Աստված մեզ հետ է, հայեր ջան... Չվհատվե՛ք. Ալլա Հակոբյանի դիպուկ անդրադարձը

Հասարակություն

1937-ին սեւ ամպեր կուտակվեցին նաեւ քանդակագործ Երվանդ Քոչարի գլխավերեւում, սակայն Անաստաս Միկոյանի եւ Կարո Հալաբյանի շնորհիվ, ում հետ նա ուսուցանել էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, Քոչարը զերծ է մնում «ժողովրդի թշնամի» պիտակի հոդվածով ձերբակալումից: 1939-ին «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյա հոբելյանի տոնակատարությունների կապակցությամբ հայրենասեր քանդակագործը 18 օրում ավարտում է Սասունցի Դավթի գիպսե արձանը, որը տեղադրվում է կայարանամերձ հրապարակում, ուր եւ մնում մոտ 2 տարի, մինչեւ 1941 թվականը: 1941-ի հունիսի 23-ին՝ այսինքն պատերզմի անմիջապես հաջորդ օրը, Երվանդ Քոչարը ձերբակալվում է, իսկ արձանը ոչնչացվում: Պատճառը հենց արձանն էր... Սասունցի Դավթի արձանը... Քանզի Դավթի թուրը ուղղված էր դեպի «բարեկամ» Թուրքիա... Չէր կարելի հային ցեղասպանած թուրքին «նեղացնել», նույնիսկ արձանի սիմվոլով... Քանդակագործը կալանքի տակ մնած երկու տարի 4 ամիս... Սակայն Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած բոլոր հայերը կռվում էին առյուծի պես, եւ կռվում էին նաեւ ի՛ր տեղը, քանզի նրանք իրենց ՈԽՆ էին հանում Գերմանիայից, ով օգնում էր հային ցեղասպանող թուրքին... Առյուծ հայերը հասան Բեռլին եւ իրենց ոտքերով կոխոտեցին ու հայկական «Քոչարիով» կոխկրտեցին ֆաշիստ գերմանացու հողը... Բայց Քոչարը՝ դեռ 1939-ին, արդեն իսկ մարմնավորել էր իր ոխը արձանի մեջ... 1939-ին տեղադրված գիպսե քանդակում (այսօրվա բրոնզե քանդակը տեղադրվել է 1959-ի դեկտեմբերի 3-ին) հանճարեղ եւ հայրենասեր քանդակագործը Սասունցի Դավթի ձիու՝ Քուռկիկ Ջալալիի, պոչը ներկայացրել է որպես ոտքեր... Ձիու, կներեք, քամակից քարշ եկող թուրքի փոխանով ոտքեր, որոնց տիրոջ գլուխն ու մարմինն արդեն իսկ ձիու, կներեք, քամակն էին մտած եւ միայն գոտկատեղից կապած քյամարն էր երեւում... Առաջներում կռվից առաջ ձիու պոչին պարան էին կապում, որ պոչը չխանգարի մարտի ժամանակ։ Հենց այդ էլ օգտագործել էր հանճարեղ քանդակագործը, տեղադրելով «քյամարը» ձիու պոչին:

Մեր «Սասունցի Դավիթ» էպոսում, երբ Դավիթը տեսնում է անթիվ-անհամար Մելիքի զորքը, նա բացականչում է.

— Տեր աստված, ինչպե՜ս տէրթամ կռիվ:

Սակայն Քուռկիկ Ջալալին թեւաթափված ու երկմտող Դավթին ոգեշնչում է.

— Է՛յ անիրավ, ի՞նչ կը վախենաս,

Քանի մի քո թո՛ւր կը կտրի,

Էնքան էլ իմ շո՛ւնչ կը կտրի.

Քանի մի քո թո՛ւր կը կտրի,

Էնքան էլ իմ ո՛տ կը տրորի։

Դավիթ, մի՛ էրկմտի, քըշի։

Դու իմ քամկից վե չը գաս, չը խաբվես։

Քուռկիկ Ջալալին մեր ազգի ոգեղեն հոգին է... Նա այսօր էլ մեզ ասում է. «Դավիթ, մի՛ էրկմտի, քըշի:» Եւ այսօր դարձյալ Լեռա սարից մեզ է հասնում.

— Էհե՜յ,

Ով քընած է՝ արթուն կացեք,

Ով արթուն է՝ ձիե՛ր թամբեք,

Ով թամբեր է՝ զենքե՛ր կապեք,

Ով կապեր է՝ էլե՛ք, հեծեք.»

Աստված մեզ հետ է եւ Նա մեր օգնականն ու պահապանն է, հայե՜ր ջան... Չվհատվե՛ք... 1941-ի դեկտեմբերին ֆաշիստներն իրենց ֆրաուներին գրում էին. «Ես հեռադիտակով արդեն տեսնում եմ Կրեմլի աստղերը: Վաղը Մոսկվայի՛ց քեզ նամակ կգրեմ»: Շան պոչ կերան, թե գրեցին... Այդ մե՛ր հայրերը Բեռլինում ոտնակոխ արեցին ֆաշիստների հողը, քանզի մեր նախնիներն աստվածային ու սրբալույս հայ ծռեր էին... Իրենք էին, իսկ մենք ենք, հայե՛ր ջան...

Գրող, հրապարակախոս

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=267254&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ