«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Շատ հետաքրքիր պատկեր է ստացվում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է. «Որքան ես հասկանում եմ, Հայաստանն ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում»: Միևնույն ժամանակ, նա փաստացի հասկացրել է, որ Ռուսաստանը տարածաշրջանից ոչ մի տեղ գնալու ցանկություն չունի և պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների վերսկսմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն էլ ասել է՝ Հայաստանը եղել է և կլինի մեր դաշնակիցը: Եթե այս ամենին գումարում ենք Նիկոլ Փաշինյանի՝ օրերս արած հայտարարությունը, թե Հայաստանն արտաքին քաղաքական վեկտոր չի փոխում, ինչպես նաև խոսքերը, որ «ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները, ինչ-որ կա, չենք չեղարկում, մենք ոչ մի տեղից դուրս չենք եկել», ապա շատ հետաքրքիր պատկեր է ստացվում:

Մյուս կողմից՝ այս ամենը հետաքրքիր է հատկապես հակառուսական այն տոտալ արշավի ֆոնին, որը նախաձեռնել էին իշխանությունները՝ հատկապես իրենց արևմտամոլ սատելիտների միջոցով: Ի դեպ, նշենք, որ մեր տեղեկություններով, անցած շաբաթ օրը Բաղրամյան 26-ում տեղի է ունեցել փակ քննարկում, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի անդամները։ Ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, քննարկման հիմնական հարցերը վերաբերել են հայ-ռուսական հարաբերություններին, փոխադարձ հրաձգություններին, բանակցային պրոցեսում Ռուսաստանի դերակատարությանը, ինչպես նաև 102-րդ ռազմաբազայի ճակատագրին։

Ըստ տեղեկությունների, կարևոր է համարվել, որ այս փուլում հակառուսական թեման զարգացնի բացառապես ՀՀ-ում գործող արևմտյան ֆինանսավորում ունեցող սեգմենտը, իսկ իշխանության ներկայացուցիչներն առայժմ զերծ մնան այդ թեմայից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում