոլորտներ, եւ այդ ժամանակ միակ փարոսը, որը կարողանում էր մի բան փոխել, շտկել, Երեւանի քաղաքապետարանն էր: Բայց հասկանալի էր, որ դա նույնպես երկար չէր կարող տեւել: Մարդիկ փորձում էին որեւէ աշխատանք անել` հավատարիմ մնալով սեփական սկզբունքներին, եւ, բնականաբար, պետք է հեռացվեին ճանապարհից: Որեւէ կերպ չեմ չափազանցնի ասել, որ պատկերացնում եմ այն մարդկանց վիճակը, անկախ ում մասին է խոսքը, ովքեր նախ իրենց են մեղսակից զգում ստեղծված իրավիճակի համար, եւ որքան էլ տարօրինակ լինի` ի տարբերություն գործող իշխանավորների, պատասխանատու են զգում իրենց ներկայիս ստեղծված ծանրագույն իրավիճակի համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Շարունակությունը դիտեք տեսանյութում.

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ