ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Նի­կո­լի վեր­ջին հար­ցազրույ­ցը Հ1–ին զար­մա­նա­լիո­րեն այն­քան գեղ­ցիա­կան էր ու զազ­րե­լի, որ այդ գար­շան­քը բան­տա­յին իր խցում վեր­լու­ծող քաղ­բան­տարկ­յալ Ա­շոտ­յա­նը զար­ման­քով հի­շեց ԲԻՍ­ՄԱՐ­ԿԻՆ. «Գեր­մա­նա­կան եր­կա­թե կանց­լեր Բիս­մար­կը ժա­մա­նա­կին գրում էր. «Ռու­սաս­տա­նի հետ ար­ժե կա՛մ ազ­նիվ խա­ղալ, կա՛մ ընդ­հան­րա­պես չխա­ղալ»: Հա­յաս­տա­նի դոն­դո­ղան­ման «վար­չա­պե­տի» գեղ­ցի շուստ­րիութ­յա­նը Բիս­մար­կը դեռ ծա­նոթ չէր…»: Ինչ­պես ար­ձա­նագ­րել է ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հը. «Նի­կո­լի գեո­պո­լի­տիկ կռու­տիտ­նե­րը հի­շեց­նում էին դա­վա­ճա­նութ­յան վայ­րում կի­սա­մերկ վի­ճա­կում բռնված սի­րու­հու պահ­վածք, ով գոր­ծի ա­մե­նա­թեժ պա­հին, աչ­քե­րը ճպճպաց­նե­լով, ար­տա­բե­րում է՝ «սա այն չի, ինչ դու մտա­ծում ես»: Ջ­ղայ­նաց­նե­լով ար­ջին՝ նա­պաս­տա­կը փոր­ձեց խա­ղալ նրա զգա­յուն զո­նա­նե­րի հետ՝ հայ­տա­րա­րե­լով փաս­տա­ցի, որ այս պա­հին առն­վազն Հա­յաս­տա­նը մտա­դիր չէ դուրս գալ ԵԱՏՄ­–ից և բարձ­րաց­նել ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­յի հար­ցը: Ա­ռա­վել զա­վեշ­տա­լի էր «в пос­те­ли с Брю­с­се­лем» տե­սա­րա­նի նի­կո­լա­կան հիմ­նա­վո­րու­մը. պարզ­վում է, այս­տեղ էլ են նախ­կին­նե­րը մե­ղա­վոր, որ 2017թ.­–ին ԵՄ­–ի հետ ստո­րագ­րել էին Հա­մա­պար­փակ և­ ընդ­լայն­ված գոր­ծըն­կե­րութ­յան մա­սին հա­մա­ձայ­նա­գի­րը՝ CEPA–ն... Կարճ ա­սած, «Սեր­ժի պատ­ճա­ռով եմ ես լևի գնում, բայց քեզ չեմ դա­վա­ճա­նում» Մոսկ­վա­յին ուղղ­ված նրա խղճուկ ու­ղեր­ձը ոտ­քից գլուխ ցնորք էր»: Դե ինչ, Նի­կո­լը նի­կո­լութ­յամբ գե­րա­զան­ցեց Նի­կո­լին:

Ոչ ոք չի մո­ռա­ցել նի­կո­լա­կան գաղտ­նալ­սում­նե­րը, և ԵԽԽՎ 5 ան­դամ երկր­ներ պետք է հե­տաքն­նեն PE­GA­SUS–ի չա­րա­շահ­ման դեպ­քե­րը: Վկա­յա­կո­չե­լով «զգա­լի ա­պա­ցույց­ներ», ո­րոնց հա­մա­ձայն, Եվ­րո­պա­յի խորհր­դի ան­դամ մի քա­նի երկր­նե­րի կող­մից լրտե­սող ծրագ­րերն օգ­տա­գործ­վել են ոչ լե­գի­տիմ նպա­տակ­նե­րով՝ Եվ­րո­պա­յի խորհր­դի խորհր­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղո­վը (ԵԽԽՎ) հոր­դո­րել է հինգ կա­ռա­վա­րութ­յուն­նե­րի ե­րեք ամս­վա ըն­թաց­քում տե­ղե­կատ­վութ­յուն տրա­մադ­րել նման լրտե­սող ծրագ­րե­րի օգ­տա­գործ­ման վե­րա­բեր­յալ, ինչ­պես նաև ամ­բող­ջութ­յամբ հե­տաքն­նել չա­րա­շա­հում­նե­րի բո­լոր դեպ­քե­րը: Վե­հա­ժո­ղո­վը հոր­դո­րել է Լե­հաս­տա­նին, Հուն­գա­րիա­յին, Հու­նաս­տա­նին, Իս­պա­նիա­յին և Ադր­բե­ջա­նին ան­հա­պաղ և­ ամ­բող­ջութ­յամբ հե­տաքն­նել լրտե­սող ծրագ­րե­րի չա­րա­շահ­ման բո­լոր դեպ­քե­րը, պատ­ժել մե­ղա­վոր­նե­րին և փոխ­հա­տու­ցում տրա­մադ­րել զո­հե­րին: Ըն­թեր­ցո­ղը զարմ­ան­քով կհարց­նի` բա ո՞նց ե­ղավ, որ ցու­ցա­կում Ադր­բե­ջա­նը կա, իսկ Հա­յաս­տա­նը` ոչ: Դե, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, Նի­կո­լը ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին գաղտ­նալ­սե­լը պատ­վի­րա­կել է «կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան» Ա­լի­ևին:

­Կա­ռա­վա­րութ­յան նիս­տում Նի­կո­լը զար­մա­նա­լի ինք­նա­գոհ տո­նով հայ­տա­րա­րել է, թե ի սկզբա­նե ծրագիր չեն ու­նե­ցել, ո­րով­հե­տեւ Ար­ցա­խի հա­յա­թա­փու­մը եր­բեք ի­րենց պլան­նե­րի ու քա­ղա­քա­կան ցան­կութ­յուն­նե­րի մեջ չի եղել. «Ինչ որ ար­վել է, ար­վել է գործ­նա­կա­նում օ­րե­րի ու ժա­մե­րի ըն­թաց­քում: Մենք նա­խա­պես ո­չինչ չէինք պլա­նա­վո­րել, ու մի­ջազ­գա­յին հան­րութ­յու­նը հի­մա զար­մա­նում է, թե մենք ինչ­պես կա­րո­ղա­ցանք հաղ­թա­հա­րել հու­մա­նի­տար ճգնա­ժա­մը ու մեր փո­ղոց­նե­րում չենք տես­նում ա­նօթ­ևան­ներ։ ՀՀ կա­ռա­վա­րութ­յու­նը կա­րո­ղա­ցել է իր կար­ճա­ժամ­կետ և­ եր­կա­րա­ժամ­կետ ծրագ­րե­րով նրանց բո­լո­րի կա­րիք­նե­րը հո­գալ»: Նի­կո­լը ստել է. ոչ միայն չի հա­ջող­վում պատ­շա­ճո­րեն հո­գալ մարդ­կանց կա­րիք­նե­րը, նրանց տալ հե­ռան­կար, այլև ակն­հայ­տո­րեն նրանց պլան­նե­րի մեջ ի սկզբա­նե մտել է նաև Ար­ցա­խի հա­յա­թա­փու­մը: Օ­րի­նակ՝ ՀՈ­ՎԻԿ ԱՂԱ­ԶԱ­Ր­ՅԱՆՆ իր հար­ցազ­րույց­նե­րից մե­կում հայ­տա­րա­րել էր, որ կա­րող են և­ ար­ցա­խա­հա­յե­րին հա­նել–­բե­րել Հա­յաս­տան. պրոբ­լեմ չու­նեն ՀՀ իշ­խա­նութ­յուն­նե­րը: Դե թող գնա Ա­ղա­զար­յա­նին ստի­պի հետ կանգ­նել խոս­քից:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

https://iravunk.com/sim/?p=267350&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը