Քիչ հավանական է, որ Իրանին կկարողանան պատերազմի մեջ քաշել

Վերլուծություն

Իս­րա­յե­լի շուրջ ի­րա­վի­ճա­կը Հա­յաս­տա­նի հա­մար մեծ կա­րե­ւո­րութ­յուն է ներ­կա­յաց­նում եր­կու ա­ռու­մով: Ա­ռա­ջի­նը` Իս­րա­յելն այն եր­կիրն է, ո­րի ակ­տիվ մի­ջամ­տութ­յամբ, զեն­քի տրա­մադր­մամբ, Ա­լիե­ւը գնաց ներ­կա սրա­ցում­նե­րին: Ու տրա­մա­բա­նա­կան է, որ Իս­րա­յե­լի դիր­քե­րի թու­լա­ցու­մը նաեւ Ա­լիե­ւին է պար­տադ­րե­լու` վե­րա­նա­յել իր ագ­րե­սի­վութ­յու­նը:

Եվ երկ­րոր­դը` շատ մեծ է վտան­գը, որ բա­խում­նե­րի մեջ կա­րող են ներ­քաշ­վել Ի­րա­նը, Թուր­քիան, եւ այս ա­մե­նը կվե­րած­վի մի հա­մա­տա­րած պա­տե­րազ­մի: Իսկ այդ դեպ­քում Հա­յաս­տա­նի գո­յա­տեւ­ման հնա­րա­վո­րությ­ուն­նե­րը շատ են փոք­րա­նա­լու, ա­ռա­վել եւս` Նի­կոլ ու­նե­նա­լու պա­րա­գա­յում: Ու­րեմն` կա­րե­լի է ար­դեն խո­սել հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րից:

­Պա­տե­րազ­մից բխող ո­րոշ կոն­րետ արդ­յունք­ներ այս պա­հին էլ կան: Ա­մե­նա­կա­րե­ւոր­նե­րից մե­կը` Սաուդ­յան Ա­րա­բիան ո­րո­շել է դա­դա­րեց­նել Իս­րա­յե­լի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման բա­նակ­ցութ­յուն­նե­րը: Եվ դա իր տրա­մա­բա­նութ­յունն ու­նի. այն գա­զա­նությ­ու­ննե­րի պա­րա­գա­յում, որն Իս­րա­յե­լը դրսե­ւո­րում է Գա­զա­յում, ո­րե­ւէ ա­րա­բա­կան եր­կիր չի կա­րող Իս­րա­յե­լի հետ նոր­մալ դի­նա­մի­կա­յով ինչ-որ շփում­ներ ու­նե­նալ: Մինչ­դեռ, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում հենց սաու­դա-իս­րա­յել­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րի թե­ման էր, որ դար­ձել էր Վա­շինգ­տո­նի հիմ­նա­կան ծրա­գի­րը: ԱՄՆ-ն նա­խա­տե­սում էր դա­շինք ստեղ­ծել Իս­րա­յե­լի եւ Սա­ուդ­յան Ա­րա­բիա­յի հետ, ո­րը կդառ­նար Իրան-ՌԴ-­Չի­նաս­տան դաշ­նութ­յա­նը հա­կակ­շիռ տա­րա­ծաշր­ջա­նում: Ռեալ  էին այդ ծրագ­րե­րը, թե` ոչ, այլ հարց է: Այս պա­հի փաս­տը սա է` գոր­ծըն­թա­ցը լիո­վին ջու­րը լցվեց: Ա­վե­լին` սա ար­դեն նաեւ Սաուդ­յան Ա­րա­բիա­յին կա­րող է տե­ղա­փո­խել աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բա­րի­կադ­նե­րի հա­կա­ռակ կողմ, ո­րը Իս­րա­յե­լի հա­մար, շատ մեղմ ա­սած, հա­ճե­լի չէ:

­Հա­ջոր­դը, այս ողջ պատ­մութ­յու­նը, ան­կախ ա­վար­տից, ծանր է ազ­դե­լու վար­չա­պետ Նե­թան­յա­հո­ւի վրա: Իս­րա­յե­լի վար­չա­պե­տը թույլ տվեց, որ նման ծանր հար­ված հասց­վի Իս­րա­յե­լին, եւ ա­ռա­ջին հեր­թին` հե­ղի­նա­կութ­յան տես­քով: Այ­սինքն, բա­զմա­մի­լիար­դա­նոց բյու­ջե­ներ ու­նե­ցող իս­րայ­ել­յան հե­տա­խու­զա­կան, հա­կա­հե­տա­խու­զա­կան եւ նման այլ ծա­ռա­յութ­յուն­նե­րը, ա­սել է, թե նաեւ իշ­խող ու­ժը ոչ միայն չկա­րո­ղա­ցավ այդ հար­վա­ծը կան­խա­տե­սել, այլ մի բան էլ` ար­դեն ո­րե­րորդ օրն է լռվել-մնա­ցել է ի­րե­նից շատ մեծ բան չներ­կա­յաց­նող ՀԱՄԱՍ-ի հետ բա­խում­նե­րի մեջ, եւ նյար­դայ­նութ­յու­նից այն­պի­սի օ­դա­յին հար­ված­ներ է հասց­նում Գա­զա­յին, որ այն ար­դեն ի­րե­նից իս­կա­կան ցե­ղաս­պա­նութ­յուն է հի­շեց­նում: Այս ա­մե­նի կուժն ու կու­լան, ան­կախ պա­տե­րազ­մի ել­քից, կետր­վե­լու է հենց Նե­թան­յա­հու­ի գլխին: Եվ ա­հա գնա­լով ա­վե­լա­նում են աղբ­յուրն­ե­րը, ո­րոնք պնդում են, որ պա­տաս­խա­նատ­վութ­յու­նից խու­սա­փե­լու հա­մար Նե­թան­յա­հուն փոր­ձում է ԱՄՆ-ին ներ­քա­շել Ի­րա­նի հետ պա­տե­րազ­մի մեջ։ «Նե­թան­յա­հուն այս ա­մե­նում ե՛ւ քա­ղա­քա­կան, ե՛ւ անձ­նա­կան շահ ու­նի։ Տա­րա­ծաշր­ջա­նա­յին ձգձգվող հա­կա­մար­տութ­յու­նը կար­գե­լա­փա­կի կամ առն­վազն կհե­տաձ­գի ցան­կա­ցած պաշ­տո­նա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յուն ՀԱՄԱՍ-ի հար­ձա­կու­մը կան­խե­լու նրա լիա­կա­տար ձա­խող­ման հա­մար, ինչ­պես նաև կա­րող է ա­նո­րոշ ժա­մա­նա­կով հե­տաձ­գել նրա բազ­մա­թիվ կո­ռուպ­ցիոն մե­ղադ­րանք­նե­րը», - գրում է Al Jazeera-ի ա­ռա­ջա­տար քա­ղա­քա­կան մեկ­նա­բան Մար­վան Բի­շա­րան: Եվ այդ ա­մե­նը քո­ղար­կե­լու հա­մար մտա­ծում է ԱՄՆ-ին Ի­րա­նի դեմ ուղ­ղոր­դե­լու մա­սին:

­Սա­կայն սա հեշտ խնդիր չէ, եւ ա­ռա­ջին հեր­թին Նե­թան­յա­հուն պետք է բա­խում­նե­րի աշ­խար­հագ­րութ­յու­նը ՀԱՄԱՍ-ից տե­ղա­փո­խի Հըզ­բոլ­լա­հի դեմ: Միայն թե նախ հաշ­վի առ­նե­լով, որ Հըզ­բոլ­լա­հը, ի վեր­ջո, ՀԱՄԱՍ չէ: Հըզ­բոլ­լա­հը հա­մար­վում է տա­րա­ծաշր­ջա­նում լա­վա­գույն մար­տա­կան միա­վոր­նե­րից մե­կը` ինչ­պես զին­վա­ծութ­յան, այն­պես էլ` մար­տիկ­նե­րի, հրամ­կազ­մի քա­նա­կի եւ պատ­րաստ­վա­ծութ­յան ի­մաս­տով: Ընդ ո­րում, սի­րիա­կան պա­տե­րազ­մում Հըզ­բոլ­լա­հի ակ­տիվ ներգ­րավ­վա­ծութ­յու­նը նրան տվել է ա­մե­նա­կա­րե­ւո­րը` հսկա­յա­կան մար­տա­կան փորձ: Հենց դա է, ո­րը, ինչ­պես ցույց տվե­ցին ՀԱՄԱՍ-ի հետ բա­խում­նե­րը, չու­նի իս­րա­յել­յան բա­նա­կը, ո­րը շատ լուրջ խնդիր է: Հըզ­բոլ­լա­հի դեմ Իս­րա­յե­լը պետք է կռվի ա­ռանց ԱՄՆ-ի: Եվ այն դեպ­քում, երբ ՀԱՄԱՍ-ի դեմ մար­տե­րում իս­րա­յել­յան կո­րուստ­նե­րի թիվն ան­ցել է 1000-ից, Հըզ­բոլ­լա­հի դեմ պա­տե­րազ­մում ի՞նչ զո­հե­րի մա­սին պետք է խո­սել. այս տեմ­պե­րով` առն­վազն տասն­յակ հա­զար­նե­րի, ան­կախ տեխ­նի­կա­կան գե­րակշ­ռութ­յու­նից: Ու մեծ հարց է, թե նման ի­րա­վի­ճա­կում ի՞նչ ներ­քին գոր­ծըն­թաց­ներ կսկսվեն Իս­րա­յե­լում: Եվ այդ մա­կար­դա­կով էլ Իս­րա­յե­լը կա­րող է հաս­նել Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մի` ԱՄՆ-ի ներգ­րավ­մամբ: Ընդ ո­րում, չու­նե­նա­լով ո­րե­ւէ ռեալ ե­րաշ­խիք, որ կկա­րո­ղանան Թեհ­րա­նին ծնկի բե­րել: Ու պա­տա­հա­կան չէ, որ եր­կու օր սպա­սե­լով` ա­րեւմտ­յան երկր­նե­րը սկսե­ցին խնդրան­քի նման­վող կո­չե­րով դի­մել Ի­րա­նին, թե` մի՛ մի­ջամ­տիր:

Այ­սինքն, ե­թե բան չփոխ­վի, քիչ հա­վա­նա­կան տեսք ու­նի, որ Իս­րա­յե­լը կգնա ոչ միայն Ի­րա­նի, այլ ան­գամ Հըզ­բոլ­լա­հի հետ բախ­ման: Իսկ այդ դեպ­քում, ան­կախ նրա­նից, թե ինչ ա­վարտ կու­նե­նա ՀԱՄԱՍ-ի հետ պա­տե­րազ­մը, Իս­րա­յե­լի ներ­սում մի այն­պի­սի պայթ­յուն է հա­սու­նա­նում, ո­րի հա­մե­մատ ա­մա­ռա­յին մասշ­տա­բա­յին ե­լույթ­նե­րը կա­րող են ման­կա­կան խաղ թվալ:

Իսկ այս ի­րա­վի­ճա­կում Ա­լիե­ւը կշա­րու­նա­կի՞ Իս­րա­յե­լին ան­վե­րա­պահ հե­ղի­նա­կութ­յուն ըն­կա­լել: Ե­թե ոչ, ո՞ւր է նա­յե­լու Հեյ­դա­րո­վի­չը: Վեր­ջա­պես, միան­գա­մայն ռեալ նման ի­րո­ղութ­յուն­նե­րը Նի­կո­լի հա­մար դաս կդառ­նա՞ն. այդ մե­կը հա­զիվ թե:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում