«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ժողովուրդ». Կարեւորը Մելիքբեկյանն է. ֆուտբոլը կսպասի

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հինգշաբթի Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց «Եվրո 2024»-ի իր խմբի հետնապահ Լատվիայի հավաքականին՝ ցուցադրելով իր վատագույն խաղերից մեկը: Նկատենք, որ այսօր ունենք ազգային թիմ, որը նույնիսկ հայախոս չէ. գերիշխում է ռուսերենը, հետո հայերենն ու իսպաներենը, ազգային հավաքականի կազմում դաշտ դուրս եկած խաղացողների հայկական ֆուտբոլային դպրոցը ներկայացնողները փոքրամասնություն են՝ ի հակադրում նատուրալիզացվածների ու սփյուռքում ծնվածների:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի քաղաքականության կամ դրա բացակայության արդյունքում շատ վատ հանդիպումներ են անցկացնում հավաքականի ռեզերվը, վաղվա օրը համարվող տարբեր տարիքային հավաքականները: Այսպես, մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին պարտվում է Իռլանդիայի իրենց հասակակիցներին խոշոր հաշվով (4:0), այսօր կխաղա Շվեյցարիայի դեմ, ու չկա մասնագետ, որը դրական արդյունք է ակնկալում:

Իսկ կադրեր չկան ֆեդերացիայի աշխատանքի բացակայության պատճառով, որոնք համոզում են, որ կարեւորն այսօր երկու նոր մարզադաշտ կառուցելն է (ինչը միլիարդների շրջանառություն է եւ «անվերահսկելի» ֆինանսներ) ու պատրաստվելը այս տարվա վերջին կայանալիք ՀՖՖ նախագահի հերթական ընտրություններին, որի ընթացքում իշխանությունների ձեռամբ նորից ընտրելու են Արմեն Մելիքբեկյանին, քանզի կարեւոր չէ, թե ինչ արդյունք կա ֆուտբոլում, եւ ինչ խայտառակ ձախողումներ են: Կարեւորն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գոհ է ոլորտը տապալած Մելիքբեկյանից՝ որպես ինքնուրույնություն չդրսեւորող ղեկավար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում