Ճանապարհը կփակվի, քանի որ «անկլավը» նստած է Հայաստանի մայրուղու վրա. Բացահայտում է քարտեզագետը

Հանդիպում

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ հանդիպմանն ընդառաջ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ադրբեջանական, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Միշելի հետ զրույցում Ալիևը նշել է ութ անկլավի՝ 8 գյուղի մասին, որոնք, ըստ նրա, «օկուպացված են Հայաստանի կողմից, դրանք պետք է ազատագրել: Ի՞նչ են խոսում քարտեզները Ալիեւի պահանջների մասին զրուցել ենք  բրիտանա-իրանցի հայ աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան,  բազմաթիվ քարտեզների հեղինակ Ռուբեն Գալիչյանի հետ, ով նախ նկատեց.

-Իմ մեկնաբանությունն այն է, որ Ադրբեջանն «անկլավ» չի կարող պահանջել, քանի որ դա հակասում է իր Սահմանադրությանը։ Ադրբեջանի Սահմանադրությունն ասում է, որ Ադրբեջանը է 1918-20 թվականների մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդն է ու Խորհրդային Ադրբեջանը չի ընդունում։ Հետևաբար, «անկլավները», որ տրվել են 36-39 թվականներին, Ադրբեջանը չի կարող պահանջել, քանի որ դա հակասում է իր Սահմանադրությանը։ 

– Բայց եթե Հայաստանի Հանրապետության ղեկավարը հայտարարում է, որ «անկլավները»․․․

– Կներեք, բայց այդ ղեկավարից փորձեք հարցնել, ես չեմ կարող դրան պատասխանել։

– Չնայած ասում եք, որ Ադրբեջանի նման պահանջը հակասում է իր իսկ Մայր օրենքին, սակայն ստացվում է, որ Ադրբեջանը պահանջում է այդ «անկլավները»։

– Ադրբեջանը թող շատ բան պահանջի։ Ադրբեջանն ասում է նաև, որ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է, հետո՞։

– Բայց ՀՀ գործող իշխանությունը, ի տարբերություն ձեզ, չի ասում, որ Ադրբեջանի պահանջը հակասահմանադրական է, որ «անկլավներ» պահանջելու իրավունք չունի։ Այս պարագայում ի՞նչ սպասել։

– Եթե գործող իշխանություններն այսպես են մտածում, այդ ժամանակ պետք է Ադրբեջանին հանձնվենք ամբողջությամբ։

– Իսկ Արծվաշենի վերադարձն ի՞նչ կարևորություն ունի Հայաստանի համար, պարո՛ն Գալիչյան։

– Արծվաշենը ստրատեգիական այնքան անկարևոր վայրում է գտնվում, որ դրա լինել-չլինելը մեզ համար այնքան էլ էական չէ։ Ավելի էականն այն է, որ եթե Տիգրանաշենը տալիս ենք Ադրբեջանին, այդ ժամանակ մենք ճանապարհ չենք ունենում դեպի Իրան, Սյունիք, Վայոց ձոր և Արցախ։ Ճանապարհը կփակվի, քանի որ «անկլավը» նստած է Հայաստանի մայրուղու վրա։

– Այսինքն՝ «անկլավների» հանձնումը Հայաստանի համար անվտանգային սպառնալի՞ք է դառնալու։

– Իհարկե, հնարավոր չէ նման բանի համաձայնել։ Այդ դեպքում Ադրբեջանին ենք հանձնելու Տիգրանաշենը, Բարխուդարլուն ու Աքսիպարան (Ներքին Ոսկեպար), այս երեքն են, որ տրվել են Ադրբեջանին անհայտ ու ոչ իրավական պատճառներով։

– Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «սա քաղաքական դիրքորոշում է, բայց հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել ու նայել։ Սահմանագծի հետ կապված հստակ ասում է, թե, օրինակ՝ ինչ տարբերակներ կան, անկլավների հետ կապված տարբերակները մի քանիսն են»։ Ադրբեջանը կկարողանա՞ իրավական մասով ապացուցել, որ այդ տարածքների հանձնումն իրեն օրինական է։

– Եթե «անկլավ» է պահանջում, պետք է փաստաթուղթ ներկայացնի, թե ե՛րբ է տրվել այդ «անկլավն» իրեն, ո՛ւմ որոշումով, նման փաստաթուղթ գոյություն չունի։

– Իսկ Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունը կարո՞ղ է օգնել Ադրբեջանին, օրինակ՝ Ադրբեջանն ասի՝ դե, հայկական կողմն ինքն է ասում, որ այդ քառակուսի կիլոմետրերի մեջ մտնում են «անկլավներ», որոնք պետք է վերադարձվեն։

– Եթե հայկական կողմն ընդունում է՝ թող բացատրություն տա՝ ինչպե՞ս է տրվում այդ «անկլավը»։ Եթե այդ «անկլավը» տանք Ադրբեջանին, մենք մի մեծ ճանապարհ ունենք դրա դիմաց․ «անկլավը» շրջափակենք ու չթողնենք ոչինչ ոչ ներս մտնի ու ոչ դուրս գա, եթե այնտեղ էլ մարդ է ապրում՝ պետք է սովամահ լինի, քանի որ շրջապատված է Հայաստանով, ու մենք չենք թողնի ոչ ոք ներս մտնի այդտեղ, ինչպես այսօր Ադրբեջանն է անում Արցախի հետ։ Այդ «անկլավը» գտնվում է մեր տարածքում ու կարող ենք շրջափակել այն։ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում