Երեւանի ավագանու նորընտիր անդամը չգիտի Երեւանի տարիքը
ՆերքաղաքականԵրեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ ՔՐԻՍՏԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ իր սոցցանցի էջում շնորհավորել է Երեւանի հիմնադրման օրվա առթիվ: Նա մասնավորապես ռուսերենով նշել է. «Երեւանն այսօր 2085 տարեկան է: Թող վարդերը միշտ լրացնեն քո վարդագույն տուֆը»:
Այո, ըստ Ք. Վարդանյանի, Երեւանը 2085 տարեկան է, նա ընդամենը մի 720 տարի է սխալվել, որովհետեւ իրականում Երեւանը 2805 տարեկան է:

