Հայաստանի ազգային հավաքականը Սկոպյեում է
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա: Թիմը կհանգրվանի Սկոպյեի Park and Spa հյուրանոցում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականի կազմում Սկոպյե են մեկնել 21 ֆուտբոլիստներ: Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ըստ նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ:
Հավաքականը հոկտեմբերի 16-ին կտեղափոխվի Ստրումիցա քաղաք, որտեղ հոկտեմբերի 17-ին կկայանա Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումը:
https://iravunk.com/sim/?p=267352&l=am/