«ՈՒՐ Է ԱՆԳԼՈՒԽԸ, ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽԸ...»

Վերլուծություն

Ոչ բա­րով-խե­րով «ալ­կաշ ակ­բար» Ռու­բեն Հախ­վերդ­յա­նի եր­գի այս բա­ռե­րը վե­րա­բե­րում են բո­լոր ան­հա­ջող քա­ղա­քա­պետ­նե­րին: Սա­կայն Ա­վին­յան Տի­կոն սոսկ ան­հա­ջող քա­ղա­քա­պետ չէ, նա կա­պի­տուլ­յանտ­նե­րի, պե­տա­կան դա­վա­ճան­նե­րի, ազ­գա­դավ­նե­րի թի­մի ան­դամ է, ո­րը տի­րա­ցավ մայ­րա­քա­ղա­քա­յին իշ­խա­նութ­յա­նը: Համ էլ չենք մո­ռա­ցել նրա կո­րո­նա­վի­րու­սա­յին պա­րե­տութ­յու­նը, ո­րի ըն­թաց­քում բո­լո­րիս գժի տեղ էին դրել (ան­ցաթղ­թե­րը, ո­րոնք լրաց­նում էինք տնից դուրս գա­լուց ա­ռաջ, ժո­ղո­վուր­դը հենց «գժի թուղթ» էլ կո­չել էր) և տու­գա­նում դեմք­նե­րիս ա­նի­մաստ լա­թի կտոր­նե­րը չկրե­լու հա­մար: Իսկ ա­մե­նա­կար­ևո­րը` նա Եր­ևա­նի քվեն չստա­ցած, բայց քա­ղա­քա­պե­տի ա­թո­ռին բազ­մած ա­ռա­ջին քա­ղա­քա­պետն է: Եր­ևան­ցի ընտ­րող­նե­րի 9% քվեով, այն էլ` կաս­կա­ծա­հա­րույց քվեով:

«ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՆՆՈՑԸ»

9% քվեի ի­րո­ղութ­յունն էլ քա­ղա­քա­գետ Սու­րեն Սու­րեն­յան­ցին դրդեց տալ այդ բա­նաձ­ևու­մը` «Փա­շին­յա­նի ին­նո­ցը` վեց­նո­ցի ի­մաս­տով»: Չ­գի­տենք` մի­գու­ցե 1–2 բա­ժակ ա­վել էր գցել, որ այդ­պի­սի դի­պուկ ձևա­կեր­պում տվեց, սա­կայն Ա­վին­յա­նի պյու­ռոս­յան հաղ­թա­նա­կով և՛ Եր­ևա­նին, և՛ երկ­րին սպաս­վում է մի վի­ճակ, որ ռսի ա­սած «без пол­лит­ры не раз­бе­рёшь­ся», և դա լա­վա­գույն դեպ­քում: 

Ինչ­պես ար­ձա­նագ­րում է նախ­կի­նում Ե­րե­ւա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կազ­մի ան­շարժ գույ­քի կա­ռա­վար­ման վար­չութ­յան մաս­նա­գետ, ՀՀԿ ԵԿ եր­ևա­նի կա­ռույ­ցի ղե­կա­վար Նա­րեկ Թադ­ևոս­յա­նը. «Եր­ևա­նը հա­մայնք ձևա­վոր­վե­լուց հե­տո, պատ­մութ­յան մեջ ա­ռա­ջին ան­գամ կու­նե­նա եր­ևան­ցի­նե­րի կող­մից չընտր­ված քա­ղա­քա­պետ»: Նա հեգ­նան­քով հի­շեց­նում է նի­կո­լա­կան­նե­րի 2018–ի բա­նաձ­ևը, ո­րը սա­զա­կան է և Ա­վին­յա­նին քա­ղա­քա­պետ կար­գե­լուն. «Քայլ 1. Ձե­ւա­վո­րել կա­մա­վո­րա­կան ա­վա­գա­նու կազմ (նվա­զա­գույ­նը 24 հո­գի): 

­Քայլ 2. Ընտ­րել քա­ղա­քա­պետ: 

­Քայլ 3. Դի­մել քա­ղա­քա­պե­տի բնա­կութ­յան վայ­րի քա­ղա­քա­պե­տա­րան: 

­Քայլ 4. Քա­ղա­քա­պե­տա­րա­նում անց­նել ներ­դաշ­նա­կում, պատ­րաս­տում: 

­Քայլ 5. Հաղ­թել»:

­Բայց խո­շոր հաշ­վով, Ա­վին­յա­նի և ՔՊ խմբակ­ցութ­յան լե­գի­տի­մութ­յունն այն­քան ցածր է, որ ա­մոթ բան չէ մտա­ծել քա­ղա­քա­յին իշ­խա­նութ­յանը զու­գա­հեռ մար­մին ձևա­վո­րե­լու մա­սին: Նույ­նը վե­րա­բե­րում է և ՔՊ­–ին ամ­բողջ երկ­րի մասշ­տա­բով` միայն նի­կո­լա­կան լպիր­շութ­յուն ու­նե­ցո­ղը կհանդգ­նի խո­սել «ժո­ղովր­դի քվե ու­նե­նա­լու» մա­սին, մեկ էլ այն ար­տա­քին ու­ժե­րը, ո­րոնց ձեռն­տու է Նի­կո­լին պա­հելն ու օգ­տա­գոր­ծե­լը:

Իսկ ի՞ն­չը նպաս­տեց 9% քվեով քա­ղա­քա­պետ կարգ­վե­լուն: Ե­թե մի կողմ դնենք Նի­կո­լի գրպա­նա­յին կու­սակ­ցութ­յուն­նե­րը, ա­պա կտես­նենք, որ ընտ­րար­շա­վին մաս­նակ­ցած ընդ­դի­մա­դիր­նե­րը ստա­ցած քվեն որ­պես սա­կար­կութ­յան, վա­ճառ­քի ա­ռար­կա էին դի­տար­կում` ի վեր­ջո տար­բե­րութ­յուն չկա, սա­կար­կես նի­կոլ Ա­վին­յա­նի՞, թե՞ ոչ  պա­կաս նի­կոլ Հայ­կո­յի հետ, ո­րի խղճին է 2018–ի ազ­գը սևե­րի և ս­պի­տակ­նե­րի բա­ժա­նե­լու գար­շե­լի ո­ճի­րը: Ն­շենք, որ Հայ­կո­յին` ընդ­դի­մա­դի­րի (հետևա­բար ժո­ղովր­դին` հի­մա­րի) տեղ դնելն էր, որ չար կա­տակ խա­ղաց Անդ­րա­նիկ Թ­ևան­յա­նի հետ, երբ նա ստանձ­նեց ժո­ղովր­դա­կան ընդվ­զու­մը ղե­կա­վա­րող Ազ­գա­յին կո­մի­տեի ան­դա­մի կար­գա­վի­ճա­կը: Ա­յո՛, քա­ղա­քա­կա­նութ­յու­նը սպի­տակ ձեռ­նոց­նե­րով չի ար­վում, բայց գո­նե հի­գիե­նա­յի կա­նոն­նե­րը պա­հե­լը և­ ա­պազ­գա­յին­նե­րի հետ չխա­ղա­լը կար­ևոր է: Ինչ­պես ար­ձա­նագ­րում է @­Կանչ Տե­լեգ­րամ ա­լի­քը. «Տիգ­րան Ա­վին­յա­նին քա­ղա­քա­պե­տի ա­թո­ռին նստեց­րեց ոչ թե ժո­ղո­վուր­դը, այլ իշ­խա­նութ­յուն կի­սել չկա­րո­ղա­ցող ընդ­դի­մութ­յու­նը։ Կամ ընդ­դի­մութ­յան այն հատ­վա­ծը, ո­րը մաս­նակ­ցեց քա­ղա­քա­պե­տի ընտ­րութ­յուն­նե­րին և հայտն­վեց ա­վա­գա­նի­նե­րի կազ­մում»։

­Հա, մի հե­տաքր­քիր վի­ճա­կագ­րութ­յուն էլ: Ա­վա­գա­նի­նե­րի մեկ քա­ռոր­դը գոր­ծա­զուրկ են, այ­սինքն` շա­րու­նակ­վեց 2018–ի «ա­վան­դույ­թը»` պարտ­քով գա­րե­ջուր խմող­նե­րին «հա­ցի տեր» դարձ­նե­լը: Մեկ էլ հե­տաքր­քիր է, որ ան­կու­սակ­ցա­կան­նե­րը կու­սակ­ցա­կան­նե­րից շատ են, ին­չը «մայ­րա­քա­ղա­քա­յին պառ­լա­մեն­տում» առն­վազն տա­րօ­րի­նակ է...

«ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

Tsar-copy

­Սա­կայն Եր­ևա­նի ա­վա­գա­նու ճղճիմ ե­ղա­նա­կով քա­ղա­քա­պետ կարգ­ված Ա­վին­յա­նը չէ գլխա­վոր օ­րա­կար­գը, թեև Ա­վին­յա­նի գոր­ծո­նը կա­րող է լրա­ցու­ցիչ դա­վա­ճա­նա­կան նե­րուժ տալ թրքա­լեզ կա­պի­տուլ­յանտ­նե­րին: Շատ կար­ևոր է ար­ցախ­ցի­նե­րի հար­ցը` բարձր պա­սիո­նա­րութ­յամբ  օժտ­ված և­ ար­յան մեջ պե­տա­կա­նութ­յան զգա­ցո­ղութ­յու­նը կրող բարձ­րա­կարգ հայ­կա­կան մարդ­կա­յին ռե­սուրս: Նի­կո­լը ձգտեց նրանց ցրել մար­զե­րով, որ­պես­զի Եր­ևա­նում չդառ­նան ընդվզ­ման օ­ջախ, սա­կայն «խի­յա­րը թարս բուս­նեց», և հի­մա մար­զերն էլ կա­րող են այդ­պի­սի օ­ջախ­ներ դառ­նալ: Խուն­տան մի­տում­նա­վոր սա­բո­տա­ժի է են­թար­կում ար­ցախ­ցի­նե­րի հար­ցե­րը, որ­պես­զի նրանք ար­տա­գաղ­թեն: Իսկ «հա­յաս­տան­ցի–­ղա­րա­բաղ­ցի» հա­կադ­րութ­յանն ի լրումն կա­պի­տուլ­յանտ­նե­րը փոր­ձում են «ղա­րա­բաղ­ցի–­ղա­րա­բաղ­ցի» հա­կադ­րութ­յուն­ներ գե­նե­րաց­նել: Նաև կան­խա­տե­սե­լիո­րեն Ար­ցա­խի առ­կա և նախ­կին նա­խա­գահ­նե­րի վրա փոր­ձում են «սա­ղաց­նել» դա­վա­ճա­նութ­յան թե­ման: Այս­պես, վեր­լու­ծա­բան Ար­մեն Հո­վա­սափ­յա­նի դի­տարկ­մամբ. «Ամ­բողջ կյան­քը մու­տի­տի վրա փող աշ­խա­տող մի հեր­թա­կան հա­կա­հայ, ով ի­րա գի­տա­կից կյան­քում (ե­թե ի­հար­կե գի­տա­կից կյանք կա­րե­լի է հա­մա­րել դրա ապ­րա­ծը), դա­սա­կան դա­վա­ճա­նութ­յան սիմ­վոլն է, դա­վա­ճա­նութ­յու­նից ու ինչ­–որ կոնս­պի­րո­լո­գիա­նե­րի մա­սին է բար­բա­ջում։ Ամ­բող­ջո­վին նի­կո­լի հա­մա­պա­տաս­խան տե­ղը մտած եր­ևույ­թը դեռ հա­մար­ձակ­վում է բա­րո­յա­կա­նութ­յան դա­սեր տալ ու քա­ղա­քա­կան գնա­հա­տակն­ներ հնչեց­նել ՀՀ նա­խա­գահ­նե­րի ու Ար­ցա­խի նա­խա­գա­հի հաս­ցեին ու ակն­հայտ հա­կաար­ցախ­յան ա­լիք բոր­բո­քում։ Են­թադ­րում եմ, որ էս հրա­մանը ե­կել է ուղ­իղ նի­կո­լից, որ­պես­զի թե­ման աս­տի­ճա­նա­բար բա­ցի ու հե­տա­գա գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հա­մար ի­րենց հա­մար ֆրոնտ ստա­նա»:

Իսկ քաղ­բան­տարկ­յալ Ար­մեն Ա­շոտ­յա­նը կոն­ցեպ­տո­ւալ մո­տե­ցում է դրսևո­րում ար­ցախ­ցի­նե­րի խնդրի վե­րա­բեր­յալ և հան­դես է ե­կել «Ար­ցախ՝ տե­ղա­հան­ված պե­տութ­յուն. Ո՞ւմ են պետք ար­ցա­խա­հա­յե­րը» հոդ­վա­ծով, ի­րա­վա­ցիո­րեն շեշ­տե­լով, որ ար­ցա­խա­հա­յութ­յան ներ­կա­յիս հիմ­նախն­դի­րը, սա­կայն, չի չե­զո­քաց­նում նրանց՝ քա­ղա­քա­կան գոր­ծոն և նե­րուժ ու­նե­ցող հան­րույթ լի­նե­լու հան­գա­ման­քը. «Հայ­կա­կան Ար­ցա­խի է­ջը շրջված հա­մա­րելն ան­թույ­լատ­րե­լի է, ուս­տի հույժ կար­ևոր է դառ­նում այդ է­ջի ա­ռաջ­նա­յին տե­րե­րի՝ ար­ցա­խա­հա­յութ­յան պահ­պա­նու­մը՝ որ­պես հա­վա­քա­կան, կազ­մա­կերպ­ված, պա­հան­ջա­տեր, ամ­բողջ հա­յութ­յան ա­ջակ­ցութ­յու­նը վա­յե­լող գոր­ծոն, ո­րը պետք է պա­հել, պահ­պա­նել, կազ­մա­կեր­պել, խնա­մել և նե­րա­ռել հայ­կա­կան հար­ցի հե­տա­գա ա­ռաջ­խա­ղաց­ման գոր­ծում»:

ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հի կար­ծի­քով, ա­մե­նա­նա­խընտ­րե­լի սցե­նարն է. «Ար­ցա­խա­հա­յութ­յան ին­տեգ­րում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան կյան­քի բո­լոր ո­լորտ­նե­րում՝ ա­ռանց տար­րա­լուծ­ման, և պահ­պա­նե­լով սե­փա­կան քա­ղա­քա­կան հայտն Ար­ցա­խի նկատ­մամբ»: Իսկ խուն­տան ձգտում է այս տար­բե­րա­կի. «Հա­յաս­տա­նը՝ որ­պես մի­ջանկ­յալ օ­ղակ. ար­ցա­խա­հա­յութ­յան մի մա­սը շունչ քա­շե­լուց հե­տո կա­րող է վե­րաար­տա­գաղ­թել այլ երկր­ներ»: Կամ ծայ­րա­հեղ դեպ­քում` այս. «Ար­ցա­խա­հա­յութ­յան ին­տեգ­րում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան կյան­քի բո­լոր ո­լորտ­նե­րում՝ տար­րա­լուծ­վե­լով և զրկ­վե­լով ինք­նու­րույն քա­ղա­քա­կան դիր­քա­վո­րու­մից»: 

Ար­տա­գաղ­թը ձեռն­տու է նաև գեր­տե­րութ­յուն­նե­րին. «Որ­քան էլ ցի­նիկ հնչի, բայց ար­ցա­խա­հա­յե­րի պես բնակ­չութ­յուն ու­նե­նա­լու տար­բե­րակն ի­րենց ձեռն­տու է՝ աշ­խա­տա­սեր, գոր­ծուն­յա, սպի­տա­կա­մաշկ, քրիս­տոն­յա… Հայ­կա­կան շա­հե­րի տե­սա­կե­տից սա ա­նըն­դու­նե­լի է. մենք ինք­ներս պետք է ա­նենք ա­մեն ինչ, որ­պես­զի Ար­ցա­խից բռնի տե­ղա­հան­ված մեր հայ­րե­նա­կից­նե­րի բո­լոր հիմ­նա­կան սո­ցիա­լա­կան խնդիր­նե­րը լուծ­վեն հենց Հա­յաս­տա­նում և­ ա­ռաջ­նա­յին կար­գով: Հա­կա­ռակ դեպ­քում մենք կզրկվենք նրան­ցից, իսկ Ար­ցա­խը՝ կրկին հայ­կա­կան դառ­նա­լու որ­ևէ հե­ռան­կա­րից»:

Եվ կար­ծես թե օ­րա­կար­գա­յին է դառ­նում Ար­ցա­խի վտա­րան­դի կա­ռա­վա­րութ­յան ստեղ­ծու­մը` նաև բո­լոր հա­մայն­քա­յին օ­ղակ­նե­րը վե­րար­տադ­րե­լով հան­դերձ: Սա­կայն դա ա­ռան­ձին մեծ թե­մա է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=267017&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը