Չեմ տեսնում որեւիցե տարբերություն Ավինյանի եւ Մարությանի միջեւ. Նանա Սարգսյան

Ներքաղաքական
«Պետությունը իր ժողովրդի հանդեպ ունի հինգ պարտավորություն, դրանք են` կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, անվտանգություն,
արդարադատություն: Եթե քաղաքացին ունի գումար, ապա դրանով ինքը կարող է ապահովել իր ու իր ընտանիքի բարձրակարգ կրթությունը, բուժումը, սնունդը եւ դիցուք պահնորդներով անվտանգությունը։ Փաստացի միակ պարտավորությունը, որը կազմում է պետության հիմնասյունը , կամ ողնաշարը, դա` արդարադատությունն է։ Դրա բացակայությունը վկայում է պետության կազմաքանդման մասին։
 
Իսկ ո՞րն է արդարադատության հիմքը հասարակ ժողովրդի աչքերով։ Դա օրենքների առջեւ բոլորի հավասարությունն է, միատեսակ կիրառումը եւ իրավական որոշակիությունը։ Այն է՝ քաղաքացին պետք է հստակ գիտակցի, թե իր որեւիցե պարտականության կատարման, կամ չկատարման դեպքում, օրենքով սահմանված ինչ հետեւանքներ կառաջանան, քանի որ միայն այդ դեպքում նա կարող է կարգավորել իր վարքը։
 
Մեզ առաջարկված բոյկոտի նպատակը Հայկ Մարությանին քաղաքապետ կարգելն էր, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ընտրության արդյունքների չեղարկումն էր։ Այլ կերպ ասած՝ կամ Հայկ Մարությանը քաղաքապետ է, կամ Երեւանը քաղաքապետ չի ունենա։ Ես չմասնակցեցի բոյկոտին եւ համակարծիք եղա «Հանրային Ձայն» կուսակցության որոշմանը, այն է` մասնակցել ընտրությանը բոլորին դեմ քվեարկելով։ Ինչու բոլորին դեմ, քանի որ չեմ տեսնում որեւիցե տարբերություն Ավինյանի եւ Մարությանի միջեւ։ ՀՀ սահմանային այս իրավիճայում, կրկին ընտրությունների գնալը դա, մեղմ ասած, ճիշտ քայլ չէր, առավել եւս եթե այդ քայլի հիմքը պետք է լիներ միայն թե Ավինյանը չլինի կարգախոսը։
 
1998 ֊ին ընտրեցին Քոչարյանին, միայն թե Լեւոնը չլինի կարգախոսով, 10 տարի անց ընտրեցին ԼՏՊ-ին, միայն թե Քոչարյանը ու Սերժը չլինեն, 2018֊ին ընտրեցին Փաշինյանին միայն թե չլինի Սերժը։ Արդյունքը այդ տրամաբանությամբ ընտրելու հանգեցրեց Արցախի կորստին։ «Հանրային Ձայնը» հեռու է այդ սկզբունքով ընտրության գնալուն։ Մենք էմոցիոնալ որոշումներ չենք կայացնում եւ քաղաքապետի ընտրությանը քվեարկեցինք բոլորին դեմ` հավատարիմ մնալով մեր նախընտրական կարգախոսին եւ ընտրողի կողմից մեզ տված քվեին», - գրել է Երեւանի ավագանու «Հանրային Ձայն» խմբակցության անդամ ԱՄԱԼՅԱ (ՆԱՆԱ) ՍԱՐԳՍՅԱՆԸ: 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում