«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ասել` միջազգային հանրությունը մեզ կաջակցի, փուչիկ է, որը փչվում է կապիտուլացված իշխանության կողմից. Դավթյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է ադրբեջանագետ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆԸ:

— Ադրբեջանի հավակնություններից մեկը Արցախն էր, որը ստացավ, հաջորդ հավակնությունը ո՞րն է լինելու, Հայաստանից ի՞նչ պահանջներ ունի:

— Ադրբեջանական կողմն իր հավակնությունների մասին երբեք էլ չի թաքցրել, բնականաբար, առաջին թիրախում Արցախն էր եւ դրանից բխող, արդեն, Հայաստանի մնացած տարածքները: Մասնավորապես` ադրբեջանական կողմի քարոզչական ու պետական մակարդակում հնչում է, որ ցարական Ռուսաստանի ժամանակ ռուսները անօրինաբար Հայաստանին հանձնել են Զանգեզուրը, որը իրենից ենթադրում է ոչ միայն Սյունիքի մարզը, այլ նաեւ Վայոց ձորը եւ Արարատի մարզի մեծ մասը, բացի այդ, Սեւանա լճի արեւելյան, հյուսիս-հարավային հատվածները, այսինքն՝ Սեւանա լճի կեսը եւ Տավուշից որոշակի հատվածներ: Եթե խոսենք առկա փաստերի մասին, ապա «անկլավների» վերադարձ է պահանջելու, որը ավելի շատ կապված է Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի եւ Տավուշի մարզում առկա գյուղերի հետ: Եվ, իհարկե, խոսքն Ադրբեջանի, այսպես ասած, «փախստականների» վերադարձի մասին է` առնվազն 100 հազար հոգու: Սրան գումարած` նաեւ խոսք կա «Զանգեզուրի միջանցքի» մասին, ինչքան էլ այս իշխանությունները` ոչ հայկական  կառավարությունը, փորձի խուսափել նման պնդումներից`  ասելով, որ այլեւս չեն խոսում դրա մասին եւ այլն, ակնհայտ է, որ սա ադրբեջանական կողմի համար մնում է առաջնահերթությունների առաջնահերթություն: Բնականաբար, իրենք փորձելու են ռազմական բախման ու սրման եղանակով ստանալ այս ամեն ինչը: «Փախստականների» վերադարձի պաշտպանության հարցում Ադրբեջանը ոչ միանշանակ կարծիք ունի ՀՀ իրավապահների նկատմամբ, դա հիմնականում քարոզչական թեւում են խոսվում, բայց կարծում եմ` դա էլ իր հերթին կապ ունի պետական դիրքորոշման հետ, այսինքն՝ իրենք այստեղ տեսնում են թուրքական կամ ադրբեջանական ոստիկանության կամ ինչ-որ ուժերի ներկայություն, որոնք կապահովեն «փախստականների» անվտանգությունը ՀՀ-ում:

— Այդուհանդերձ, եթե այսպես կոչված «անկլավների» անվան տակ Հայաստանը այդ տարածքները վերադարձնի, այդ «փախստականները» կգա՞ն բնակվելու այդ գյուղերում:

— Այստեղ կա երկու կարեւոր հարցադրում ու պնդում. հարց է՝ արդյո՞ք այդ «փախստականները» կլինեն ադրբեջանցիներ, թե՞ քողարկված ահաբեկիչներ, որոնք կփորձեն շատ ավելի ուշ իրականացնել ռազմական գործողություն, ռազմական հեղաշրջում: Սա շատ մեծ վտանգ է: Եվ երկրորդ` այո՛, ինչու ոչ, կգան, որովհետեւ Ադրբեջանի կողմից ահռելի մեծ գումարներ է առաջարկվում անգամ հիմա` Արցախի օկուպացված տարածքներում բնակության դիմաց, եւ մարդիկ հանուն գումարի ամեն ինչի էլ կգնան, հատկապես` տարեցները:

— «Զանգեզուրյան միջանցքի» հարցում, ինչպես նշեցիք Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե դեմ են դրա բացվելուն, այդուհանդերձ կա՞ պետություն, որը Հայաստանի կարծիքը հաշվի կառնի այս հարցում:

— Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն իր կարծիքը հաշվի չի առնում, ուր մնաց Հայաստանի կարծիքը հաշվի առնվի այլ պետությունների կողմից: Հայաստանի ու Արցախի մասին գիտենք, որ եղել է գաղտնի հանդիպում, որտեղ ներկա են եղել Արեւմուտքի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներ, դրան ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Զախարովան արձագանքնել է: Անգամ այդ հանդիպմանը ներկա չի եղել հայկական կողմը, Հայաստանի ու Արցախի հետ կապված յուրաքանչյուր ճակատագրական որոշում վերջին երեք տարում իրականացվել է կա՛մ Հայաստանի ներկայությամբ, բայց լռելյայն համաձայնությամբ, կա՛մ էլ առանց Հայաստանի ներկայության: Հայաստանի ղեկավարությունը չունի որեւէ ձեւով այնպիսի քաղաքական ներուժ, որով կարողանա առաջ մղել պետական շահերը:

— Կարծում եք` միջանցքը կբացվի, եւ հայկական կողմը վերահսկողություն չի՞ իրականացնի:

— Այո՛, ադրբեջանական կողմը գնում է ռազմական էսկալացիայի, եւ վստահ եմ, որ ժամանակի ընթացքում իրանական կողմի հետ նաեւ հնարավորություն կլինի որոշակի պայմանավորվածության գալ, այսինքն՝ իրանական կողմին տալ այնպիսի շահավետ պայմաններ ու իրավիճակ, որը ձեռնտու կլինի իրենց: Կարող է Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո Սյունիքի հարավային հատվածում վերահսկողություն հաստատեն ու ասեն` լավ, քանի որ դու չես ուզում քո կապը կտրես, սա քեզ տարածք, սա էլ քո թղթով մեր ստորագրած պայմանագիրը, որով դու ունենում ես լիակատար վերահսկողություն` այդ տարածքում տրանսպորտային կապը ապահովելու համար: Սա իմ մոտավոր պատկերացումն է մակերեսորեն վերլուծելու արդյունքում: Բայց, բնականաբար, շահերի ճիշտ վերադասավորման հաշվարկի հարցում Ադրբեջանն ունի փորձ: Դրան ականատես եղանք, երկու տարի առաջ, երբ կար բավականին մեծ լարում Արդբեջանի ու Իրանի միջեւ, բայց Տաջիկստանում համաձայնագիր ստորագրվեց, որով գազատարը պետք է նաեւ Իրանով անցներ: Այստեղ նույնպես շահերի ճիշտ առաջնորդմամբ, հնարավորություն եղավ Իրանին բերել Ադրբեջանի տարածք: Չեմ կարող միանշանակ ասել, որ Իրանը կհամաձայնի Սյունիքի օկուպացիային, բայց նաեւ պետք էլ չէ բացառել որեւէ այլ տարբերակ:

— Եթե Արցախի պարագայում միջազգային կառույցները ձեռքները ծալած պարզապես դիտորդ էին, ապա Հայաստանի պարագայում ի՞նչ ակնկալել միջազգային հանրությունից:

— Եվրոպական միության կամ Արեւմուտքի գործողությունները միշտ պոստֆակտում են լինում, որի արդյունքում լինում են տարածքային կորուստներ, լինում են պետականության կորուստ եւ շատ չնչին օգնություն, որը չի նշանակում պետականության վերականգնում: Շատ կարեւոր է այստեղ նաեւ Ռուսաստանի Դաշնության ու Իրանի հետ ճիշտ աշխատանքը, որը չենք տեսնում, եւ այդ ճիշտ աշխատանքի բացակայության հետեւանքով աճում են Թուրքիայի ցանկությունները Հայաստանի նկատմամբ: Հակառուսականացումը 1920թ.-ից հետո սերմանվեց հատուկ գործակալական ցանցի միջոցով, որոնք պարբերաբար ծամվում են տարբեր սահմանային լարումների ժամանակ: Արդյունքում ակնկալիքներ կային Ռուսաստանի աջակցության, որոնք չեղան: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ` նախքան ջերմուկյան դեպքերը, խոսում էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները պարզ չեն, թե որը որտեղով է անցնում, պետք է սահմանազատում ու սահմանագծում, սրանից հետո եղան Ջերմուկի դեպքերը, եւ տեսանք, որ այստեղ իրավիճակը ոչ միանշանակ է: Կա ընդհանուր հակառուսականացում ստեղծելու մոտիվացիա, որը կբերի, ըստ իրենց պատկերացման, Ռուսաստանի ուժային կենտրոնից ազատվելու հնարավորության: Սա, իմ կարծիքով, ցեղասպանության ու պետականության կորստի կհանգեցնի:

— Այս պահին ի՞նչ իրավիճակ է տիրում սահմանին: Կա՞ կուտակում ադրբեջանական կողմից:

— Ադրբեջանական կողմը դա չի էլ թաքցնում: Մենք գիտենք, որ նախքան սեպտեմբերի 19-ի Արցախի վրա հարձակվելը, ադրբեջանական կողմը նաեւ զորքեր էր կուտակել Երասխում, Սյունիքում, Նախիջեւանի հատվածում` ընդհանուր լարումը ապահովելու եւ հետագայում ռազմական գործողություն իրականացնելու համար:

— Այսքանից հետո՞ էլ լայնամասշտաբ պատերազմը չի՞ բացառվում:                                                       

— Այո՛, իհարկե, կարծում եմ, որ Գրանադայի հանդիպումից հրաժարվելու Ալիեւի մեկ կարեւոր նպատակներից մեկը եղել է այն, որ ռազմական լուծմամբ տանի ճանապարհը: Այս իրավիճակում նորից փափուկ բարձ դնել մեր գլխի տակ, թե միջազգային հանրությունը մեզ կաջակցի, կամ միջազգային հանրությունը մեզ համար լավ հնարավորություններ է ստեղծելու` ապահովելով մեր անվտանգությունը: Մինչդեռ սա ուղղակի փուչիկ է, որը հերթական անգամ փչվում է կապիտուլացված իշխանության կողմից:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան