Վերջում պարզվելու է, որ մեր երկրում միակ ապօրինի գույքը հայրենիքն էր. Վահե Հովհաննիսյան

Ներքաղաքական

Վերջում պարզվելու է, որ մեր երկրում միակ ապօրինի գույքը հայրենիքն էր։

Արցախը հանձնելուց հետո Նիկոլը կարողանում է հանգիստ հարցազրույցներ տալ, ասել՝ մտքին ինչ փչում է, ամեն անհեթեթյուն։

Ինչո՞ւ է այդպես. որովհետեւ դիմացը դատարկություն է։ ՄԵԿ հոգին հազարամյակների պատմությունը ունեցող ժողովրդին սարքեց անձայն, անուժ հոտ։

Նիկոլը խաղում է անայլընտրանք, անում է՝ ինչ ուզում է, խոսում է՝ ինչ մտքին  կգա, թքած՝ իրականության ու հետեւանքների վրա։ Իսկ հետեւանքը, որպես կանոն, զոհերն են ու հայրենիքի կորուստը։

Բայց դա այդպես է, որովհետեւ դիմացը լուրջ համակարգ չկա՝ ո´չ ընդդիմություն, ո´չ առաջնորդ, ո´չ կազմակերպված հանրություն, ո´չ առաջադեմ մտավորակություն, ո´չ պատվախնդրությունից եռացող երիտասարդություն։ Կա անտարբերություն եւ կա լռություն՝ անձնական շահի, անձնական գույքի համար։

Վերջին մեկ ամսում Նիկոլը տվել է հարցազրույցներ, հայտարարություններ, ուղերձներ, ստորագրել է թղթեր, ինչ ասես արել է՝ Արցախը հանձնելուց հետո։ Դիմացը ոչինչ չի արվել։ Լուռ է 400 հազար ձայն ստացած ընդդիմությունը, ներառյալ՝ խորհրդարանական, լուռ են իրենց առաջնորդ կարգածները, Արցախի անունով կայացածները, Արցախի անունով խոշոր կապիտալի տեր դարձածները։ Ի դեպ՝ վերջիններս պարտք են Արցախին ու արցախցիներին։ Հ. Թումանյանն իր գրվածքներում ունի մի այսպիսի միտք՝ հայ փողատերերից հայրենիքի համար, ինքնապաշտպանական ջոկատների համար երբեք հնարավոր չէր ռեսուրս վերցնել խնդրելով, բացատրելով, համոզելով։ Դա հնարավոր էր այլ կերպ։

Այն նույն 15-20 հոգին, որ ամեն օր հակադարձում են Նիկոլին ու փորձում փոխել, շրջել հանրային օրակարգը, անհատներ են եւ չեն կարող փոխել խաղի կանոնը։ Այդպես անհնար է հակակշռել ամուլ պետական համակարգին, գործակալական տեղեկատվական տեռորին։ Ու զրո դիմադրության պայմաններում Նիկոլը, իհարկե, ինչ ուզում՝ անում է։

Եվ այդպես լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ հարթակի ուժը չափվելու է միկրոֆոնի դեցիբելով, եւ ոչ թե՝ ասելիքի բովանդակությամբ։

Մինչեւ Նիկոլի մյուս հարցազրույցը պիտի ձեւավորենք նոր հարթակ իրական գործիչներից, ներառյալ՝ նշված 15-20 հոգին, ներառյալ՝ ԱԺ կարգին պատգամավորները, այլ լուրջ դեմքեր, որ սկսենք դինամիկ փոխել մթնոլորտը։ Փոփոխությունների պլատֆորմ՝ հիմքում ունենալով Արցախի տեսլականը եւ իրական խաղաղության հստակ ուրվագիծը։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում