Եթե «Հանրային ձայնի» պես դեմ քվեարկեիք Ավինյանին՝ այսօր նա քաղաքապետ չէր լինի, հիմա ո՞վ է գործարքի մեջ. Նանա Սարգսյանը՝ Մարությանին

Ներքաղաքական

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ, նախկին քաղաքապետ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ գրառում է կատարել՝ անդրադառնալով ավագանու անդրանիկ նիստին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությանը եւ մեղադրական սլաքներ ուղղելով «Հանրային ձայն» կուսակցության ուղղությամբ: Ի պատասխան՝ Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ավագանու անդամ ԱՄԱԼՅԱ (ՆԱՆԱ) ՍԱՐԳՍՅԱՆԸ փակագծեր է բացել:

«Հայկ Մարությանը գրառում է կատարել եւ հինգ անգամ նշել «Հանրային ձայն» կուսակցության անունը: Բայց եթե 15 անգամ էլ նշեր, միեւնույն է, հանրությունը լավ գիտի, որ 15 օր շարունակ նույն Մարության Հայկին «Հանրային ձայն»-ը բացեիբաց առաջարկություն է արել՝ տուր քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը, դարձիր քաղաքապետ: Ու սա լիովին օրինական պահանջ էր՝ հաշվի առնելով, որ ընտրելով նրան եւ քաղաքային իշխանության մաս կազմելով, «Հանրային ձայնն» իրավունք ուներ պահանջել իրեն հասանելիք պաշտոնները, բայց դա էլ էր զիջում նրան եւ ակնկալում էր ընդամենը մեկ վարչության պաշտոն: «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը շարունակաբար կոչ էր անում գոնե հեռավար կապ հաստատել իր հետ կամ կուսակցության անդամներից որեւէ մեկի հետ, արդյունքում չեղավ որեւիցե տեսակի արձագանք, բայց փոխարենը Հայկ Մարությանի կողմից դրվեց պահանջ՝ ընտրեք ինձ, հակառակ դեպքում՝ Երեւանը չի ունենա քաղաքապետ: Իսկ հիմա Մարության Հայկը փորձում է սա ներկայացնել, թե իբր «Հանրային ձայն»-ն իր ձայները փորձում էր վաճառել ընդդիմությանը»: Լկտի սո՛ւտ:

Հայկ Մարության, Դուք մերժեցիք «Հանրային ձայնի» առաջարկը եւ ողջամիտ կասկածներ այդ մե՛նք պետք է ունենայինք, որ քաղաքական առուվաճառքի մեջ էիք, որ նույնիսկ կապի դուրս չէիք գալիս, բայց ոչ երբեք Դուք: Սա է փաստը: Հայկ Մարությանը փորձում է հանրությանը մոլորեցնել եւ ռեժիսուրական երեւակայությանը տուրք տալով՝ նշում է, թե «պետք է պարզել՝ ինչ է ուզել եւ ինչ է ստացել «Հանրային ձայնը» ՔՊ-ից՝ իր աջակցության դիմաց»: Եվս մի մեծ սո՛ւտ: Նախ «Հանրային ձայն» խմբակցության ավագանու անդամները միաձայն դեմ են քվեարկել Տիգրան Ավինյանի քաղաքապետ ընտրվելուն: Չի՛ եղել եւ չէր էլ կարող լինել որեւցե պայմանավորվածություն ՔՊ-ի եւ «Հանրային ձայնի» միջեւ: Սա է վկայում նաեւ այն փաստը, որ ի տարբերություն «Հանրապետություն» կուսակցության՝ «Հանրային ձայնը» որեւէ պաշտոն չի ստացել: Այն, ինչ ունենք՝ օրենքով վերապահված է ընդդիմադիր ուժին: Մեր նպատակն է քաղաքապետարանում վերահսկողություն իրականացնել բոլոր հնարավոր եւ անհնար օղակներում, ինչին ականատես կլինի երեւանցին: Ուստի՝ Հայկ Մարությանից պահանջում եմ ապացուցել, թե այդ ո՞ւմ հետ է գործարք կատարել «Հանրային ձայն»-ի ավագանին կամ կուսացության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը, չապացուցելու դեպքում էլ չասեմ, թե բարոյականության եւ օրինականության հետ ինչպիսի ոչ միայն կոնֆլիկտ, այլ բուռն բախումներ կունենա հենց անձամբ նման կեղծ խոսակցություններ տարածողը:

Սիրելի երեւանցիներ, հայրենակիցներ, որքան էլ փորձեն ձեզ մոլորեցնել, իմացեք, որ պարզ ճշմարտությունն այն է, որ Հայկ Մարությանը եւ Անդրանիկ Թեւանյանը եթե մասնակցեին Երեւանի քաղաքապետի ընտրություններին եւ ինչպես «Հանրային ձայնը» վարվեց, դեմ քվեարկեին Տիգրան Ավինյանին՝ առաջադրելով իրենց թեկնածուին, այսօր Ավինյան Տիգրանը քաղաքապետ չէր լինի: Այնպես որ, մեկընդմիշտ արձանագրենք, որ այս երկու իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերը դիտավորյալ չեն ներկայացել քվեարկությանը: Մինչդեռ մեծ սիրով ստացել են իրենց մանդատները՝ հետագայում ավագանի աշխատելու նպատակով: Այստեղից հարց է ծագում՝ ո՞վ է գործարքի մեջ, ո՞ւմ հետ եւ ինչո՞ւ է ամեն ինչ բարդվում մեկ այլ կուսակցության ուսերին:

Հ.Գ.- Ինչպես կասեր Վարդան Ղուկասյանը, եթե օրգանիզմդ հիվանդանում է քաղցկեղով, ապա այն պետք է բուժես, հակառակ դեպքում՝ կմահանաս: Նույնը ստացվեց Հայկ Մարությանի հետ, ով փոխարենը լուծում գտնելու եւ հաղորդակցվելու Վարդան Ղուկասյանի հետ՝ մերժեց բոլոր առաջարկվող տարբերակները եւ արդյունքում քաղաքականապես մահացավ՝ նույնիսկ «հետմահու» չարժանանալով քաղաքապետի պաշտոնին», - շեշտել է Ա. Սարգսյանը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում