Սա մարզչական պարտություն էր. Պետրակով
Սպորտ
Եվրո-2024-ի ընտրական փուլի 7-րդ տուրում Լատվիայից կրած 0-2 հաշվով պարտությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կիսվեց տպավորություններով։
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել Լատվիային արժանի հաղթանակի կապակցությամբ։ Պարտության մեղքը վերցնում եմ ինձ վրա։ Սա մարզչական պարտություն էր։
Դեռևս առավոտյան նախավարժանքի ժամանակ զգացի, որ տղաների տրամադրվածությունը այն չէ։ Երևի շատերը կարծում էին, որ ուղղակի կարգի հաշվին կկարողանանք հաղթել»,-նշել է Պետրակովը։
Հայաստանի հավաքականը D խմբում 6 խաղից հետո վաստակած 7 միավորով երրորդ տեղում է։ Առաջատարը 10 միավոր վաստակած Խորվաթիան է, սակայն երկրորդ տեղում գտնվող թուրքերը ևս ունեն 10 միավոր։
https://iravunk.com/sim/?p=267184&l=am/