Հայաստանի հավաքականի մարզումը Լատվիայի դեմ խաղից առաջ(տեսանյութ)
Սպորտ
Լատվիայի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի հանդիպման համար Ռիգա ժամանած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական նախախաղային մարզում է անցկացրել «Սկոնտո» ստադիոնում։
Մարզմանը մասնակցել են Հայաստանի հավաքականի կազմում Լատվիա մեկնած բոլոր՝ 23 ֆուտբոլիստները։
Հիշեցնենք, որ Լատվիա - Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին «Սկոնտո» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։
https://iravunk.com/sim/?p=267113&l=am/