ՀՀ-ն տեր չկանգնեց իր ստորագրած փաստաթղթի պահանջներին. Շիրազ Խաչատրյան

Ներքաղաքական

Ադրբեջանը, Թուրքիայի «քավորությամբ», անընդհատ պահանջներ է ներկայացնում, Արցախը ստացավ ու դեռ չի բավարարվում, առաջիկայում ի՞նչ սպասել, ի՞նչ պահանջներ է Ադրբեջանը ներկայացնելու Հայաստանին ու ինչ է «պոկելու»՝ «քանի դեռ կարող եմ» սկզբունքով, «Իրավունքը» պարզել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ ՇԻՐԱԶ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ տեսակետը:

— Այդ պահանջները կներկայացվեն այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ կառավարության ղեկին են մարդիկ, ովքեր անընդհատ զիջում են ու հանձնում։ Չնայած այն հանգամանքին, որ 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանը որպես հաղթող կողմ, բազմաթիվ պահանջներ է ներկայացրել` այս իշխանությունները ոչ միայն այդ պահանջները կատարել են, այլ տարբեր բանավոր պայմանավորվածություններով, որոշումներով, որոնք չեն եղել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ավելի ծանր վիճակի մեջ են դրել մեզ։ Բաքուն անընդհատ պահանջողի դերում է, մինչդեռ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ինքն էլ մի շարք պարտավորություններ ունի, որոնք արդեն 3 տարի է` չի կատարել: Երեք տարվա ընթացքում Ադրբեջանը տարբեր ժամանակափուլերում ռազմական էսկալացիաների է դիմել Արցախի եւ Հայաստանի սահմանների ուղղությամբ, ՀՀ հարյուրավոր քառակուսիկիլոմետրանոց տարածքներ անցել են նրանց վերահսկողության տակ, իսկ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, նույնիսկ ասելու չէ: ՀՀ-ն տեր չկանգնեց իր ստորագրած փաստաթղթի պահանջներին, դրա համար էլ ունենք հետեւյալ տխուր պատկերը: Ադրբեջանի մոտեցումներն առավելապաշտական են, նա Արցախում ժամանակավոր իր խնդիրները լուծեց, հիմա անցավ անկլավներին, դրանից հետո միջանցքի հարց կբարձրացնի, փախստականների վերադարձի հարց, փոխհատուցումներ ստանալու պահանջ եւ այդպես շարունակ: Որքան այս իշխանությունները շարունակեն զիջել, այնքան նոր նախապայմաններ ու պայմաններ առաջ կքաշեն թուրքերն ու ադրբեջանցիները:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում