Մեղրին՝ հարավային զարկերակ

Թեմա

Երկար ու լեռնոտ ճանապարհներ անցնելուց  հետո, լեռների ու քարերի թոնրում թաքնված Մեղրին է երեւում: Մեղրու կոլորիտը լրիվ այլ է ու շատ  յուրովի է տարբերվում Հայաստանի մյուս քաղաքներից: Ամենուրեք նեղլիկ ու թեք փողոցներ, սարերի լանջերին  կառուցված տներ են, որոնք  քաղաքը յուրահատուկ ու տարբերվող են դարձնում:  Շուրջը ձեռք ձեռքի բռնած  հսկա լեռներն են,  որոնք  ասես պաշտպան են կանգնել ու իրենց մեծությամբ էլ ավելի են ընդգծել փոքրիկ քաղաքի հպարտությունը: Զարմանալին այն է , որ երբ անցնում ենք թեք բարձունքն ու հասնում ամենավերեւ, այնտեղից մի բուռ է երեւում, մի բուռ քաղաք, որը նման է երկնքից կտրված մի հրաշքի: Արաքսի հովտին ձգվող, լեռների ու քարերի հետ մի ամբողջություն դարձած, արեւոտ ու  մեղրի պես քաղցր քաղաք է Մեղրին:

ՀԻՆ ՄԵՂՐԻՆ

Նախկինում Մեղրին եւ շրջակա 13 բնակավայրերը կազմում էին Մեղրու շրջանը, իսկ հիմա  այդ տարածքը Մեղրի խոշորացված համայնք է դարձել: Հին Մեղրին այդքան էլ չի փոխվել: Փոփոխություններ եղել են միայն քաղաքի արտաքին տեսքում: Տեսնելու համար հարկավոր է նայել հին նկարներն ու արտաքին տեսքում եղած փոփոխությունները միանգամից կնկատենք:

Քաղաքի որոշ հատվածներ էլ առաջվանը չեն: Մեղրու «բազարը» (բնակիչներնն այդպես են անվանում քաղաքի կենտրոնը) ենթարկվել է փոփոխությունների: Խորհրդային տարիներին քաղաքի կենտրոնում տիպիկ արձաններ են կանգնեցված եղել: Այսօրվա Գեղագիտական դասիարակության կենտրոնի դիմաց եղել են Լենինի ու Ստալինի արձանները, որոնք հեռացվել են: Բացի այդ, հրապարակի կենտրոնում է եղել  Խորհրդային Միությունում իր նմանը չունեցող մի արձան. նստարանին նստած զրուցում էին Լենինն ու իր կինը՝ Կրուպսկայան:

Հին Մեղրին իր պատմության մեջ  ունեցել է իր թերթը, որը հիմնականում  մասնագիտացված էր տեղական նյութերի վրա: Արձակագիր, լրագրող ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, որը ծնունդով Մեղրիից է, եղել է թերթի թղթակիցը եւ բաժնի խմբագիրը:

Պարոն Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Արաքս» թերթի անվանումը սկզբնական շրջանում եղել է Կոլխոզային գյուղ:

«Իմ խմբագիրները շատ լավն էին: Երբ ես ընդունվեցի աշխատանքի, թերթի խմբագիրը եղել է Արամայիս Բագրատի Սարգսյանը, որը ինձ ազատություն էր տվել եւ ոչ միայն ինձ, այլ բոլոր թղթակիցներին նույնպես: Այնուհետեւ խմբագիրը դարձավ իր տեղակալ  Ռուբիկ Պողոսյանը, բայց կրկին ոչինչ չփոխվեց, մեր ազատությունը չսահմանափակվեց, քանի որ մենք լավ  գիտեինք՝ ամեն ինչ ինչպես ճիշտ անել», -ասում է Մ. Հարությունյանն ու ավելացնում, որ երբ արդեն բոլոր պետական ֆինանսավորումերը դադարեցվեցին բոլոր շրջանային թերթերը փակվեցին, այս թվում նաեւ Մեղրու «Արաքս» թերթը:

Մեղրու պատմության մեջ հիշարժան էջերից է Մեղրու ծխական դպրոցը: 20-րդ դարի սկզբում չէինք կարող գտնել այնպիսի մի դպրոց, որտեղ տղաներն ու աղջիկները միասին սովորել են մի հարկի տակ: Խորհդրային ժամանակներից հետո էլ իգական եւ արական դպրոցները առանձին են եղել, բայց Մեղրիի ծխական դպրոցում աշակերտները սովորել են միասին: Այդ ժամանակաշրջանում այնպիսի բան տեսնելը պարզապես  զարմանալի էր:

ՄԵՂՐԵՑԻՆԵՐԸ

Բնիկ մեղրեցիները ապրելակերպով եւ պահվածքով ազնվանակության տարրեր են ունեցել ՝ Օհանյանները, Վաչյանները, Ադելյանները եւ այլք: Մեղրու մշակույթը, լինելով նեղ Սյունիքի մեջ, ձեւավորվել է Պարսկահայաստանի եւ Ագուլիսի հետ շփումներով ու այդ պատճառով էլ որոշակիորեն տարբերվել է Սյունիքի մյուս քաղաքների կենցաղավարությունից: ՄԱՐԻԵՏԱ ՇԱՀԻՆՅԱՆԸ իր հուշերում պատմում է՝ երբ գերմանացիները ներկայիս Հայաստանի տարածքում ճանապարհորդել են ու հասել Մեղրի, Վաչյանները հյուրասիրել են նրանց եւ դանակ-պատառաքաղ են դրել սեղանին: Տեսնելով այդ՝ հյուրերը զարմացել են, որովհետեւ այդ ամբողջ տարածքն անցնելիս դեռ ոչ մի տեղ նման բան չէին տեսել:  Բնավորությամբ խաղաղ ու աշխատասեր ժողովուրդ են: Դե էլ չեմ խոսում հայրենի հողի հանդեպ նրանց ունեցած սիրո մասին:

ՄԵՂՐՈՒ ԲԱՐԲԱՌԸ

Մեղրին ունեցել է իր յուրահատուկ բարբառը, որը սակայն գործածվել է մինչեւ 19-րդ դարի 70-80-ական թվականները: Ժամանակի ընթացքում այն դուրս է եկել «բարբառ» կոչումից ու դարձել է ավելի շատ գրական խոսվածք, քանի որ ներկայումս Մեղրիում խոսում են հիմնականում գրական հայերենով: Մեկուկես դար առաջ Մեղրու կրթյալ, պաշտոնավոր այրերը խորհուրդ են արել Մեղրու դժվար մատչելի բարբառային լեզուն փոխարինել գրական լեզվի: Նույնիսկ դրա համար տուգանք էր նշանակված՝ ով որեւէ բառ օգտագործեր ոչ գրական լեզվով՝ պարտավոր էր 1 փութ ցորեն վճարել: Այդպես էլ աստիճանաբար Մեղրու բարբառը տեղի տվեց գրական լեզվին: Մեղրու բարբառը պահպանվել է միայն Մեղրու Կարճեւան գյուղում: Մեղրեցու բարբառը խրթին է, նման է Ագուլիսի բարբառին: Սակայն համայնքի մի քանի գյուղեր խոսել են Արցախ-Սյունիքյան  բարբառով՝  Լիճք, Տաշտուն, Վանք, Կալեր, Արևիկ, Շվանիձոր...

ՄԵՂՐԻՆ՝ ԿԱՐԵՎՈՐ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ

Մինչեւ 80-ական թվականները Մեղրին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը եղել է Նախիջեւանով՝ երկաթգծի եւ ավտոճանապարհի միջոցով: 1981 թվականին Կարեն Դեմիրճյանի կառավարման տարիներին բացվեց Մեղրի-Քաջարան ճանապարհը:

Մեսրոպ Հարությունյանը մեծ ցավով է պատմում, որ այն ժամանակներում Մեղրի քաղաքից գյուղերը գնալը խնդիր էր բնակիչների համար:

«Մեղրիից Լեհվազ գնում էինք կես ժամում, այն դեպքում, երբ հիմա կարող ես հասնել ընդամենը 3-ից 5 րոպեում: Իսկ ճանապարհը քանդված էր ու միայն անցնում էր սարի վրայով: Երբ 9-րդ կամ 10-րդ դասարան էի, բարեկամս գյուղից գալիս ու մեր տանն էր մնում, որպեսզի կարողանար դպրոց գնալ, քանի որ ամեն օր գնալ-գալը գյուղից Մեղրի անհնար էր: Անգամ պատկերացնել չեմ կարող, թե ինչ կլիներ, եթե չբացվեր այդ ճանապարհը՝ Մեղրին ուղղակի կկտրվեր Հայաստանից», - պատմում է Մ. Հարությունյանն ու շեշտում, որ այդ ճանապարհի նշանակությունը գերագնահատել չենք կարող:

Մեղրին Հայաստանի դուռն է համարվում, իսկ դուռը բացելու դեպքում կարող ենք համարել, որ կկորցնենք Հայաստանը: Մեղրեցիներն են հպարտանում իրենց քաղաքով, Հայաստանն է հպարտանում Մեղրիով, չէ որ հենց նրանով է սկսվում Մայր Հայաստանը: Մեղրին սիրելու, պահելու ու զարգացնելու քաղաք է:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ