Իսրայել-Պաղեստին հակամարտությունից կարող է մեր տարածաշրջանը եռալ. Հայկ Քոչարյան

Միջազգային

«Իրավունքը» զրուցել է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, արաբագետ-իսլամագետ ՀԱՅԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:

— Ի՞նչ է այս պահին կատարվում Իսրայելի շուրջ, որքանո՞վ էր Պաղեստինից ստացված հարվածը սպասելի Իսրայելի համար:

— Անսպասելիության էլեմենտն ակնհայտ էր, եւ պետք է հասկանալ, թե որտեղ են թերացումները եղել: Անակնկալ էր, ինչը տվեց այն արդյունքները, որ ներթափանցեցին եւ ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին Իսրայելի տարածք: Ի՞նչ է այս պահին տեղի ունենում. Իսրայելը հայտարարեց, որ պատերազմի մեջ է գտնվում, ասաց, որ վերջացել է իր պահեստազորի հավաքագրումը եւ առաջիկայում ակնկալում է ռազմական ակտիվ գործողություններ սկսել: Հայտնի են եղել, թե որտեղ ինչ թիրախներ կան, որոնք պետք է վերացվեն վտանգի ժամանակ, դա միշտ քննարկվել է իսրայելական ռազմավարության տեսանկյունից: Կարծես թե, առաջին փուլում աշխատել են այդ ուղղությամբ, դրանք հայտնի են, հաջորդիվ պետք է սպասել, հավանաբար իրենք էլ սպասում են, տեսնեն՝ ի՞նչ հայտարարություններ կլինեն լիբանանյան կողմից: Այսինքն՝ երկրորդ ճակատ բացվելո՞ւ է, թե՝ ոչ: Դրանից կախված նաեւ կորոշեն իրենց գործողությունները Գազայի ուղղությամբ: Պետք է սպասել եւ տեսնել, թե ո՞ր սցենարով կզարգանան դեպքերը: Իսրայելն ունի իմիջային լուրջ կորուստներ, փորձելու՝ իրենց իմիջը վերականգնել եւ պատժել խստագույնս՝ ըստ իրենց պատկերացրածի:

— Իսկ իսրայելական բանակին որքանո՞վ է հաջողվում դիմակայել արդեն քաղաքներում գրոհող ջոկատների դեմ:

— Դիմակայելու խնդիր չկա, հավասար երկու ուժերի մասին է խոսքը, կազմակերպված բանակ եւ ջոկատայիններ, որոնք զինված են տարբեր տեսակի զենքերով: Այս պահի դրությամբ համակարգված գործողություններ են իրականացվում Իսրայելի կողմից, վերահսկվում են սահմանները: Մաքրում են քաղաքները, որտեղ ներթափանցում է եղել, բախումներ կան: Ըստ տարբեր հաշվարկների, գնահատվում էր ներթափանցման մոտ 1000 հոգի: Մաքսիմում թիվը դա էր նշվում, ինչը լուրջ թիվ է, ժամանակ է պահանջվելու Իսրայելից մինչեւ կարողանան կայունացնել այդ վիճակը, համոզվել, որ երկրի տարածքից բոլորին մաքրել են, ինչը կարող է երկար տեւել: Արդեն որերորդ օրն է, ու տեղ-տեղ երկրի ներսում բախումներ են, խմբեր են բացահայտվում, բայց, ընդհանուր առմամբ՝ բանակը հայտարարել է, որ ամբողջությամբ սահմանները վերահսկվում են:

— Իսրայել-Պաղեստին հակամարտությունը որեւէ կերպ կազդի՞ մեր տարածաշրջանի վրա, ինչպես նաեւ Իրանի հետ կապված սրացումներ կարելի՞ է սպասել:

— Վտանգը կա միշտ: Եթե հակամարտությունը մտավ այնպիսի փուլ, որը դուրս եկավ Պաղեստին-Իսրայել հակամարտության տարածաշրջանից, պայթյունավտանգ է: Անվտանգության տարբեր խնդիրներ ունեցող այս տարածաշրջանում նոր համակարգի ձեւավորման կոնտեքստում սա շատ իրատեսական կարող է լինել: Այդ ժամանակ կարող է արդեն տարածաշրջանը եռալ, այստեղ մեր անելիքները շատ կոնկրետ են, ուղիղ սպառնալիքներ կլինեն Հայաստանին: Կոնֆլիկտը, եթե միջնորդավորված երկարի, կարող է սպառնալիք լինել տարբեր ուղղություններով: Ինչ վերաբերում է Իրանի ներքաշվելուն, տեսնում ենք հայտարարություններ, որ արտաքին խաղացողները բոլորը փորձում են իրենց հեռավորությունը պահել կոնֆլիկտից, եւ ուղիղ մեղադրանքներ չկան, թե Իրանը կապ ունի այս ամենի հետ, մասնակից է այս ամենին՝ բացի որոշակի ամերիկյան լոբբիստական շրջանակներից, լրատվական ռեսուրսներից: Ընդհակառակը՝ Միացյալ Նահանգներն էլ հայտարարեց, իսրայելական բանակն էլ ասաց, որ չեն տեսնում այդ հետքը: Սա խոսում է այն մասին, որ փորձում են թույլ չտալ, որպեսզի կոնֆլիկտը դուրս գա պաղեստինյան առճակատումից եւ դառնա տարածաշրջանային խնդիր, իսկ այն այդ պոնտենցիալն ունի իր մեջ:

— Պարոն Քոչարյան, արտաքին միջամտություն կլինի՞, ո՞ր երկրներից սպասել  միջամտություն:

— Եթե ռազմական միջամտության մասով եք ասում, նման նախաձեռնություններ դեռ չկան, Միացյալ Նահանգներն, ի աջակցություն Իսրայելի՝ ասել է, որ համապատասխան ռազմական ուժ մոտեցրել է իսրայելական ափերին, բայց սա չի նշանակում, որ այս փուլում դրանք ակտիվ ռազմական գործողությունների են մասնակցելու: Իսրայելն ունի այդ հնարավորությունները իր ռեսուրսներով, իսկ կոնֆլիկտի երկարելու պարագայում կարող են քննարկվել տարբեր սցենարներ, բայց դեռ բոլորը փորձում են խուսափել արտաքին միջամտություններից, թողնել լոկալ երկու իսրայելապաղեստինյան հակամարտության կոնտեքստում, վտանգավոր է այդ արտաքին միջամտությունները:

— Միշտ օրինակ է բերվում իսրայելական բանակը, որպես հզոր ու զարգացած, մոտավոր կանխատեսումներն ինչպիսի՞ն են, Իսրայելը կդիմակայի՞, թե՞ առանց այդ արտաքին միջամտության երկար չի կարող այդ պատերազմը շարունակել:

— Իսրայելի բանակը մնում է էլի հզոր, գործողությունները չպետք է տպավորություն ստեղծեն, որ բանակը թույլ է կամ կազմակերպված չէ: Բանակը էլի կազմակերպված  է, պարզապես բացթողումներ է ունեցել, որի արդյունքն այն է, ինչ-որ տեսնում ենք: Իսրայելական քաղաքացիական եւ զինվորական բնակչությունը պատանդ է պահվում ՀԱՄԱՍ-ի կողմից, սրանք գործողություն են, որոնք ազդելու են տարբեր տեսակի որոշումներ ընդունելու վրա՝ ռազմական, ցամաքային գործողություններ կլինե՞ն Գազայի տարածքում, թե՝ ոչ: Իսկ գործողությունները հուշում են, որ Գազան պետք է պատրաստ լինի: Եթե եղավ ցամաքային գործողություն, եթե իսրայելական բանակը որոշի մտնել եւ Գազան վերցնել, բախումները կերկարեն, ու դաժան գործողությունների ականատես կլինենք: Կոնֆլիկտը նոր է սկսում, այսինքն՝ սրացումը նոր է եւ որոշ ժամանակ ակտիվ կմնա, մինչեւ Իսրայելը փորձի իր իմիջային հարցերը լուծել:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=267075&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ