Կապիտուլյանտն իրեն Պերիկլեսի տեղն էր դրել, բայց պարզվեց` սովորական բռնապետիկ է. Նազարյան

Տեսանյութեր

ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ դռնբաց դատական նիստերը ցույց տվեցին, որ դատավոր Վահե Դոլմազյանն անթաքույց մեղադրողի կողմն է բռնել: Աշոտյանի պաշտպաններն արձանագրեցին, որ ոչ միայն ներկայացված միջնորդությունները պատրաստ չէր լսել դատավորն, այլ նաեւ նիստն անցկացնում էր անօրինական` հաշվի չառնելով, որ մեղադրյալներից Ռոլանդ Դավթյանը դատական նիստից բացակայում է: Ծայրից ծայր քաղաքական այս դատավարության մասին «Իրավունք»-ը պարզեց ՀՀԿ խորհրդի անդամ ԼԵՎՈՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ տեսակետը:

— Ընթերցողները կհիշեն, որ ժամանակին, երբ կապիտուլյանտը գնում էր` դատարանները շրջափակելու, հայտարարում էր, թե Հայաստանում կա՞ այդպիսի դատավոր, որ ինքը նրան զանգի, վերջինս կարողանա ասել` ոչ: Դեռ այդ ժամանակվանից ակնհայտ էր, որ Հայաստանում տիրելու է իրավական վակխանալիա, եւ բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր վտանգ են ներկայացնում իր իշխանության համար, հայտնվելու են նման ապօրինի քրեական գործերի ենթակայության տակ: Ուղղակի, գործեր են կարվելու: Մենք այդ ամենը մինչեւ Արմեն Աշոտյանի կալանավորվելն էլ ենք տեսել: Բայց այստեղ շատ էական է հենց Արմեն Աշոտյանի անձը: Սա կուսակցական ինքնագովազդ չէ, բայց Արմեն Աշոտյանն այն քաղաքական գործիչն է, որը մարմնավորում է Նիկոլի, այսպես ասած, վախերը եւ նրա հակակերպարն է: Բավական է նշել, որ Արմեն Աշոտյանը հայրենատեր է, սկզբունքային է, պրոֆեսիոնալ, չի դավաճանել ու ծախել հայրենիքը եւ, բնականաբար, կապիտուլյանտն իր իշխանությունը պահելու համար չէր կարող հանդուրժել նրա գոյությունն ազատության մեջ` որպես քաղաքական կերպար: Ժամանակին կապիտուլյանտն ասում էր, թե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, իրեն Պերիկլեսի տեղն էր դրել, բայց արդյունքում պարզվեց` սովորական բռնապետիկ է, ով ուղղակի չի կարողանում քաղաքական մակարդակում հակադարձել իր ընդդիմախոսներին: Արմեն Աշոտյանի ձերբակալությունն ունի նաեւ մեկ այլ առանձնահատկություն. նա հերձում էր իր բառապաշարով կապիտուլյանտին: Մենք տեսել ենք, թե ինչպես եվրոպական այցերից առաջ` հրապարակում էր մի շարք փաստաթղթեր, որտեղ ներկայացնում էր, թե ինչ դավադրություններ է հյուսում վերջինս մեր պետության եւ ժողովրդի թիկունքում: Դրա համար էլ Արմեն Աշոտյանին փակի տակ պահելու սեւեռուն միտքը ի վերջո իր մարմնացումը ստացավ: Երբ կապիտուլյանտը գնում է Գրանադա, տարբեր պայմանավորվածություններ է ձեռքբերում, իրեն ընդդիմադիր խարիզմատիկ լիդերները խանգարում են: Նա պետք է փորձի ամեն կերպ խանգարել եւ դաշտը չեզոքացնել: Բայց պետք է ասել, որ ի բարօրություն մեզ եւ ի դժբախտություն նրա` Արմեն Աշոտյանի կամքն ու միտքը տեղն է, եւ մեր ընկերը նույնիսկ անազատության մեջ հոդվածներ է գրում եւ անմասն չի մնում մեր այս ծանր իրավիճակում մեր ժողովրդին բաժին հասած պատուհասից ու փորձում է իր ներդրումն ունենալ համազգային պայքարի մեջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ