Հրաժարվեք սեփական անհեթեթ գրառումներին կշիռ հաղորդելու համար Սերժ Սարգսյանի անունը շահարկելու կամ նրա անվան հետ կեղծիքներ կապելու ձեր այդ արատավոր սովորությունից. Նատալի Սաղիյանը` Թաթուլ Հակոբյանին

Թավշյա տեռոր
Թաթուլ Հակոբյանը դարձյալ մտել է ՛՛արդարացի վրդովված՛՛ քաղաքացու դերի մեջ:
Պարզվում է, որ իրեն խիստ մտահոգում է մեր գերիների և մասնավորապես Ռուբեն Վադանյանի ճակատագիրը: Հետաքրքրական է, որ իր գրառման մեջ Թաթուլ Հակոբյանը Ռուբեն Վարդանյանի մասին գրելիս օգտագործում է միայն անունը /Ռուբեն/, այդպիսով փորձելով ստեղծել անձնական մտերմության իլյուզիա և սեփական անձին կշիռ հաղորդել: Բայց դա մի կողմ:
Ըստ ավանդույթի, այս գրառումը կառուցված էր Սերժ Սարգսյանի անունը շահարկելու շուրջ: Թաթուլ Հակոբյանի աշխարհում ոչինչ տեղի չի ունենում առանց Սերժ Սարգսյանի:
Հիմա ըստ էության:
Երբ Թաթուլ Հակոբյանն ակնարկում է, որ Ռուբեն Վարդանյանը հայտնվել է Բաքվի բանտում, քանի որ հավատացել է իր անմիջական շրջապատի և Սերժ Սարգսյանի կողմից ստացված երաշխիքներին, լեգիտիմ հարց է առաջանում, թե որտեղի՞ց նա գիտի, որ առհասարակ եղել են երաշխիքներ: Չլինի՞ Ռուբենն անձամբ է զեկուցել Թաթուլին:
Հակադարձեմ պարոն Հակոբյանին. ես էլ ունեմ լեգիտիմ իրավունք մտածելու, որ հենց Փաշինյանն է բռնել տվել Ռուբեն Վարդանյանին, քանի որ ըստ շրջանառվող տեղեկատվության, նա սկզբում անխոչընդոտ անցել է Հաքարիի անցակետը, սակայն մի քանի քայլ հետո ադրբեջանցիներն իրեն հետ են կանչել և գերևարել: Դե ապացուցեք, որ այդպես չէ: Ռուբեն Վարդանյանն ազատության մեջ սպառնալիք էր բացառապես Նիկոլ Փաշինյանի համար:
Եվ ընդհանրապես, պարոն Հակոբյան, հրաժարվեք սեփական անհեթեթ գրառումներին կշիռ հաղորդելու համար Սերժ Սարգսյանի անունը շահարկելու կամ նրա անվան հետ կեղծիքներ կապելու ձեր այդ արատավոր սովորությունից: Ուղղակի մի պահ ինքներդ ձեզ հարց տվեք, թե ով եք դուք առհասարակ և փորձեք գոնե մտքի մեջ անկեղծ լինել այդ հարցին պատասխանելիս:
Իսկ այդ հարցը ինքներդ ձեզ տալու համար համարձակություն հավաքելու ընթացքում կարող եք շարունակել զբաղվել ձեր և օղու բաժակի միջև էլ ավելի սերտ կապեր հաստատելով: Ձերը դա է: Մեկ էլ տեսաք, մի օր թուրքերը կհասնեն Նոյեմբերյան ու…
Այո, մեր բոլոր գերիները պետք է վերադարձվեն Հայաստան, ԲՈԼՈՐԸ, առանց բացառության, անկախ նրանից, թե նրանց կարողությունը կամ անցած ճանապարհն ինչպիսին է եղել, նախկին ԱՀ պաշտոնյաներ են, միլիարդատեր, թե ուղղակի սովորական զինծառայող, ով Փաշինյանի քմահաճույքով է հայտնվել գերության մեջ: Ի տարբերություն ձեզ, անհարգելի պարոն Հակոբյան, ես առանձին անուններ չեմ շեշտում, որ հետո իմ գրածը ներկայացնեմ որպես հայտնի միլիարդատերի ճակատագրով մտահոգված քաղաքացու գրառում, ճղճիմ հույս ունենալով, որ ինձ բանի տեղ կդնեն: Այնպես որ, դեռ մեծ հարց է, թե ՈՒՄ են հետաքրքրում Ռուբեն Վարդանյանի փողերը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում