«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչ ընդհանրություն ունեն Ֆիդել Կաստրոյի, Նելսոն Մանդելայի եւ Աշոտյանի դատավարությունները

Ներքաղաքական

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում երեկ տեղի ունեցավ ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի դատավարության առաջին նիստը: Եվ թեպետ մեղադրյալներից Ռոլանդ Դավթյանը դատարան չէր ներկայացել, նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը չհետաձգեց նիստը: Իսկ Ա. Աշոտյանի պաշտպանների կողմից ներկայացված բոլոր միջնորդություններն արժանացան նույն «բախտին»:

Աշոտյանի պաշտպաններից ՏԻԳՐԱՆ ԱԹԱՆԵՍՅԱՆՆ ասաց, որ ներկայացված միջնորդությունները եւ ընդհանրապես այն ամենը, ինչ պաշտպանական կողմն իրականացնում է դատարանի նիստերի դահլիճում, մեկ նպատակ ունի` հերթական անգամ ցույց տալու, որ ակնհայտ ապօրինի քաղաքական հետապնդում է տեղի ունենում:

«Նման հետապնդումների պայմաններում` դատավորները միշտ ստիպված են լինում աղավաղել օրենքը: Ասում եմ` այսինչ օրենքը գոյություն չունի, ասում է` կարող ենք մեղադրանք առաջադրել, բայց կդատենք նոր օրենքով: Նորմալ երկրում նման դատավորին պաշտոնից կազատեին: Մեղադրյալը չի եկել նիստին, դատավորը նիստ է անում: Հատուկ թողեցինք, որ անի, որովհետեւ, միեւնույնն է, այն իրավազոր չէ: Այս նիստի համար կարգապահական պատասխանատվության է ենթակա  դատավորը, որն իհարկե չեն անի», - ընդգծեց փաստաբանը:

Տիգրան Աթանեսյանը Արմեն Աշոտյանի դատավարությունը համեմատեց Կուբայի նախկին հեղափոխական նախագահ Ֆիդել Կաստրոյի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սեւամորթ նախագահ, մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից մեկի` Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի դատավարությունների հետ:

«Այն, ինչ կատարվում է դատարանի նիստերի դահլիճում, շատ հին, հայտնի եւ լավ հնարք է, որը գալիս է, թող ամպագոռգոռ չհնչի, բայց Ֆիդել Կաստրոյի եւ Նելսոն Մանդելայի դատավարություններից: Սա ամբիոն է մեզ համար` հասարակության հետ երկխոսելու: Մենք սա չենք համարում դատարան, եւ պարզ է, որ պարոն Դոլմազյանը ոչ մի շանս չունի Արմեն Աշոտյանին ինքնուրույն ազատելու: Սա ամբիոն է, որը պետք է օգտագործել այդ նպատակով, բայց բնականաբար պահպանում ենք դատավարական որոշակի կանոններ», - եզրափակելով խոսքը` շեշտեց Աթանեսյանը:

ՀՀԿ փոխնախագահի պաշտպաններից ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ համար նախեւառաջ անհասկանալի էր դատավորի շտապողականությունը:

«Բավական մեծ ժամանակի պաշար ունի դատավորը, մեղադրող կողմը, որովհետեւ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը լրանում է  շաբաթվա վերջում` կիրակի օրը: Կարծում եմ` դատարանը պետք է օրինակ ծառայի օրենքի պահպանման, մինչդեռ դատական նիստը շարունակվեց օրենքի խախտումով: Եթե խնդիր կա, կարելի է օրենքը փոխել, ոչ թե` շրջանցել: Կար շատ կոնկրետ խոչընդոտ, որպեսզի վարույթը շարունակվի, որովհետեւ մեղադրյալներից մեկը ներկա չէր: Եվ մենք այս հարցն անընդատ կարմիր թելով անցկացնում էինք` մատնանշելով, որ ուղղակի չէր կարող դատական վարույթը սկսվել», - ասաց Մելիքյանը:

Ինչ վերաբերում է այն տպավորությանը, որ դատավորը, անկախ ներկայացված միջնորդությունների բովանդակությունից, հակված էր բոլորը մերժել, իրավապաշտպանն իր մտահոգությունը հայտնեց:

«Դատարանը հարցեր տալու անվան տակ, ըստ էության, միջնորդությունների բավարարումը բացառող հայտարարություններ էր կատարում կամ մոտեցումներ էր արտահայում: Բայց ես դեռ չեմ ուզում դրանից հեռուն գնացող հետեւություններ անել: Մենք դեռ վարույթի ընթացքի մեջ ենք, դեռ խափանման միջոցի հարց պետք է  քննվի, եւ ես միշտ քրիստոնեական մոտեցման կողմնակից եմ` մարդկանց հնարավորություն տալու», - պարզաբանեց իրավապաշտպանը:

Այդուհանդերձ, ըստ Ռուբեն Մելիքյանի, պետք է հարգանք դրսեւորել իրավունքի նկատմամբ, մասնագիտական աշխատանքը կատարել այնքան ժամանակ, քանի դեռ իրավական գործիքակազմը 100 տոկոսով սպառված չէ:

«Նշեմ, որ առնվազն մեկ միջազգային կազմակերպություն որակել է այս գործընթացը` որպես քաղաքական, իսկ Արմեն Աշոտյանին` քաղբանտարկյալ: Խոսքը ԵԺԿ-ի մասին է: Իմ կարծիքով` դատավորը միշտ վերջին պահին հնարավորություն ունի կայացնել ինքնուրույն որոշում, որովհետեւ նա է ստորագրում դատական ակտի տակ: Գուցե ես իդեալիստ եմ, բայց կարծում եմ` զրոյական չէ հավանականությունը, որ ամեն անգամ, երբ գործ ունենք ակնհայտ քաղաքական պատվերների հետ, դատավորը կարող է ինքնուրույն որոշում կայացնել, որովհետեւ պատասխանատվությունն իր վրա է:  Հետեւապես, անկեղծորեն չեմ բացառում, որ 100 դեպքից մեկով հնարավոր է դատավորը կայացնի ինքնուրույն որոշում: Ինձ հետ նման դեպք եղել է, երբ դրականորեն զարմացել եմ կայացված դատական ակտի վրա», - լավատեսություն հայտնեց Մելիքյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան