Եվրո-2024. Հայաստանի հավաքականը պարտվեց 10 հոգով մնացած Լատվիայի ընտրանուն

Սպորտ

Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը Ռիգայում 0։2 հաշվով պարտվեց  Լատվիայի հավաքականին։

26-րդ րոպեին տանտերերը մոտ էին հաշիվը բացելուն, սակայն հուսալի գործեցին մեր պաշտպանները։ Մեկ րոպե անց հաշիվը բացելու լավ շանս ուներ Հայաստանի հավաքականը, սակայն Տիգրան Բարսեղյանը վրիպեց նպաստավոր դիրքից։

39-րդ րոպեին տանտերին հաջողվեց գրավել Չանչարևիչի դարպասը։ Աջ եզրից ստացած փոխանցումը եզրափակեց Իկաունիեկսը։

Թիմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվով։

53-րդ րոպեին տուգանային հրապարակի գծի մոտ Հայաստանի հավաքականը ստացավ տուգանայինի իրավունք, իսկ Մարկիս Օսսը մրցավարի հետ վիճելու համար երկրորդ դեղինը ստացավ ու հեռացվեց խաղադաշտից։ Նշանակված տուգանայինն իրացրեց Էդուարդ Սպերցյանը, որի հարվածից հետո մրցակցի դարպասապահը հետ մղեց գնդակը։ 68-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո տանտերերը կարողացան կրկնապատկել իրենց առավելությունը։

Խաղի մնացած ժամանակահատվածն անցավ Հայաստանի հավաքականի տարածքային առավելությամբ, սակայն այդպես էլ չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը։

Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով 3-րդն է։ Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականներն ունեն 10-ական միավոր ու այսօր կխաղան միմյանց դեմ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում